Իրանցիները երբեք նման սխալ չէին անի՝ցույց տալով Երևանը,ասեին՝Ադրբեջան,այստեղ ավելի քողարկված,ներքին խաղ է գնում.Արման Աբովյան

Հարցազրույց Բարգավաճ Հայաստան խմբակցությունից ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հետ:/Մաս 2-րդ/

-Բայց ժողովուրդը 1 տարի 5 ամիս առաջ հաղթել է:

-Այդ հարցը նույնիսկ ԱԺ դռներին էլ մոտ էլ չի գա:

-Կային որոշ մարդիկ, թվում էր,թե նրանք ԱԺ դռներին մոտ չեն կարող գալ,սակայն ոչ միայն դռներին մոտեցան,այլ նաև ամբիոն բարձրացան ,հայտարարություններ արեցին,հոփորտացին, սպառնացին ձեր կուսակցական գործընկերոջը: Մի քանի տարի առաջ կարող էինք նման բաներ լսե՞լ:

-Գիտեք ինչու եմ հանգիստ,որովհետև մենք հաղթելու ենք,հանգստությունը ներշնչում է մեր ժողովրդի ,մեր կուսակցության դիրքորոշումը:Ինչ ուզում են ,անեն,որ պատին ուզում են,խփեն, ինչ սպառնաիք ուզում են անեն,որ ամբիոնին ուզում են մոտենան…

-Այդպես հանգիստ մի եղեք…

-Կնոպա սեղմելով չի,օրենքը ընդունելով չի,մենք համոզված ենք ,որ մենք հաղթելու ենք :

-Եթե նույնիսկ այդ 88-ը կողմ քվերակի՞:

-Միևնույն է՝ ժողովուրդը հաղթելու ,ոչ ոք թող չկասկածի:

- Հուլիսի 22-ին Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է վավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացվում է իրենց աշխատանքը, պատմում են, թե ինչպես են արտասահմանում հետևում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) լրտեսներին: Դրան զուգահեռ ֆիլմում ցուցադրվում են նաև կադրեր, որոնք արվել են Հայաստանում: Կադրերում երևում է, որ այդ անձանցից մեկի գրեթե բոլոր լուսանկարները արված են Հայաստանում: Օրինակ՝ ներկայացված լուսանկարում երևում է, որ իրանական հետախուզության կողմից հսկվող անձը կանգնած է Կասկադում: Ուշագրավ է, որ հենց այս՝ Կասկադում արված լուսանկարի վրա ֆիլմում գրվում է, թե նկարահանումը Ադրբեջանում է: Վարչապետը Իրանում խոսեց լրտեսների մասին,ի՞նչ է սա նշանակում:

-Սա նշանակում է մի բան,որ այս հարցով պետք է զբաղվեն հատուկ ծառայությունները և ՀՀ արտաքին գերատեսչությունը ,որովհետև յուրաքանչյուր գործողություն,որը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և շահերին, պետք է խստագույնս արգելափակվի և նման բան չպետք է լինեն:Հարցով պետք է զբաղվեն հատուկ ծառայությունները,քանզի այդ ֆիլմը արդեն դուրս է եկել:Ես հիշեցնեմ,որ ֆիլմը դուրս եկավ ,զուգահեռ Իրանի Հետախուզության նախարարությունը հայտնեց 17 լրտեսի բացահայտման և ձերբակալության մասին, որոնք աշխատել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) համար: Նրանց դատավճիռներն արդեն հայտնի են, մի քանիսը ՝4 կամ 6-րը մահապատժի են ենթարկվել:

Եթե ուզում ենք հասկանալ գլոբալ խնդիրը,չպետք է կտրվենք կոնտեքստից, փորձենք հասկանալ,թե ինչ է կատարվում Իրանում:Վերևից նայենք,թե ինչ է կատարվում տարածաշրջանում .ակնհայտ լարվածություն ԱՄՆ –Բրիտանիա- Իսրայել՝ հակաիրանական կոալիցիայի և Իրանի միջև:Մի քանի շաբաթ առաջ բրիտանացիները ձերբակալել էին պանամական մի նավ,որը իրանական 2 միլիոն բարել նավթ էր տեղափոխում ,ի պատասխան Իրանի հատուկ ծառայությունները գրավեցին 2 նավ,մեկը անմիջապես բաց թողեցին,որովհետև այնտեղ մաքուր էր,բրիտական նավը ձերբակալեցին :Պարսից ծոցը նավթի հիմնական ճանապարհներից մեկն է համաշխարհային տնտեսության համար:Իրանը պարզապես մի քայլ կատարեց,որը ,ըստ իս ստիպեց ամերիկական կողմին ի վերջո ոչ թե հաշվի նստել,այլ…. Թրամփը գիտենք բիզնեսմեն է, <<գայկեքը>> ձգում է ,բայց պարզ է,որ կա որոշակի սահման,և այդ սահմանագիծը ով էր գծել, ամերիկացիները,թե իրանցիները.կարծես հիմա երկու կողն էլ գծել են և որոշակի պրոցեսներ են ,որոնք թույլ են տալիս ենթադրել,որ գնում են բանակցություններ ոչ բաց ֆորմատով,հնարավոր է միջնորդների ձևով:
Այստեղ ամենակարևորն այն է,որ վճռորոշ դեր խաղաց նաև Ռուսաստանի դիրքորոշումը,որը հայտարարեց,որ կարելի է մի ֆորմատ ձևավորել,որ Պարսից ծոցի պատրուլը լինի միջազգային ֆորմատի,որը չի վտանգի ոչ մի երկրի և որից դուրս կմղվեն այն երկրները,որոնք Պարսից ծոցում ներկայացված չեն :Մենք հասկանում ենք,թե ինչ քողարկված մեսիջներ են գնում :

Նաև Պոմպեոյի հայտարարությունը,որ Միացյալ նահանգները չեն ուզում պատերազմ, դա շատ կարևոր հայտարարություն է,հաշվի առնելով Թրամփի հայտարարություններից մեկը,որտեղ նա անթաքույց ասում է,որ ԱՄՆ-ը պատրաստ է յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր զարգացումների,քանզի գոյություն ունի Իսրայելի անվտանգության խնդիրը և այլն:Այն,ինչ ասվում է,դա հակամարտության՝այսբերգի , գլուխն է,որը երևում:Տակն ահավոր մեծ պրոցեսներ են գնում:
Օրինակ՝Իրանը և ԱՄՆ-ը ռազմական հակամարտության մեջ են մոտ 2014-ից:Սակայն ոչ Իրանի ,ոչ էլ ԱՄՆ-ի տարածքում,դա Սիրիան է,դա Իրաքն է:Մենք գիտենք,որ իրանական այդ հատուկ ստորաբաժանումները Ասադին են սատարում,որ ԱՄՆ-ը սատարում էին հակասադական ուժերին և մի պահ դրա մասին քիչ է խոսվում,երբ նույն ԻՍԻՍ-ը ՝այդ հրեշը ,որն ուղղակի սարսափ էր ներշնչել մոտ 3 տարի առաջ,սկսեցին ոչնչացնել,նույնիսկ կան նշույլներ,որ երեկվա թշնամիները տակտիկական պահերին միավորվում են,ինչը հույս է տալիս,որ ի վերջո իրանամերիկյան այդ հակամարտությունը կգա բարենպաստ հանգուցլուծման :

-Թրամփն ասել էր,որ Միացյալ Նահանգների նկատմամբ հարգալից և երախտապարտ պահվածք ցուցաբերելու փոխարեն իրանցիները հակառակ գործելաոճն են որդեգրել: Նրանք պետք է շնորհակալ լինեին այն խայտառակ [միջուկային] համաձայնագրի համար, որ նրանց հետ կնքել էր նախագահ Օբաման: Իրանցիները չպետք է այդպես վարվեն, դա մեծ սխալ է: Նման պայմաններում ինձ Իրանի հետ նոր համաձայնագրի կնքմանը ձգտելը գնալով ավելի դժվար է դառնում: Իրանցիները վատ հայտարարություններով են հանդես գալիս, և ես կարող եմ ասել, որ այդ դեպքում իրադարձությունները հեշտությամբ կարող են զարգանալ ցանկացած սցենարով, և ես դրանցից որևէ մեկի հետ խնդիր չունեմ:

-Այնպես չէ,որ ԱՄՆ –ը շատ հարգալից են դեպի Իրան,այստեղ փոխադարձ վիճակ է,և չեմ ուզում հնչեցնել ոչ Իրանի սպառնաիքները դեպի ԱՄՆ-,ոչ էլ ԱՄՆ-ի սպառնալիքները դեպի Իրան:Ստորագրվել է միջուկային զենքի,այդ ծրագրի շուրջ մի փաստաթուղթ Օբամայի ժամանակ,գալիս է Թրամփը,ասում է՝ես չեղարկում եմ,հիմա իրանական կողմը ո՞նց է ընկալում:Այստեղ ոչ թե պաշտպանում ենք իրանական կամ ամերիկյան կողմին,այլ փաստ է,փաստաթուղթ է ստորագրել,գալիս են նորերը ,ասում ՝լավը չի:

-Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի ներսում:

-Հայաստանի ներսում առայժմ ձևավորվում է քաղաքական որոշակի դաշտ :

-7 կուսակցություններ հայտարարություն տարածեցին,դուք դրան չմիացաք:

-Մենք մեր դիրքորոշումը արդեն իսկ արտահայտել էինք,հստակ է և հասկանալի,բոլոր պրոցեսները ,որոնք տեղի են ունենում ՀՀ-ում յուրաքանչյուր հարցի շուրջ մանավանդ արդարադատության ,պետք է լինեն համահունչ երկու փաստաթղթի՝ՀՀ օրենսգրքի և օրենքների :Ուրիշ ոչ մի հուզական բաներ չպետք է դիտարկվեն:Մենք ազնիվ ենք,պարզ ,շիտակ,եթե լինի փոփոխության կարիք,իսկ ոչ ոք չի հերքոում ,որ նույն արդարադատության համակարգը պետք է բարեփոխվի,բայց …

-ԵՄ և Վանետիկի հանձնաժողովի եզրակացությանը անդրադառնանք …

-Ամենակարևորը ,մեր դիրքորոշումը արտահայտել ենք շատ հստակ և ազնիվ և ստիպված եմ կրկնել,որ ինչ փոփոխություն և պրոցես է տեղի ուենում,դա պետք է տեղի ունենա բացառապես օրենքի սահմաններում:
Երկմտություն կա այս փաստաթղթերի մասին .մի կողմն ասում է՝լավ է,մյուս կողմը՝վատը:Ինձ համար զարմանալի է,մենք ինչի համար ենք աչքերներս բաց սպասում,թե Եվրոպան ,ԱՄՆ-ն ինչ կասեն,ինչ ուզում են,թող ասեն,մենք ունենք մեր ներքին խնդիրները և դրանք մենք պետք է լուծենք:

-Ձեզ դա չի հուզո՞ւմ:

-Խնդիրն այն է,որ գոյություն ունի ՀՀ ,գոյություն ունեն այն ինստիտուտները,որոնց մենք միացել ենք,գոյություն ունեն այդ ինստիտուտների կարծիքները,խոսքը կարծիքների մասին է,այլ ոչ հրանահգման,և նույն իշխանությունները,որոնք ասում են ՝տեսեք,իրենք մեզ նման բան են ասել,կամ այն մի կողմը ,որ ասում ՝այսպես են ասել,վերցնւմ են այդ կազմակերպությունների եզրակացությունները և դարձնում որոշակի խաղաքարտ ներքին քաղաքական խաղերի մեջ:Ես ինչ եմ ասում՝ մենք պետք է առաջնորդվենք առաջին հերթին ոչ թե տարատեսակ արտասահմանյան՝ Հայաստանից դուրս կազմակերպությունների հրահանգներով,իսկ փորձում են ցույց տալ,որ վերջ ,աշխարհը փլվեց,Վենետիկը ասաց՝լավ է:

-Իրենք հրահանգ չեն իջեցնում:

-Նստեք ,հաշվի առնենք,բայց բոլոր մեր ներքին խնդիրները մեր ներքին խնդիրներն են,մենք պետք է լուծենք այդ ներքին խնդիրները :

-Մենք խնդրում ենք,որ այս կամ այն հարցի հետ կապված եզրակացություն տան:Մի կարևոր բան կա, բոլոր եզրակացություններում կա՝ սահմանադրության շրջանակներում:

-Միանշանակ, ինչ կատարվում է,պետք է լինի սահմանադրության շրջանակներում,օրինակ վերադառնանք տխրահռչակ դատարանների դռների փակմանը,որը ակնհայտ ճնշում էր դատական համակարգի վրա,մենք ասել էինք,որ դա անընդունելի է,մենք առաջինն էինք,երբ արտահատեցինք շատ հստակ դիրքորոշում:

-Այն,որ լրտեսական նման խումբ է պտտվում,գալիս ֆիլմ են նկարում,կարող ենք ասե՞լ,որ այդ ֆիլմից ենք տեղեկանում,թե ինչ է կատարվում Հայաստանում:

-Պետք է հասկանալ ,թե երբ է ֆիլմը նկարվել,հաջորդը՝ես համոզված եմ,որ հատուկ ծառայությունները զբաղվում են,ինչի եմ համոզված,քանի որ ,երբ նման տեղեկություն դուրս է գալիս,իրենք չեն կարող չզբաղվել,քանի որ ազգային անվտանգության խնդիր է,այս լրտեսական խմբերը,որ կան,կան բոլոր երկրներում և դրանց գործունեությունը պետք է առավելագույն կասեցվի:Զավեշտալին այն էր ,որ ֆիլմ է դուրս գալիս,որտեղ ցույց է տրվում այդ ամենը և հավատացնում եմ,որ իրանցիները երբեք նման սխալ չէին անի՝ցույց տալով Երևանը,ասեին՝Ադրբեջան,այստեղ ավելի քողարկված,ներքին խաղ է գնում,որի մասին մարդիկ,ովքեր զբաղվում են այդ հարցով ,երբեք չեն սխալվում,դա ունի տողատակեր:Գոյություն ունեն հատուկ ծառայություններ,հատուկ մարդիկ:

-Գուցե փաթփթված աշխատանքի արդյունք է :

-Դուք կարծում եք,թե իրանական հատուկ ծառայությունները թափթփված են աշխատո՞ւմ :

-Ի՞նչ է նշանակում:

-Հենց դա է հիմնական հարցրեից մեկը,որի պատասխանը Հայաստանի հատուկ ծառայություները պետք է տան:

-Ժամանակին Գորշ գայլերի ներկայացուցիչները եկան,նկարները հայտնվեցին,մենք նոր իմացանք,այսօր լրտեսական խումբն է գալիս,ֆիլմ է նկարում:Հարցեր են ,մինդեռ մենք ընկել ենք ,ինչպես մեր գործնկերներից մեկն ասաց՝ներքին թշնամիների ետևից:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1810 անգամ
Լրահոս
Անամոթությունը կարող է դառնալ ազգային ողբերգության պատճառ․ այսօր մենք դա՛ ենք ապրում․ Հասրաթյան Քադաֆիի որդին սպանվել է իր տան բակում Արման դու չե՞ս ամաչում, երբ խոսում ես հալածանքներից… . Տեր Զարեհ Աշուրյանը՝ կարգալույծ Արման Սարոյանին Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց Բագրատ Սրբազանը նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Расследование Сената США обнаруживает, что значительная часть детей элиты Исламской Республики Иран живет в гостях у «Большого Сатаны» ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում Իրավապահ համակարգի ողբերգությունը ամփոփված է «Սիլվայի գործով» Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վերստին ուշադրություն կհրավիրի հայ գերիների հարցի նկատմամբ. Zeale Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները Axios. Трамп отказался от идеи удара по Ирану Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am