Համահայկական հեղափոխություն նշանակում է, որ այն տեղի է ունեցել ոչ միայն ՀՀ-ում, այլ համայն հայության շրջանում, համայն հայության մեջ: Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են և այդ արժեքների ինստիտուցիոնալ արմատավորումը մեզ կրկին դնելու է աշխարհի առաջատար ժողովուրդների շարքում: Սա էլ նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, որովհետեւ արժեքների հաստատումը, ամրագրումը տևական քաղաքական պրոցես է, որը պիտի շարունակվի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Ըստ այդմ՝ համահայկական հեղափոխության ամենաառանցքային արդյունքը պետք է լինի, որ մեր իրականության մեջ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ:
Մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների գյումրեցիների, սփյուռքահայերի: Սա չի նշանակում, սակայն, որ պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից:
Համահայկականության հաջորդ դրսևորումը պետք է լինի ուժերի մեկտեղումն ընդհանուր նպատակների իրականացման համար: Դա էլ Հայաստանի և Արցախի զարգացումն ու հզորացումն է տնտեսական, անվտանգային, աշխարհքաղաքական առումներով», ասել է Նիկոլ Փաշինյանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը