Միհրան Պողոսյանի դեպքում էլ կգործի հայտնի սցենարը

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը  շարունակում է մեզ բոլորիս զարմացնել: Ի պաշտոնե հանրապետության երկրորդ դեմքը հիվանդությունից հետո էլ չի կորցրել դրայվը ու այդպիսի հայտարարություններ է արել: Նա տարակուսել է՝ ինչո՞ւ պիտի Միհրան Պողոսյանը՝ ԴԱՀԿ նախկին պետը պատասխանատվության ենթարկվի: Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Միհրան Պողոսյանի հրաժարականը կարող է իրավական հետևանքներ ունենալ,  այլ բան է, ըստ նրա՝ եթե մարդը հանցանք է կատարում, դրա համար պետք է պատասխան տա: «Մարդը պաշտոնից հրաժարվել է, ինչի՞ դրա համար պետք է պատասխան տա, ո՞ւմ պետք է պատասխան տա»,- մի քիչ էլ վրդովվել է դեռ նոր-նոր ապաքինված Գալուստ Սահակյանը:  Այս հայտարարությունը սառը ցնցուղ է  Միհրան Պողոսյանի հրաժարականով ոգեւորված որոշ խմբերի համար, որը մատնում է իշխանությունների մտադրությունը: Երեկվանից Միհրան Պողոսյանի հրաժարականը փորձ է արվում ներկայացնել իբրեւ իշխանության կողմից ձեռնարկած  լուրջ բարեփոխման մեկնարկ, հակաօլիգարխիկ պայքար ու, մանավանդ, իրականության վերաարժեվորում չորսօրյա պատերազմից հետո: Եղան նույնիսկ վերլուծություններ, թե Պողոսյանի հրաժարականին կհետեւեն նորերը: ԴԱՀԿ նախկին պետի հրաժարականի շարժառիթը պանամական օֆշորներում հայտնվելու փաստն է, որի առիթով անձամբ Պողոսյանը մի սրտաճմլիկ բացատրություն էր ներկայացրել մոտավորապես այն հիմնավորումով, թե ինքն այնքան հայրենասեր է, որ չի հանդուրժի իր եւ Ադրբեջանի նախագահի անունները նույն հարթությունում տեսնել, Ալիեւի անունը նույնպես հիշատակվում է այդ փաստաղթերում:Հենց այս ծով <հայրենասիրության> պատճառով էլ Միհրան Պողոսյանը հարկադրաբար հեռացել է իշխանական երկնակամարից՝ միեւնույն ժամանակ վերադարձի տեղ թողնելով, նա հրաժարականի գրության մեջ խոստացել է անդրադառնալ օֆշորային պատմությանը: Իրականում, ինչպես մենք արդեն ներկայացրել ենք, այս հրաժարականը բացառապես արտաքին աշխարհին ուղղված քայլ է, որով Սերժ Սարգսյանը կփորձի եւս մեկ հարթակում ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի տարբերությունները: Այսկերպ քաղաքակիրթ աշխարհում կբարձրանա Հայաստանի ժողովրդավարական պատկերը՝ ի հեճուկս մեր հարեւանի, որտեղ ըստ մամուլի տեղեկությունների հասարակ ժողովրդին թույլ չեն տալիս հոլովվել Ալիեւի ընտրանքի հետ կապված օֆշորային սկանդալը: Իսկ երբ ջրերը պարզվեն Միհրան Պողոսյանը, ով համարվում է Սերժ Սարգսյանի սիրելիներից մեկը, կգտնի իր տեղը հիերարխիայում: Եւ ահա, այս հեռանկարի մասին գրեթե բաց տեքստով հայտարարում է իշխանության երկրորդ անձը: Լրագրողների դիտարկմանը, որ պետք է պատասխան տա օֆշորային սկանդալի համար, Գալուստ Սահակյանը  վստահ պատասխանել է, որ այդ ամենը ընդամենը մամուլով շրջանառվող լուրեր են:  Գալուստ Սահակյանը ասել է, որ  եթե պարզվի, որ նա անմեղ է, ուրեմն կարող է և այլ պաշտոնի անցնել:Փաստորեն, ինչպես միշտ, հիմա էլ գործ ունենք իշխանական այրերի կեղծ պատիրիոտիզմի դրսեւորումների,թե իբր միայն Ալիեւի հետ նույն հարթությունում չհոլովվելու համար լքում է կարեւորագույն պոստը, հարց է առաջանում, եթե Միհրան Պողոսյանը որեւէ առնչություն չուներ այդ սկանդալին, ինչու է հրաժարականի դիմում գրում՝ ըստ էության ընդունելով իր մեղքը: Այսպիսով՝ աներկբա է դառնում, որ Միհրան Պողոսյանի դեպքում էլ գործելու է հայտնի սցենարը, ինչպես շատերի, օրինակ Սուրիկ Խաչատրյանի, ով հազար ու մի սկանդալների միջով անցնելուց հետո այսօր կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում: Բնական է, որ եթե այս պարզ իրողությունը Գալուստ Սահակյանի կողմից իշխանահաճո փաթեթավորում է ստանում, ապա  հայկական բանակում 80-ականների զենքի  պատճառներ էլ կգտնվեն.«Մի՛ մտածեք, որ 80-ականների զենքը փչացած է եւ չի աշխատում: Երբ բյուջեն ենք հաստատում, փոքր քանակ է գնում դեպի զենքը, այսինքն՝ մենք այդքան մեծ բյուջեներ չունենք: Ինչը որ ունենք, հստակ պահպանվում է»,- փիլիսոփայել է ԱԺ նախագահը , իսկ հայ պաշտոնյաների հարստության ու բանակի աղքատության զուգահեռների վերաբերյալ նկատել, որ հարուստ լինելը կապ չունի զենքի ձեռք բերման հետ.«Մարդիկ երեւի իրենց բիզնեսն ունեն ու կարողանում են հարստանալ, ու չեմ կարծում, որ դա ամենավտանգավոր բանն է, որ մարդը հարստանում է, ու նրան պետք է պատժել: Եթե չարաշահումների մասին եք ասում, դրա համար կա համապատասխան բաժին, այլ ոչ թե՝ Գալուստ Սահակյանը»:Խոսքը հարստանալու ձևերի մասին է, և որ ինչպես  Միհրան Պողոսյանն, այնպես էլ իշխանության ներսում շատ շատերը  հազիվ թե հալալ քրտինքով են վաստակել իրենց միլիոնները, իսկ սա ԱԺ նախագահը  հաստատ հասկանալ չի ցանկանա: Անի Սահակյան  

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am