Վերջին շրջանում նախկին հեղափոխական ֆերմեր Տիգրան Եղոյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում տարբեր կառույցների ,այն բանից հետո,երբ նա օրեր առաջ Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում իր մտահոգություններ էր հայտնել երկրի ներկա վիճակի,գյուղատնտեսական և անասնապահական ոլորտում եղած խնդիրների մասին:
Այսօր արդեն Տիգրան Եղոյանին հրավիրել են ոստիկանություն:
Հիշեցնենք,որ օրեր առաջ ֆերմերը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ահազանգ էր հնչեցրել,որ Վայոց ձորում բրուցիլոզ սուր վարակիչ հիվանդություն է տարածված եղել,մի քանի գյուղերում կրկնվել,ինքը դիմել է անասնաբույժներին: <<Անասնաբուժական տեսչության պետը և վարչության պետը մասնագետներ ուղարկեցին և ստուգումներ անցկացրեցին:50 գլուխ էնդեմիկ տեսակի,որը մի քանի տարիների ընթացքում կարողացանք ամբողջ հանրապետությունով գտնել և ետ բերել,հայտնվել էին բրոցիլոզի ճիրաններում:Ես սա շատ շուտով բացահայտեմ,ես զգում էի անասնաբույժների ծանր վիճակը,անասնաբուժական ծառայության պետի ծանր վիճակը,հայտարարեցի և խնդրեցի ,որ գան տնտեսություն և 50 գլուխ այծի տեսակները բոլորի աչքի առաջ սպանդի ենթարկեցի և խորը փոս փորեցի , թաղեցի>>,-պատմել էր ֆերմերը:
Այսօր բրուցելոզի դեպքում անասունները հայտնվում են Մարտունու շուկայում,Երևանում և հրամցվում մեր հանրությանը,ասել էր ֆերմերը:
Հիշեցնենք նաև,որ ֆերմերը 1 տարի 5 ամիս առաջ ակտիվ մասնակցում էր Հայաստանում սկիզբ առած շարժմանը,հեղափոխականների կողքին էր,սակայն այսօր արդեն բարձրաձայնում է իր իսկ խոսքով ասած մի շարք անօրիանակնությունների մասին,ֆերմերի կարծիքով այս ընթացքում ոչինչ չի փոխվել,հակառակը էլ ավելի է վատացել:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը