Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի թավշյա մեթոդ. ինչպե՞ս են անցկացվում հողերի աճուրդները նոր Հայաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում այլևս արմատախիլ է արված ՝ շնորհիվ ոչ բռնի թավշյա հեղափոխության:

Դժվար է ասել, թե կոռուպցիայի և նրա արմատների մասին Փաշինյանի պատկերացումները մինչև ուր են հասնում, սակայն փաստերն ավելի զորավոր են, քան ուղղակի հայտարարությունները: Մեր ձեռքի տակ հայտնվել են փաստեր, ընդ որում դրանք հրապարակային աղբյուրներից ստացված փաստեր են, որոնք փաստում են, որ նոր Հայաստանում հողերի աճուրդները կազմակերպվում են կոռուպցիայի թավշյա մեթոդներով, որոնց հետևանքով համայնքն ու պետությունը կրում են միլիոնների վնասներ, որոշ շուստրիներ էլ դառնում են կալավածատերեր:

Ահավասիկ՝ Գորիսի համայնքապետարանի կազմակերպած հողային աճուրդները. կոռուպցիայի կլասիկ օրինակներ են: Եվ այսպես՝ 2019 թվականի հուլիսի 16-ին Գորիսի քաղապետարանը կազմակերպել է 850 քմ հողակտորի աճուրդային օտարում՝ երկու լոտով:

Հողակտորն աճուրդում վաճառվել է 150 մլն դրամով, սակայն բյուջե մուծվել է 880 հազար դրամ

Ինչպես երևում է Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշյանի 2019 թ. հուլիսի 16-ի 524 Ա որոշումից՝ 08.07.2019թ. Գորիսի համայնքապետարանում կայացած աճուրդում համայնքի սեփականություն հանդիսացող Երևանյան խճուղի թիվ 6/1/2 հասցեի հողատարածքի սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Վահե Բաղդագյուլյանը: Համայնքի ղեկավարի որոշման մեջ բառացիորեն գրված է հետևյալը՝ «Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 6/1/2 հասցեում գտնվող 410,0քմ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքը, որը չի համարվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս /ծածկագիր` 09-003-0219-0020, վկայական N25042019-09-0013 /արտադրական շինություն կառուցելու նպատակով օտարել Վահե Բաղդագյուլյանին /Գորիս համայնք, գ. Խնձորեսկ, 38-րդ փողոց թիվ 11, անձ. AK0332728, տրվ. 07.07.2009թ., 032/` այսուհետ Գնորդ: Սահմանել, որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում հողատարածքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 150000000 /մեկ հարյուր հիսուն միլիոն/ ՀՀ դրամ վճարել Գորիս համայնքի բյուջեի N 900285125416 հաշվին»:

Նույն օրը կայացած մեկ այլ աճուրդում դարձյալ նույն հասցեի հարևան հողակտորը՝ համաձայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի 2019 թ. հուլիսի 16-ի 525 Ա որոշուման՝ 08.07.2019թ. Գորիսի համայնքապետարանում կայացած աճուրդում համայնքի սեփականություն հանդիսացող Երևանյան խճուղի թիվ 6/1/1 հասցեի հողատարածքի սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Վարդուհի Քարամյանը: Այս դեպքում, սակայն, փոքր ինչ-ավելի մեծ հողակտորի գինը սահմանվել է 30 մլն ՀՀ դրամ: Համայմքապետի հիշյալ որոշման մեջ բառացիորեն գրված է հետևյալը. «Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 6/1/1 հասցեում գտնվող 443,0քմ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքը, որը չի համարվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս /ծածկագիր` 09-003-0219-0019, վկայական N25042019-09-0014 /արտադրական շինություն կառուցելու նպատակով օտարել Վարդուհի Քարամյանին /ք. Գորիս, Կոմերիտմիության փողոց, թիվ 22, անձ. AN0783419, տրվ. 28.12.2013թ., 032/` այսուհետ Գնորդ: Սահմանել, որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում հողատարածքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 30000000 /երեսուն միլիոն/ ՀՀ դրամ վճարել Գորիս համայնքի բյուջեի N 900285125416 հաշվին»:
Այսինքն` եթե այս որոշումները ի կատար ածվեին, ապա ընդամենը 850 քմ տարածքի օտարումից Գորիսի համայնքապետարանը պետք է ստանար 180 մլն ՀՀ դրամ եկամուտ. Խոստովանենք, որ սա փայլուն գործարք է, լավագույն գին Հայաստանի պետական հողերի օտարման մեջ: Բայց կոռուպցիայի ամբողջ իմաստը թաքնված է ֆանտաստիկ բարձր աճուրդային գների մեջ: Ընդամենը 10 օր հետո Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշյանը կայացնում է երկու այլ որոշումներ (Գորիս համայնքի ղեկավարի 575 Ա և 576 Ա որոշումներ), որոնցով չեղյալ են համարվում հուլիսի 16-ի 524 Ա և 525 Ա որոշումները:
Ըստ այդմ ՝ Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 6/1/2 հասցեում գտնվող 410,0քմ հողատարածքը օտարվում է աճուրդի ժամանակ երկրորդ ավելի բարձր գին առաջարկած Միշա Պողոսյանին (Սյունիքի մարզ, գ. Հարժիս համայնք, 4 փողոց թիվ 31, անձ. AM0529049, տրվ. 22.11.2011թ., 032) :
<<Սահմանել, որ երկրորդ ավելի բարձր գին առաջարկած Գնորդը պարտավոր է 10 օրյա ժամկետում վճարվել այդ գումարը (880 000 /ութ հարյուր ութսուն հազար/) Գորիս համայնքի բյուջեի N 900285125416 հաշվին>>,- սևով սպիտակի վրա գրված է Առուշ Առուշյանի 575 Ա որոշման մեջ, որով չեղարկվել է ավելի վաղ կայացված 524 Ա որոշումը: Այսինքն՝ հողակտորը, որին աճուրդի ժամանակ առաջարկվել էր 150 մլն դրամ գին, փաստացի վաճառվում է 880 հազար դրամ դրամով, որովհետև 150 մլն դրամ առաջարկած գնորդը սահմանված ժամկետում չի կատարել գործարքը: Նույն բանը տեղի է ունեցել հաջորդ հողակտորի հետ՝ 30 մլն դրամ առաջարկած գնորդը հրաժարվել է կատարել վճարումը, այդ հիմքով Գորիս համայնքի ղեկավարը չեղյալ է համարել նախորդ որոշումը և նոր՝ 576 Ա որոշմամբ Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 6/1/1 հասցեում գտնվող 443,0քմ հողատարածքը, օտարել երկրորդ ավելի բարձր գին առաջարկած Արևիկ Դավթյանին (անձն. AN0737234, տրվ. 03.12.2013թ, 032-ից):
<<Սահմանել, որ երկրորդ ավելի բարձր գին առաջարկած Գնորդը պարտավոր է 10 օրյա ժամկետում վճարվել այդ գումարը (2200000 երկու միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ) Գորիս համայնքի բյուջեի N 900285125416 հաշվին>>: Այս դեպքում էլ 30 մլն դրամ աճուրդային գնի փոխարեն` հողի վաճառքը կատարվել է 2 մլն 200 հազար դրամով: Արդյունքում, 180 մլն դրամի փոխարեն, Գորիսի համայնքային բյուջեն ստացել է 3 մլն 80 հազար դրամ գումար: Նշենք, որ օրենքը թույլ է տալիս նման դեպքերում երկրորդ անգամ աճուրդ հայտարարել, ինչն այս դեպքում չի արվել: Բացի այդ՝ աճուրդային ընթացակարգով՝ գործարքից հրաժարված գնորդների նկատմամբ կարող է կիրառվել 5 տոկոս տուգանք, եթե նման պահանջ է դրվում գույքի սեփականատիրոջ, տվյալ դեպքում Գորիսի համայնքապետարանի կողմից: Գորիսի քաղաքապետի կայացրած որոշումների մեջ այդ մասին ոչինչ չի նշվում, ինչից պետք է ենթադրել, որ նման պահանջ չի դրվել:


Ինչ է տեղի ունեցել իրականում

Մեր ունեցած տեղեկություններով` այս աճուրդներից հետո բողոքներ են ներկայացվել Սյունիքի մարզպետարան՝ Գորիսի համայնքապետարանի կողմից փոխհամաձայնեցված և շինծու աճուրդ կազմակերպելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով` աճուրդի մասնակիցների մեջ եղել է իրական գնորդ, ով պատրաստ էր նշված հողակտորների համար համայնքին վճարել մինչև 20 մլն դրամ գումար՝ 10-ական մլն` յուրաքանչյուր լոտին, որը ողջամիտ գին է տվյալ տարածքի համար: Սակայն համայնքային իշխանությունն ի սկզբանե մտադրված է եղել այդ տարածքի ճակատագիրն այլ կերպ տնօրինել, ուստի ամեն ինչ արվել է այնպես, որ փաստացի սակարկություն տեղի չունենա: Արդյունքում լոտերից մեկի աճուրդի ժամանակ հողակտորի գինը 880 հազար դրամից հետո միանգամից հայտարարվել է 150 մլն դրամ, և հասկանալի պատճառներով աճուրդն անմիջապես ավարտվել է: Երկրորդ դեպքում մյուս մասնակիցները հասցրել են մի փոքր սակարկել, բայց այս այս անգամ էլ 2 մլն 200 հազար դրամից հետո հնչել է 30 մլն դրամ գինը, և աճուրդը ավարտվել է: Ֆանտաստիկ բարձր գին առաջարկած գնորդները մի քանի օր անց հրաժարվել են գործարքից, և ավտոմատ կերպով հաղթողներ են ճանաչվել երկրորդ` ավելի բարձր գին առաջարկողները: Աճուրդի առաջին և երկրորդ գնային առաջարկների տարբերությունը կարող է ռեկորդային համարել ու գրանցել գինեսի գրքում՝ 880 հազար դրամից միանգամից 150 մլն դրամ:
Հողային աճուրդները երբեք կոռուպցիայից զերծ չեն եղել, բայց այսպիսի աներևակայելի կոռուպցիա անգամ ՀՀԿ-ի օրոք դժվար էր երևակայել: Փաստորեն, հետհեղափոխական Հայաստանում մեթոդնեը կատարելագործվել են: Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ նոր Հայաստանի կոռուպցիայի մասին:
Հետքարքիր է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս փաստերի մասին տեղյակ լինելո՞վ է հայտարարում, որ կոռուպցիայի մակարդակը զրո է, թե այնուամենայնիվ, լիարժեք տեղեկացված չէ կոռուպցիայի արմատների իրական ծավալների մասին:

Հայկ Դավթյան

դիտվել է 8773 անգամ
Լրահոս
Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ Ինչու է այդ ժողովը փորձում չեղարկել մի մարդ, ով հայտարարել է, թե` «Եկեղեցու բարենորոգման, մաքրման» գործընթաց է սկսել Այս խոշտանգման ամենազարհուրելի մասը․ փաստաբաններն արձանգանքում են ոստիկանի կողմից բռնության ենթարկված քաղաքացու դեպքին Ներգրավվեցի գյումրեցի ընդդիմադիր հանրային գործիչ Կարապետ Պողոսյանի դեմ քննվող քրեական գործերից մեկով․ Մելիքյան Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ. Փաստաբան Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Խոսնակ Այս իշխանությունները լյուդովիկոսյան ճանապարհով են գնում. Շարմազանով Կապսի ջրամբարի վարկերը. փաստեր և հայտարարություններ. Civilnet 11 տարի առաջ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար հետախուզվողին գտել են Ջեյ Դի Վենսի առաջիկա այցի ֆոնին կարևոր նշանակություն է ստանում քրիստոնյա հայ գերիներին ազատ արձակելու հարցը Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն այցելել է հիվանդանոց Միջազգային հայցերը չպետք է հետ քաշվեն, ոչ միայն հետ չեն կանչվելու, այլև նորերն են ներկայացվելու. Արման Թաթոյան Արցախից հետո Ադրբեջանը կարող է հավակնել Մեղրիին և Զանգեզուրին. շվեյցարացի պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am