Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 3-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, առավոտյան Արմավիրի ոստիկանություն է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ Անահիտ Ա-ն և հայտնել, որ գալով տուն՝ հայտնաբերել է, որ տանից անհետացել է ոսկեղենը, և ինքն ունի կասկածներ, որ այն գողացել են։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ ոսկեղենը տանից գողացել է Անահիտ Ա-ի որդին՝ 25-ամյա Լևոն Ա-ն, ով տան ննջասենյակի զգեստապահարանի մեջ գտնվող զարդատուփի միջից ոսկյա զարդերը հափշտակել և մի մասը գրավադրել է Արմավիր քաղաքի գրավատներից մեկում։ Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Լևոն Ա-ն խոստովանել է կատարածը և իր մոտ եղած ոսկեղնի մի մասը ներկայացրել ոստիկաններին։
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը