Նիկոլը հիստերիայի մեջ է ընկնում,որ Քոչարյանի անունն է լսում,վերջերս ասում են,որ վախենում է.Ռուբեն Հակոբյան

Հարցազրույց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի հետ:/Մաս 2-րդ/

-Առայժմ իրենց հաջողվել է,ողջ ԱԺ-ին փողոցով ճանապարհ դրեցին:

-Հիշեք այն էյֆորիան որ կար,և հիմա:Տեսա ,որ շատերը իսկապես պաշտպանեցին Հրայր Թովմասյանին ,մանավանդ ,որ զուգահեռի վրա էր իր և Նիկոլ Փաշինյանի՝մեկ օր առաջ տված հարցազրույցը,սար ու ձորի տարբերություն էր,այնտեղ հայհոյանք էր,վիրավորանք, այստեղ ուղղակի պաշտանում էր իր ոլորտը,ասում էր մի վիրավորեք դատավորենրին ,քաղաքական գնահատական մի տվեք դատական իշխանություններին,դա լավ բանի չի բերի,և վերջապես եկեք անկախ դատարանի մասին խոսենք,քննարկենք:Վստահ եմ,որ դատարանի դեմ պայքարից Նիկոլ Փաշինյանը կպարտվի :

-Ընդունեք,որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ առումով ճիշտ էր,երկար ժամանակ այս համակարգը իշխանության ձեռքում եղել է գործիք, դա ուրիշ հարց է,հիմա Նիկոլ Փաշինյանը ուզում է դարձնել իր գործիքը,թե իր մղումների մեջ ազնիվ է:

-Որպեսզի ամբողջական լինի,2008 մարտի 1-ի դեպքերից հետո իշխանությունները փորձեցին ամեն ինչ բարդել ընդդիմության վրա,դա կասկածի տեղիք տվեց,թե ամեն ինչ ճիշտ ճանապարհով է գնում: Նիկոլ Փաշինյանը ,երբ ասում էր ,թե իշխանափոխությունից հետո կարող ենք մարտի 1-ը բացահայտել,հիմա նույնն է անում,բացարձակապես մեղադրում է այն ժամանակվա իշխանություններին ,նույնիսկ ավելի կոնկրետ՝մեկ անձի:Ինքը հայտարարեց,հետո իհարկե ետ կանգնեց,ասաց՝ես գիտեմ մարդասպանն ով է,դա երկրորդ նախագահն է, այստեղ էլ ԱԱԾ և ՀՔԾ-ի պետի գաղտնալաված զրույցում ուղղակիորեն ասում է՝պետք է ձերբակալեք այդ մարդում:Մրից դուրս եկանք մրջուրն ընկանք,շարունակվում է շատ ավելի գռեհիկ ձևով,ազնիվ ցանկությունը պետք է գործով ապացուցվի:Այսօր եկել է ասելու,որ ես շատ սիրով կշրունակեմ այն համակրագի տրամաբանությունը…

-Այս հայտարարությունները դա են հուշո՞ւմ:

-Գործնականում այո:

-Եթե այս գործողություններն ու հայտարարությունները չլինեին,գուցե հավատայինք,որ Փաշինյանը մղումներն ազնիվ են և ուզում է դատական համակարգն առողջացնել:

-Գործով են գնահատական տալիս,մի 20 նախադասություն կա,կարող ես անգիր անել,լավ պոպուլիստ և լավ կերպար դառնալ:

-Արցախի նախկին և ներկա նախագահնեը դատարան եկան,ինչին անմիջապես հաջորդեց այն,որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանները շրջափակելու մասին ,դրան հետևեց դատավորենրին թիրախավորելը,ասում են՝ սա նաև հարված էր արցախի անկախությանը:

-Ես չեմ կարոծւմ ,որ նման ձևով մերժում են Արցախի անկախությունը,պարզապես իր կերպարն է դա,ուզում է թող ԱՄՆ նախագահը լիներ,կամ դատավորների ամբողջ համայնքը:Նիկոլ Փաշինյանը իսկապես ուզում է,որ Քոչարյանը մնա բանտում:Իսկապես ինքն հիստերիայի մեջ է ընկնում,որ Քոչարյանի անունն է լսում,վերջերս ասում են,որ վախենում է:

-Ի՞նչ է նշանակում վախենալ 4 պատի մեջ նստած մարդուց:

-Ինքը ֆիզիկապես չի կարողանում լսել կամ տեսնել Ռոբերտ Քոչրայանին և այն քայլերը, որ անում է այս ուղղությամբ ի վնաս իրեն է:

-Ինչո՞ւ չէր ասում ՝մերժիր Քոչարայանին,այլ ասում էր՝մերժիր Սերժին:

- Ես ժամանակին քննադատել եմ Ռոբերտ Քոչարյանին,որովհետև ինքը 2008-ից հետո բացակայեց քաղաքականությունից,դա մեր պետության համար շռայլություն էր ,20 տարի լինես քաղքականության մեջ,ակտիվ,բոլոր դետալներով ծանոթ լինես Ղարաբաղյան հակամարտությանը, հանդիպուներ ես ունեցել,դրանից ոչ ամեն ինչ է հրապարկվում և ինքը մեկուսացավ և այդ ընթացքում չունեցավ պաշտպան հրապարակային դաշտում,երբ իրեն ամեն հարցում մեղադրում էին,հատկապես մարտի 1-ի համար,որևէ մեկն իրեն չէր պաշտպանում:Մի քանի անգամ

-Հայտարարեց,որ իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է:

-Ինքն անպաշտպան մնաց և ժողովրդի մեջ ծնվեց այն բացասական հերոսը ,որը պատասխանատու է այդ ամենի համար: Վերջերս նայում էի Գոռ Քլոյանի հոր՝Սարգիս Քլոյանի խոսքը ,իսկապես որդեկորույս հայր է,դրանից մեծ կորուստ մարդն ունենալ չի կարող ,ես իրեն հասկանում եմ,ինքը շատ հուզական տոնով ասում էր՝ինչու 1996 թվականին Լևոն Տեր -Պետրոայանի նման այնպես չարեցիր,որ տանկերը չմտնեն քաղաք,ինչու դու թույլ տվեցիր:

-Բայց այն ժամանակ մտել են:

-Այնպիսի քարոզչություն տարան,որ այս խեղճ մարդը պետք է ընդամենը Լևոնին ասեր ՝ինչու դուք Վազգեն Մանուկյանի նման ժողովրդին տուն չտարաք:Հիշում եք՝1996 թվականին ես ակտիվիստերից մեկն էի,Վազգեն Մանուկյանը հաղթել էր,բայց երբ տեսավ,որ օդ են կրակում,ժողովրդին տարավ: Հետո Վազգեն Մանուկյանը խոստովանեց,ասաց՝ ժողովուրդ,ես պատրաստ չէի թեկուզ մեկ մարդու արյուն թափել,իսկ ես հոտն առնում էի,բարձր պետականության ընկալում ունեցող մարդը նման բան կաներ:Այնքան են ժողովրդի էմոցիան գողացել,այս մարդը ոչ թե ասում է այն ,ինչ իրականում եղել է ,այլ…

-Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝դա այլևս մեր ժողովուրդը չի:

-Բայց կարողացել են գողանալ մարդկանց էմոցիան,ընդամենը պետք է ասել՝Լևոն Տեր-Պետրոսյան,ինչու Վազգեն Մանուկյանի նման ,երբ տեսար,որ կարող է արյուն հեղեղվել,ժողովրդին տուն չուղարկեցիր ,այլ ասացիր՝ոչ,ինձ պետք է տանեք Բաղրամյան 26,ես 22 տոկոսով հաղթել եմ,այն դեպքում,որ Վազգեն Մանուկյանը այդքան կեղծիքներից հետո 46 տոկոս էր հավաքել:

-Եթե իշխանափոխություն լինի,ստիպում են ցանկացած նոր իշխանությանը ,որ անդրադառնա նրան: Մեկ ուրիշ մանուպալացիա. Տանկերը կբերենք և ընդդիմությանը թրթուռների տակ կճզմենք,մինչդեռ տանկերը իրականում եղել են 1996 թվականին:

-Այսօր վաղվա աչքերով եմ նայում վաղվան,հնարավոր չէ,որ այսօր ինչ արվում է,վաղը դրան չանդրադառնալ իշխանափոխությունից հետո:Եթե նոր իշխանությունը,որը իսկապես կլինի,եթե շատ մեծ գիտացություն ունենա պետության ,պետք է կարողանա այլևս չանդրադառնալ,չնայած որոշ հանցագործություններ պետք է պատժեն,հիմա ինչ -որ կատարվում է պետությունն իսկապես մեկուսացվել է արտաքին քաղաքականության այս ծանր իրավիճակում:Ներսում ատելությունն ու թույնը մի սահմանի է հասել ,որ բավական է մի կրակ և շատ բան կարող է կատարվել պետության մեջ:Ես մատհոգություն ունեմ,որ մենք կգանք այդ օրվան:

-Բոլորն էլ ծանր վիճակում էին մարտի 1-ից հետո, ժամանակ անցավ,Սերժ Սարգսյանը կարողացավ իր ոճով բոլորի հետ շատ հանգիստ աշխաաել,մեկն ասում էր ,որ հաճախորդ ,բարեկամ,ծառա ընդդիմություն է,ողջ դաշտը իր ձեռքում էր:Այդ շանսը ի սկզբանե տրված էր Նիկոլ Փաշինյանին,բոլորը ընդառաջ գնացին,ինչո՞ւ ինքը չեկավ,հակառակը վանեց բոլորին:

-Երբ մարտի 1-ի հարցը քննարկվել է,լսումներ են եղել, ես միշտ քննադատել եմ իշխանություններին,որ դուք միակողմանի դատավարական պրոցես սկսեցիք,ամբողջությամբ այդ մեղքը բարդվում էր ընդդիմության վրա:Հիմա որ շարունակվում է, կարող էր որոշակիորեն հասկանալ,թե ինչ է կատարվում,անել այն,ինչ որ ժամանակին խոստացել էին:
Ես այն եզակի մարդկանցից էի,որ սկզբից ասացի,որ մտահոգություն ունեմ,եթե տեսնեի,կաշխատեի,բայց ոչ թե վանգայություն էի անում,ես ստույգ տեսնում էի,լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինայնին:2011 թվականին,երբ Տեր-Պետրոսյանը դիմեց Սերժ Սարգսյանին և ասաց՝մենք ընկերներ ենք,եկեք որոշակի ֆարմատով երկխոսենք,հաջորդ օրը ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց,թե ես ինչ կարծիքի եմ այս առաջարկի մասին,ես ասացի՝շատ լավ,որովհետև պետության մեջ ենք ապրում,ընդդիմությունն էլ ,դիմությունն էլ պետության համար են աշխատում, ուղղակի ասացի՝եթե Լևոն Տեր-Պետրոսյանը այս բանն ասեր մարտի 1-ից առաջ,մենք 10 զոհ չէինք ունենա:Հաջորդ օրը,Նիկոլ Փաշինյանը իր թերթում՝Հայկական ժամանակում,ինձ դասեր է տալիս ,որ ես իրավունք չունեմ այդ կալիբրի ,բարձր մակարդակի գործչին խորհուրդ տալ,ինքը գիտի, երբ պետք է բանակցի,երբ՝ոչ:
2013 թվականին,ես այդ ժամանակ գիտի,թե ֆանատն են Լևոն Տեր-Պետրոսյանի,քանի որ ամբողջ Հայկական ժամանակի էջերը լցված էին Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարով,նրա բոլոր գաղափարական սկզբունքները արդարացնելով և այլն :Երբ խորհրդարան եկանք ,հասկացա,որ ֆանատը չի,և 2013 թվականին կարդում եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը,հարցնում են ինչու բաժանվեցիք ՀԱԿ-ից և Լևոն Տեր-Պետրոսյանից,ասում է՝ շատ կոպիտ քաղաքական սխալներ արեց,դրանից մեկը,որ գնաց Սերժ Սարգսյանի հետ բանակցելու:Այդ մարդուն ես գիտեի ,որ սրբություն չունի,իշխանություն է ուզում:Ամենամեծ հարվածը Լևոն Տեր-Պետրոսյանին հասցրել է Նիկոլ Փաշինյանը իր ՝Մեծ խառնակչություն հոդվածը ապացույց,որտեղ այս պետության մեջ թիվ մեկ խառնակիչը ՝մարտի 1-ի հիմնական պատասխանատվությունը դրվում է հենց Լևոն Տեր-Պետրոսյանի վրա և նույնիսկ ասում է՝ ուշադրություն չդարձրեցին,թե ինչու իր տղային ուղարկեց Ամերիկա:Հասկացնելու,որ ինքը գիտեր,թե ուր է տանելու՝կամ Բաղրամյան 26,կամ չգիտեմ ինչ կլինի: Ես լավ ճանաչում էի իրեն,ես գիտեի,որ իշխանության հասնելու համար ամեն ինչի ընդունակ է:

-Բայց ինքն ասում էր՝խառնակիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է :

-Որովհետև ինքը Լևոն Տեր-Պետրոսյանից և ՀԱԿ-ից պետք է խլեր ամբողջ էլեկտորատը , կարողացավ խլել,ի վերջո ինքն արեց այն ,ինչ պետք է աներ,վերցրեց:Քաղաքական ամենադաժան հարվածները ինքն է հասցրել ,բայց ամենակարևորը,որ այստեղ պետք է ասենք:Պատմությունը ունի նման օրինակներ՝Մուսոլինի,այնքան հզոր տրիբուն էր,այնքան էր կարողնում գողանալ հատկապես կանանց էմոցիա,որ նրա ելույթի ժամանակ օրգազմ էին ապրում: Իսկ մեր պատմությունը մի կերպար ունի ՝Վարդանանքում մի Կոդակ կա՝իր կենասկերպը,իր կոչը այս էր՝կչոքեմ ոտքերդ կլիզեմ,կբարձրանամ գլուխդ կկտրեմ:

- Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ,այսպիսի միտք է արտահտել իր վերջին հարցազրույցում երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,տեսնո՞ւմ եք նման հեռանկար:

-Նախ շատ վտանգավոր է,որ նաև ընդդիմության դաշտից կան,որ ասում են՝ ուր է այլընտանք,այլընտանքը կա և ձևավորվում է,ուղղակի Փաշինյանը շատ արագ է մսխում իր տոկոսները,իր հեղինակությունը ,որ ընդդիմությունը իր ետևից չի հասցնում իր ետևից քաղաքական թիմ ձևավորել : Նիկոլ Փաշինյանն այն արագաությամբ է սպառվում,որ ընդդիմությունը պետք է շտապի:Այդ միտքը,որ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում հայտնել է,այդ միտքը բավականին ժամանակ շրջանառվում է օդում,որովհետև իսկապես պետք է կարողանա ընդդիմությունը համախմբվի:Երկու հարցի շուրջ պետք է համախմբվի,գաղափարական հարցերը մի կողմ պետք է դնել ,առաջնահերթությունը՝Հայաստանի և Արցախի անվտանգության շուրջ պետք է ամբողջ ընդդիմությունը,մեկ թիմում,թե առաձանին,պետք է համախմբվեն:

-Այդտեղ Նիկոլ Փաշինյանն էլ ձեր կողքին կլինի:

-Չի գա,բայց կպայքարի դրա դեմ,այսօր նայում եմ արձագանքները,իսկպես վախեցան են,մարդը բանտում չորս պատերի մեջ հարցազրույց է տվել:Գրում են՝ահա, տեսեք գալիս է իշխանության հիստերիկ արձագանքրեր կան իշխանական ճամբարից,իշխանական մամուլը մյուս կողմից, իրավունք ունեն վախենալու,որովհետև այս իշխանությունը երկար չի դիմանալու:Այս իշխանությունը պետք է հասկանա,որ ինքը ինչ կարողացել է, արել է,ուրիշ ռեսուրս չունի:Նիկոլ Փաշինյանը,բացի վիրավորելուց,հայհոյելուց ,ժողովրդի էմոցիան գողանալուց,թե ինչ արել:Նա պետության ,պետականության ,ինչպես ղեկարավարել ,հասարակության մեջ համերաշխություն ձևավորելու,առավել ևս երբ ունես Արցախի հարց,բացարձակ հեռու է: Հակառակը, իր կերպարը հակասական և ագրեսիվ կերպար է:

-Ինչ որ 10 տարիների վիրավորանք կար ժողովրդի մեջ,սրտեղածություն,Նիկոլ Փաշինյանը պաատսխանեց ինչ-որ մարդկանց հեռացնելով:

-Շատ պատճառաբանված էր դա,ժողովուրդը պատճառաբանված դժգոհություն ուներ, դավադրություն է տեղի ունեցել պետության մեջ,1 տարի 5 ամիս առաջ:Նայեք, մի քանի տարի առաջ Գևորգ Սաֆարյանը տոնածառ բերեց Ազատության հրապարակ ,այդ մարդուն տոնածառի համար տարան 2-3 տարի դատեցին,ո՞նց եղավ,որ գալիս է և գրավում են ռազմավարական նշանակության պետական պահպանության պբյեկտ,և միջազգային կառուցները չեն արձագանքում:

-Այս հարցը ո՞ւմ եք տալիս:

-Հռետորական է,բայց կհասկանան նրանք,ում դիմում եմ,թույլ են տալիս մտնում են 200 հոգով ,բարձրանում են, գործող վարչապետը ոտքով կոտրում է ստուդիաներից մեկի դուռը,որտեղ ուղիղ եթեր պետք է գնա,և բացարձակ ոչ մի պատասխան:Ես գանալով ավելի եմ համոզվում,որ կամ սա Հայաստանից դուրս ինչ-որ գաղտի կառուցների գործակալությունների գրված սցենար է, կամ Հայաստանում ներիշխանական դավադրության արդյուքն է,կամ երկուսը միասին,ժամանակը ցույց կտա,նման բան չի լինում: Նիկոլ Փաշինյանը գնացել է վա բանկ,որովհետև ինչպես տեսնում էր չի ստացվում,ասում էր՝ավելի լավ է գնամ ինչ-որ բան անեմ,ինչ որ տեղ հայտնվեմ,քան պարտվեմ:Բայց պարզվեց,որ չէ,շատ սահուն գնաց,փռեց ասֆալտին ավտոմատավորին:

-Այս դեպքում ես չեմ կարող հավատալ,որ նախկին իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը միասին դավադրություն արեցին երկրի դեմ:

-Ես ասացի՝ներիշխանական,իշխանության մեջ տարբեր թևեր կան,բայց սա տարբերակ է,բայց որ սա հեղափոխություն չի ,միանշանակ համոզված եմ,և քանի գնում, համոզվում եմ: Այսօր Հայաստանը տարածաշրջանում դարձել է ազդեցության գործակալ ի դեմս վարչապետի ,վարչապետը անծրագիր է,էմոցիանոլ,ոչ ոքի չի ենթարկվում ,բայց իր գործունեությամբ ,իր գորոծողություններով այն ուժերը,որոնքն ուզում են այս տարածաշրջանը խառնել իրար կամ Հայաստանը ,Արցախի հարց կա,գտել են ճիշտ մեկին,որի միջոցով կարեղ են անել այն ,ինչ ցանկանում են:Իսկ ինչ են ցանկանում,վստահ եմ որ ոչ ի օգուտ Հայաստանի :Ցավում եմ,բայց ես այդ համոզմանն եմ:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 6034 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am