Գերմանիան դրական է գնահատում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի վերսկսումը։ Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ փոխանցում է TASS գործակալությունը։«Լավ է, որ այսօր՝ գրեթե երկու տարի անց, կայացել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի առաջին նիստը: Ես հանդես էի գալիս այն բանի օգտին, որպեսզի Ուկրաինայում էսկալացիայի դժվարին պահերին Ռուսաստանի հետ բանակցային թելերը չկտրվեն»,- ասել է Շտայնմայերը:
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերն իր հերթին նշել է, որ Գերմանիան ողջունում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպման անցկացումը, և կարծում է, որ դաշինքն ու Մոսկվան պետք է շարունակեն երկխոսությունը կարծիքների փոխանակման իրականացման և հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը