«Դալմայի» բակից գողացել են YerevanRide-ի հեծանիվը
YerevanRide ընկերությունն արդեն Հայաստան է ներմուծել 150-ից ավելի հեծանիվներ, որոնց վրա տեղադրված է նաև վերահսկող (GPS) սարք, որը պատված է դիմակայուն նյութերով, ու եթե որեւէ մեկը փորձի հեծանիվը հափշտակել, վերահսկող սարքի միջոցով հնարավոր է գտնել հեծանիվը։ Այդպիսի փորձ արձել է երեկ՝ օգոստոսի 2-ին, հայտնում է Shamshyan.com-ը։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի բակից անհայտ անձը կամ անձինք գողացել էին YerevanRide-ի հեծանիվը։ Ժամերի ընթացքում GPS սարքի միջոցով հայտնաբերվել է հեծանիվը Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փակուղի 30 փողոցի 37 տան բակի ավտոտնակում։
Աղբյուրը հայտնում է, որ հեծանիվի պաշտպանիչ շերտը վնասված է եղել, եւ հավանաբար փորձել են էլեկտրական սղոցի միջոցով վերահսկող սարքը հեռացնել, ինչը սակայն չի հաջողվել։
Մալաթիայի ոստիկանները պազում են, թե ինչ հանգամանքներում է գողացված հեծանիվը հայտնվել նշած տան ավտոտնակում։