Իջևանի ծանր քարը

Ըստ ամենայնի` Իջևանի անտառային դեպքերը լրջորեն անհանգստացրել են ներկա իշխանություններին և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին` քաղաքական իմաստով:

Իջևանի դեպքերը նա դիտարկում է քաղաքական հակամարտության, քան թե սովորական հանցագործության համատեքստում: Թերևս նաև սա է պատճառը, որ իջևանյան դեպքերի ուսումնասիրության գործը նա հանձնարարել է ոչ թե քննչական մարմիններին, այլ Ազգային անվտանգության ծառայությանը: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Սևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաներին. «Իջևանում տեղի ունեցած ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ եղել է մի խումբ անձանց կողմից հրահրված պրովոկացիա»,- հայտարարել է նա: 

ԱԱԾ տնօրենն ասել է, որ եթե կլինեն անձինք, որոնք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, ապա անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից և դիրքից՝ կենթարկվեն պատասխանատվության: Փաստն ինքնին, որ սովորական անտառագողության դեմ պայքարի դեպքը դիտարկվում է որպես ազգային անվտանգության տիրույթի հարց, արդեն իսկ ցույց է տալիս, որ տեղի է ունեցել ավելին, քան կարող էր պատկերացնել բարձր լեգիտիմությունն ու քաղաքացու իշխանությունը մատի փաթաթան դարձրած հեղափոխականների թիմը:

Եթե հեղափոխությունից մեկ տարի անց մի խումբ անձինք կարողանում են վարչապետի ծննդավայրում պրովոկացիա կազմակերպել, հարյուրավոր մարդկանց դուրս բերել փողոց և ոստիկանության վրա քարերով հարձակում կազմակերպել, ուրեմն հեղափոխությունն այլևս չունի այն արժեքը, որի մասին խոսում է վարչապետ Փաշինյանը: Ընդ որում հարվածը հասցված է ճիշտ նշանակետին` Փաշինյանի ծննդավայրում, Փաշինյանի դեմ: Ծննդավայրը հայկական քաղաքական և հանրային ընկալումների մեջ դոմինանտ նշանակություն ունի, և Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության անկումը ավելի սրընթաց կլինի, եթե այն սկսվի հենց ծննդավայրից: Փաշինյանի կողմնակիցները սա շատ հրաշալի են հասկանում: Հասկանում են, այդ պատճառով էլ վառելափայտի գողության գործը դիտարկում են որպես Ազգային անվտանգության խնդիր:

Իրականում տեղի ունեցածն ընդամենը սպառնալիք է Փաշինյանի իշխանությանը, որը թերևս ավելի կարևոր հարց է, քան իրական անվտանգության հարցերը: Օրինակ` Եռաբլուրում Ապրիլյանի հերոսների շիրիմների պղծումը ԱԱԾ-ի համար ընդամենը մոլագար տիկնոջ ձեռքի գործ է, ուստի կատարվածը մատուցվեց ինչ-որն տիկին Գրետայի կողմից արված մոմաթափության ծիսակարգ: ԱԱԾ-ի մոտ զարմանալիորեն հարց չառաջացավ, թե ինչու այդ նույն տիկին Գրետան մինչ այս Եռաբլուրի մյուս գերեզմանների վրա նման գործողություն չէր կատարում: Չէ որ այդ հետամնաց ծիսակարգը կար դարեր ի վեր, իսկ Եռաբլուրում ոչ սեփական մահով զոհվածները գերեզմաններում հանգչում են արդեն ավելի քան երկու տասնամյակ: Կամ այդ ինչպես եղավ, որ մոմաթափությունը կատարվեց միայն Ապրիլյանի տղաների շիրիմներին: Այս հարցերը Վանեցյանին ու ԱԱԾ-ին կարծես թե առանձնապես չեն տանջում, նա տիկին Գրետայի արարքը միանգամայն ինքնաբուխ է դիտարկում: Այ ուրիշ բան, երբ խոսքը Իջևանի պրովոկատորներին է վերաբերում:


Հայկ  Դավթյան

դիտվել է 3932 անգամ
Լրահոս
«Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»․ Առաքել Սրբազան Արաբկիրի ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է Նիկոլի երեկվա լռությունը պատահական չէր․ պատրաստվեք նոր զիջումների․ Սուրեն Սուրենյանց (video) Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն Փաշինյանը Ալիևին նվեր է մատուցել․ թաքցնելու այլևս ոչինչ չունի․ Սուրեն Սուրենյանց (video) 6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Կրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ «Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո» Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում. Նարեկ Կարապետյան Ընտրակաշառք, ճնշումներ, ձերբակալություններ ու անհավասար պայմաններ․ ի՞նչ է արձանագրել ԵԽԽՎ-ն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին Ով է Վարդենիսի քաղաքապետի թեկնածու առաջադրվել Ում է աշխատանքից ազատել Նիկոլ Փաշինյանը Դավաճանությունը շուտ էր սկսվել․Արմեն Գրիգորյանը 20թ․ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանից զգուշացում էր ստացել (video) #ՈՒՂԻՂ․ Մոսկվայից սպառնում են կտրել գազը․ Նիկոլին Էրդողանը չի օգնի․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի Հայրապետյան․ «Յան» ազգանունով ոմանք չգիտեն՝ ինչ է բարոյականությունը Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներ Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը․ Հ1
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am