Մեր տեղեկություններով` ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը վերջերս արտահայտվել է, թե ում է տեսնում Հայաստանի ապագա վարչապետի պաշտոնում:
Ինչպես արդեն ավելի վաղ գրել ենք, Սամվել Կարապետյանը Հայաստան կատարած այցերից մեկի ժամանակ հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և մոտ 2-ժամանոց զրույց ունեցել նրա հետ: Նրանք խոսել են տարբեր հարցերի, հատկապես նաև տնտեսության զարգացման ժամանակակից մարտահրավերների, արդյունաբերական հեղափոխության և բազմաթիվ այլ հարցերի մասին: Հանդիպումից հետո Սամվել Կարապետյանը բարձր տպավորությամբ է արտահայտվել Քոչարյանի տնտեսական ընկալումների և մոտեցումների մասին: Մեր տեղեկություններով` մի քանի անգամ նեղ շրջանակում Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Քոչարյանը միակ մարդն է, ով ի վիճակի է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից, ուստի ինքը հենց նրան է տեսնում Հայաստանի ապագա վարչապետ:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը