Մի խոսքով` վերադարձ դեպի սովետ

 


Այսուհետ միջազգային որևէ պայմանագրի կնքումը  երրորդ երկրների հետ` Հայաստանը պետք է համաձայնեցնի Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկված պետությունների հետ: Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է  «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: 

Դրանով նախատեսվում է, որ երրորդ պետությունների հետ միջազգային պայմանագրերի կնքման հարցը պետք է քննարկվի ԵԱՏՄ հանձնաժողովի նսիտում, որտեղ կարող է ընդունվել որոշում` ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կքննի պայմանագրի կնքման նպատակահարմարությունը:
Այս համատեքստում պետք է քննարկվի` անդամ երկրների առևտրային շահերը որքանով են համադրելի միջազգային պայմանագրին: Ինչ հնարավոր հետևանք է թողնում պայմանագիրը անդամ որևէ  երկրի տնտեսության կառուցվածքի վրա: Ըստ այդմ` ստացվում է, որ եթե այդ պայմանագրից որևէ անդամ երկիր տնտեսական վնաս է կրելու, կնշանակի այդ կորուստը կամ պետք է փոխհատուցվի կնքող երկրի կողմից, կամ էլ միջազգային պայմանգիրը պետք է մերժվի:  Միջազգայաին պայմանագրի բնօրինակն անգամ հանձնվում է ԵԱՏՄ հանձնաժողովին:
Սա փաստացի հենց այն համաձայնագիրն է, որի ազդեցությամբ և հետևանքով գալիք տարի բարձրացվելու է նաև նեմուծվող մեքենաների  մաքսային վճարը: Այսինքն` քանի որ երրորդ երկրից Հայաստան ներկվող մեքենաները վնասում են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական շահերին, մաքսատուրքը պետք է բարձրանա` հավասարվելուվ  ԵԱՏՄ միասնական դրույքաչափին:
Փաստորեն, սա նշանակում է իսպառ հրաժեշտ տալ անդամ-պետությունների տնտեսական ազատությանն ու անկախությանը: Մի խոսքով` վերադարձ դեպի սովետ....

Այսուհետ կվարենք միայն  Ժիգուլի, Լադա և Նիվա, բեռներն էլ կտեղափոխենք Բելոռուսով:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 2961 անգամ
Լրահոս
COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am