Հրապարկը գրում է. Իշխանությունների հատուկ նշանառության տակ հայտնված Հրայր Թովմասյանը կարծես չի ցանկանում հանձնվել և առանձնապես չի էլ նյարդայանանում գործընթացներից։ Քանի որ իշխանությունների համար ակնհայտ է, որ իրավական ճանապարհ չկա Թովմասյանին տեղաշարժելու համար, ամբողջ իշխանական ճամբարը հարձակում է գործել, փորձելով անձնական ճնշման տակ պահել նրան՝ ստիպելով հրաժարական տալ։ Հետաքրքիր է, որ շատերը Թովմասյանին մեղադրում են այն բանի մեջ, որ նա Սերժ Սարգսյանի պատվերով և հենց նրա «հագով» է կարել պառլամենտական երկրի Սահմանադրությունը։ Բայց մի հետաքրքիր փաստ կա, որից անտեղյակ է մեր հասարակությունը:
Պարզվում է Թովմասյանը դեռևս 2005 թվականին առաջարկել էր պառլամենտական կառավարման ձևի սահմանադրական նախագիծ, ինչը նշանակում է, որ պառլամենտական կառավարման միտքը անսպասելի չի ծագել 2014-2015թվականին, իսկ դրա մասին առաջին անգամ Հրայր Թովմասյանը խոսել էր դեռևս 1997 թվականին։ Փաստորեն իշխանությունների այս փաստարկն էլ հիմնազուրկ է, քանի որ նախ Թովմասյանը միայնակ չի գրել սահմանադրությունը, այլ իրավաբաններից կազմված մեծ խմբով, երկրորդն էլ պառլամենտական սահմանդրության նախագիծ գրել է դեռևս 2005թվականին որպես փորձագետ:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը