«Ստամբուլը» կարող է դառնալ թավշիստների «գերեզմանափոս»

Այն, որ ստամբուլյան ծագումնաբանություն ունեցող որեւէ բան լավը լինել չի կարող, թերեւս հասկանալի է ցանկացած հայի։ Այդ պատճառով է, որ տխրահռ­չակ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրում ինչպես սորոսական գրանտակերները, այնպես էլ տարատեսակ դեգեներատիվ տարրերը։ Բայց միաժամանակ նկատելի է, որ այդ պիղծ փաս­տաթղթի քարոզչությանն է լծված ամբողջ իշխանական, եւ մերձիշխանական քարոզչամեքենան։

Նիկոլական քարոզիչ­ները ջանում են մոլո­րեցնել հանրությանը, իբրեւ թե Ստամբուլյան կոնվենցիան ավանդական ընտանիքների հանդեպ սպառնալիքներ չի պարու­նակում, եւ այդ փաստա­թուղթը մերժողներին առա­ջարկում է այն կարդալ՝ թերեւս այն հաշվարկով, որ կարդացողներ քիչ կլինեն։ Բայց կարդացողները գնա­լով շատանում են, եւ, ի դեպ, ամբողջական հայե­րեն տեքստը կարելի է գտնել նաեւ iravunk.am կայ­քում։ Բայց բացի չոր ու ցամաք տեքստի ինքնու­րույն վերլուծությունից, համացանցում կարելի է գտնել բազում տեսանյութեր, ուր կետ առ կետ բա­ցատրվում են բոլոր վտանգները, իսկ հանրա­մատչելի եւ միաժամանակ իրավաբանորեն կոռեկտ լավագույն բացատրությու­նը տրվել էր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ասուլի­սին, որի տեսագրություն­ներն ու սղագրությունները նույնպես դժվար չէ գտնել համացանցում։

Իսկ նախարարություն­ներից երկուսն են լծված այդ պիղծ փաստաթղթի անթաքույց քարոզչությա­նը՝ Սոցապը եւ Արդարա­դատության նախարարու­թյունը, որոնք երկուսն էլ հանդես են եկել հանրու­թյանը մոլորեցնելու փորձ հանդիսացող հայտարա­րություններով։ Ի դեպ, գենդերային ֆաշիզմը առաջ տանող այդ փաս­տաթղթի քարոզիչները նաեւ հաճախ են դիմում այն մանիպուլյացիային, իբր դեմ են հիմնականում ավագ սերնդի մարդիկ, իսկ առաջադեմ, անգլերե­նին տիրապետող երիտա­սարդությունը կողմ է։ Դրա­նից այժմ քարը քարին չենք թողնի, ներկայացնե­լով հենց անգլերենին լավ տիրապետող առաջադեմ երիտասարդության ներկայացուցչի՝ Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանի մեկնաբանու­թյունը. «Արդարադատու­թյան նախարարությունը, հետ չմնալով այսօրվա իշ­խանությանը բնորոշ վար­քագծից, այլընտրանքային կարծիք ունեցողներին շտապեց մեղադրել Կոն­վենցիայի գաղափարը դա­վադրաբար սխալ մեկնա­բանելու մեջ։ Կարծում եմ՝ Արդարադատության նա­խարարությունը պիտի ավելի շատ մասնագիտա­կան եւ իրավական գնահա­տականներ հնչեցներ կոն­վենցիայի վերաբերյալ, այլ ոչ թե փորձեր ուղղակի շատ պարզունակ ձեւով քո­ղարկել կոնվենցիոն դրույթներ, որոնք այս օրե­րին հնչում են մասնագի­տական շրջանակներում»։ Երիտասարդ գործիչը նաեւ շեշտում է. «Մեր օրենսդ­րությունը խտրական վե­րաբերմունքի որեւէ դրսեւորում չի պարունակում, բռնության որեւէ ձեւ ան­պատիժ չի թողնում։ Եվ ին­չո՞ւ վավերացնել մի փաս­տաթուղթ, որի դրույթներն արդեն իսկ արտացոլված են մեր օրենսդրությամբ։ Մի պարզ պատճառով՝ այս փաստաթուղթն անհրա­ժեշտ է լրիվ այլ նպատա­կով՝ մեր արժեհամակարգի հիմնահատակ քայքայման»։

«Իրավունք»

դիտվել է 965 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am