IDeA-ն՝Ռուբեն Վարդանյանի քաղաքական դաշտ մտնելու մասին

Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամը հանդես է եկել պարզաբանմամբ` Ֆեյսբուքում ստեղծված Рубена Варданяна в Президенты Армении էջի կապակցությամբ` նշելով, որ այն որևէ առնչություն չունի ո՛չ Ռուբեն Վարդանյանի, ո՛չ էլ IDeA հիմնադրամի հետ: Հիմնադրամն անհրաժեշտ է համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուբեն Վարդանյանը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ քաղաքական հավակնություններ չունի և մտադիր չէ պետական պաշտոններ զբաղեցնել, այդ թվում՝ Հայաստանում: «IDeA-ի ղեկավարությունը ևս բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի զարգացմանն ուղղված մեր բոլոր ծրագրերը զերծ են քաղաքական բաղադրիչից: Ռուբեն Վարդանյանի գործունեության վերաբերյալ հետաքրքրությունը հասկանալի է, սակայն ֆեյսբուքյան այդ էջի ստեղծումը շահարկումների տեղիք է տվել: Այն ընդամենը մի բլոգերի անձնական նախաձեռնությունն է, որը անհարկի աժիոտաժ է ստեղծում և խաթարում է Ռուբեն Վարդանյանի և IDeA հիմնադրամի բարեգործական ծրագրերի մասին պատկերացումները: Ռուբեն Վարդանյանի և IDeA հիմնադրամի մյուս նվիրատուների աջակցությամբ իրականացվող բոլոր ընթացիկ ծրագրերը պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդել են, որոնք իրականացվում են նաև տեղական համայնքների և միջազգային փորձագետների ու կազմակերպությունների ներգրավվածությամբ: Մեր նպատակը Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն և երկարատև զարգացման համար պայմանների ստեղծումն է, ինչը կնպաստի երկրի՝ դեպի բարգավաճման մոդելի անցմանը, մշակութային արժեքների պահպանմանն ու հանրայնացմանը, սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը: Ծրագրերի իրականացման գործում կարևոր է յուրաքանչյուրիս դերը, հատկապես՝ արցախյան վերջին իրադարձությունների համատեքստում»,- ասված է IDeA հիմնադրամի պարզաբանման մեջ: Ներկայում վերոնշյալ էջն անվանափոխվել է` վերածվելով Ռուբեն Վարդանյանի երկրպագուների էջի:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am