Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Mitcubishi Pajero io-ն. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Գյուրջյան փողոցում բախվել են Mitcubishi Pajero io 77 RR 977 համարանիշի և Mercedes մակնիշի 36 CN 702 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Ճանապարհային ոստիկանոթյան 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում օրվա հերթապահ հետաքննիչը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: