Նիկոլ,ես քեզ դեմ դիմաց ասեմ`Ռոբերտ Քոչարյանը քաղբանարկյալ է,որովհետև դու ամեն ինչ արեցիր,որ նա քաղբանտարկյալ դառնա.Գուրգեն Եղիազարյան

Հարցազրույց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի և Սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի հետ:/մաս 2-րդ/

-Ասում է՝մերոնք ու ձերոնք չենք անում,եթե պետք է պատժում ենք, ձերբակալում ենք:

Գուրգեն Եղիազարյան.Այն էլ ինչ ձև, աթոռի հարցն է,աթոռից սրան քերելը սարսափելի դժվար է լինելու, որովհետև արդեն իրեն ձուլել է այդ աթոռի հետ, Կարմենը մի լավ բան էր գրել՝կարող է հանկարծ աթոռը հետը տանի,որ հանկարծ ոչ ոք վրան չնստի,կարող է հետը արձակուրդ էտարել :Սամվել Բաբայանի գեներալի օրինակը բավական է,որ 19-19-ի մասին չխոսենք ,իսկ այդ անմեղ երեխաներին պետք է բաց թողնել:Փոխանակ ՀԴՄ հաշվեն:Ամենալուրջ խնդիրների կողքով անցելու համար ամեն անգամ մի օբյեկտ են ընտրում,մի սուբյեկտ,որի վրա պետք է ենթադրյալ հարձակվեն՝Արցախի դավադիրները պետք է հող հանձնեն,գցեն իր վրա,այ տղա ջան,դու ,քո սաղ թիմը բանակից խուսափածներից են լցված, դեռ չգիտեմ,թե ոնց ես բանակից ազատվել,Բ9-ով,թե իրականում այդ երկու եղբայրդ ծառայել են,բա որ ծառայել են,դու գնում ես սրա նրա մասին,իմ մասին էլ ես գրել,եկել քեզ ասել են,որ անհարմար բան կստացվի:
18 տարեկան տղա էիր,Ստեփակերտի հիվանդանոցում 200-300 քո տարիքի տղաներ վիրավոր էին,դու Արցախում չես եղել,դու մի մարդ ես ,որին ծիտիկի թևոն բերեցին,գցեցին այդ աթոռի վրա,ի՞նչ է քո ուզածը,քո արածը:Թող դա արձակուրդից գա մեզ ասի,թե այդ դավադիրներն ովքեր են ,թող գա ,ասի՝ով են որ բերդից Իջևան դավադրություն են կազմակերպում …

-Բա որ գա ,ասի՝նախագահն է, Պն նախարարը,վարչապետը,ինչո՞ւ եք նման բան ասում:

Գուրգեն Եղիազարյան.Ո՞վ ասի,պատասխան կտանք,եթե թուրքի ասածը պետք է ասեն,եթե թուրքի թելանադրանքով ասեն՝դավադիրը նախագահն է,պետք է պատասխան տա,հերիք եղավ,որ խոսի և պատասխան չտա:

-Դրա համար հանձնաժողով է ստեղծել,ասում է` այդ հանձնաժողովը կբացահայտի,կտեսնենք,թե ով է ,ինչ է ու մենք կասենք,թե ինչպես է լինում դավադրությունը:

Գուրգեն Եղիազարյան.Մի գաղտնիք բացահայտեմ,այդ որ ստից իրենց համար նամյոկ են անում, որ կկանչեմ Բակո Սահակյանին,որ բացատրություն գրի,ես գիտեմ,թե դրա հեղինակը ով է,առանց Նիկոլի ոչինչ չի լինում այս երկրում, Նիկոլը թող լավ իմանա,որ Բակո Սահակյանը Արցախի ընտրված նախագահն է:

-Ինքն էլ կասի՝ես էլ եմ ընտրված:

Գուրգեն Եղիազարյան.Ջհանդամը ընտրված լինի,ինձ հետաքրքիր չի՝ինքը ընտրված է,թե ոչ,խաբվեց ժողովուրդը,ինքն ընտրվեց:Իսկ Բակո Սահակյանին ոչ ոք իրավունք չունի կանչի:Անկախ երկրի նախագահին կանչի Հայաստան և բացատրություն վերցնի՞:Ավելի հեշտ կլինի Սալոմեին Վրաստանից բերեն բացատրություն վերցնեն,քան Բակո Սահակյանին:

-Հայտարարում են,որ կինոն ավարտվել է,դատական համակարգի մասին են խոսում,որ պետք է բոլորին աթոռից քերենք ,ճանապարհենք ,որովհետև բոլոր այդ կառույցները բուդկաներ են հիշեցնում,ի՞նչ մոտեցում է:

Ռազմիկ Մարտիրոսյան.Չպետք է դիտարակել որպես առանձին համակարգ .պետք է տեսնել ամբողջության մեջ,որևէ ինքնավար համակարգ առանձին չէ,մի ամբողջության մեջ է,եթե որևէ մեկը նորմալ չի աշխատում , անպայման ազդելու է մյուսների վրա:Երբ խոսում են կոռուպցիայի մասին,դա համակարգի մասին է,երբ խոսում են դատական համակարգի կոռուպցիայի մասին,ընդամնեը խոսքը համակարգի առողջացման մասին է:Երբ օգտագործում ենք առողջացում բառը,դա ախտորոշումն է,ունենք հստակ ախտորոշումը դատական համակարգի,թե՞ ոչ,իհարկե չունենք:Արդյոք խոսքը միայն դատական համակարգի մասին է,իհարկե ոչ,այդ համակարգը բազամթիվ բաղադրիչներից է բաղկացած,երբ խոսքը այդ համակարգի բարեփոխման մասին է,ապա ամբողջի մասին հայեցակարգ է պետք է և դա պետք է քայլ -քայլ իրականացնեն:Ամբողջը առանձին անհատների վրա բարդել,դախնդրի լուծում չէ,կոռուպցիոն համակարգի ամսին է:Այդ պայքարը երևի պետք է սկսել իրավաբանական ֆակուլտետի ուսուցումից, մենք նախ պետք է դաստիարակենք այդ ուսանողներին:Ես 2000-ականներին ուսումնասիրել եմ ընդունելության քննությունները իրավաբանական ֆակուլտետում,նախարարներից մեկը վրդովված ինձ բացատրում էր,որ ինքը ցանկանում է 50 տեղի համար գոնե թողնել մրցույթ,չէր ստացվում:Այսինքն 130 տեղ արդեն իրացված էր,սա լրջագույն խնդիր է:

Գուրգեն Եղիազարյան.Ֆրանկոն,Ադոլֆ Հիտլերը, Դուչեն նույն բանը կատարեցին ,երբ եկան իշխանության ,եթե համեմատենք ,այս անունների մոտ Նիկոլի անունը ուղղակի ջնջվում է: Բայց այս մարդկանց կապում է մի ընդհանուր բան`ի վերջո դատարանն է որոշում,որ իրենց թշնամին գնդակահարություն կստանա,թե ոչ,կախաղան կբարձրացվի,թե ոչ:Մենք չունենք արդար դատարաններ,պարզ է,խնդիրն այն է,որ դատարաննրի ամբողջ պատմությունները,հետո արդեն ՍԴ-ի սկսվեց Ռոբերտ Քոչարյանի դատով:Ցանկացած մարդ,ով գալիս է իշխանության հասկանում է,որ եթե դատարանները իր բռունցքի մեջ չեն,ուրեմն ինքը իր այդ հիվանդագին իդեաները կյանքի չի կոչելու:

-Ինքը ազատություն,անկախություն,նման կոչերով է եկել:

Գուրգեն Եղիազարյան.Դու էլ ասա,Ֆրանսիական հեղափոխությունը այդ կարգախոսներով եղավ:Սկսեց յուրովի լուծում տալ խնդրին,երբ առաջացավ Ռոբերտ Քոչարյանի նստել-չնստելու հարցը:

-Եթե այդ հարցը չլիներ,հանգիստ կթողնե՞ր դատարններին:

Գուրգեն Եղիազարյան.Ոչ,հանգիստ չէր թողնի,բայց այսպես տեմպի տակ ընկած սխալներ չէր գործի, չէր գնա դատարանների դռները փակեր:Նա մի հիմարություն է արել,որի համար պատասխան է տալու,վաղը մյուսը օրը,որ չեղավ վարչապետ ,իսկ այդ օրը գալու է,դա էլ չեղավ ,որ մի երեխա ասել էր`մենք 40 տարի դեռ այստեղ ենք…

-ՀՀՇ-ն ասում էր`մենք հավերժ ենք:

Գուրգեն Եղիազարյան.Ցանկացածը պետք է իմանար,որ հանկած փորձվի Ռոբերտին օգնել, կստուգեն մանկապարտեզից,մանկամսուրից, իր ողջ ուժը կկենտրոնացնի սրա վրա:Սարքում են մի գնացք ,բայց պայման են դնում,որ սուլիչի ձայնը լսվի առաջին 100 կիլոմետրում, 120 կմ լսում են ձայնը,բայց տեղից չի շարժում,որովհետև ողջ գոլորշին տվել են սուլիչին,հիմա սա իր ողջ գոլորշին,չնայած այդքան էլ չունի,տվել է այս գործին: Այս տղան հո Նապեոլոնը չի,որ նստի սահմանադրություն գրի,սա յոթ հոգու ղեկավար է եղել,գերխնդիր ունի,որ Ռոբերտ Քոչարյանին կյանքի գնով նստեցնել, դա իր համար իդեաֆիքս է դարձել:Այս ճանապարհին մի որևէ դատավոր,այն որ խուզարկեցին …

-Ասաց`բոլոր նրաքն,ովքեր ասում են,որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է,ուրմեն ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը ,տանկերը մտցնել Երևան և ցանկացած ընդդիմադիր դրսևորում ,ցանկացած շարժում տանկերի թրթուռների տակ ճզմել:Իսկ եթե իրավունք չունեմ,ուրեմն երկրորդ նախագահը չի կարող քաղբանտարկյալ լինել:

Գուրգեն Եղիազարյան.Նիկոլ,խելքդ գլուխդ հավաքի,դու բանակում չծառայած գերագույն գլխավոր հարամանատար ես միայն պատերազմի ժամանակ,եթե պատերազմ չկա,դու հրամանատար չես:Նիկոլ,մի հատ հլը լավ մտածիր, ինչեր ես խոսում, կարող է դու Հիչքոքն ես,որովհետև նույնիսկ մեծ Հիչքոքի`սարսափազդու ֆիլմերի հեղինակի մտքով նման տխմարություն չէր անցնի,որ ընդդիմադիրներին մտցնի տանկերի թրթուռների տակ,հանկարծ չանես:Այդ,որ օդում թևածող լուրերով ինչ որ կապեր ես պահպանում հանցագործ աշխարհի հետ,ուրիշ բան մտքովդ չանցկացնես:Ոչ տանկի թրթուռից,ոչ էր նրանցից դու գաղափար չունես, չես էլ կարող ունենալ,արդեն շատ մեծ ես:Մի բան ,որ խոսում ես այդ տանկի թրթուռներից,քեզ հաշիվ տուր,թե ինչ ես խոսում: Ես քեզ դեմ դիմաց ասեմ`Ռոբերտ Քոչարյանը քաղբանարկյալ է,որովհետև դու ամեն ինչ արեցիր,որ նա քաղբանտարկյալ դառնա,քո հնավորավի պատմություններից բերեցիր, հասցրեցիր դրան:Մի հատ հանգստացիր:

-Շատ է խոսվում Ստամբուլի կոնվենցիայի մասին,վտանգ տեսնո՞ւմ եք:

Ռազմիկ Մարտիրոսյան.Այդ թեման նույնպես բավականին լուրջ թեմա է,ցավոք մեր հասարակությունը իրազեկված չէ վտանգների մասին,դրանք առաջին ծիծեռնակներ են,թե ինչ ազդեցություն կարող են թողնել հայ ժողովրդի,ազգային ,մշակութայինի վրա,թեմա է:Եկեղեցու օրինակը բերեմ`Հայ Առաքելական եկեղեցին շատ խիստ մերժում է միասեռականների ամուսնությունը,միայն սա բավարար է,որ աշխարհի մակարդակով Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ գնա և անընդհատ ինքը գտնվում է այդ հարվածների տակ:Դրանք կարող են ակնհայտ լինել,խորքային, տարբեր անձերի միջոցով:Միայն այս դիրքորոշման համար Հայ Առաքելական եկեղեցին ,անկախ ով կլինի Վեհափառը,եթե Երուսաղեմի ,Պոլսո պատրիարքը ,և Վեհափառը միասին միասնական դիրքորոշում ունեն,համաշխարհային դիմակայության են հանդիպում:Սա մեծ վտանգ է,պետք է լուրջ բացատրություններ տրվեն ,դա սովորական ,հպանցիկ երևույթ չէ,ունի խորքեր,փիլիսոփայություն,այն լուրջ ֆինանսական ռեսուրսներ ունի:Խնդիրը միայն հայկական չի,վերջին պրոսեցների մասին ասեմ,որ նույն Միացյալ նահանգներում որևէ հասարակություն չի կարող հանդուրժել նման երևույթը:Ամերիկյան հասարակությունը դա արտահայտեց Թրամփի ընտրության միջոցով,Թրամփը նույնպես դեմ դուրս եկավ այս երևույթներին,Թրամփը և Պուտինը այս առումով համագործակցում են:Քանի որ ԱՄՆ-ը կարծես չի ֆինանսավորում կամ օգնում,ապա իներցիոն խնդիր է դարձել,որը լուրջ վտանգ ունի:Մենք ունենք սահմանադրություն,որտեղ կան քաղաքացիների իրավունքները,բոլոր քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ,արտոնյալ վիճակներ որևէ մեկը չի կարող լինել:Սա բավականին բարդ խնդիր է,մենք միայն լրատվության դաշտում չենք կարող ,շատ մեծ աշխատանք է պետք կատարել:

-Երկու երիտասարդներ որոշել են համատեղ կյանքով ապրել,եկել են և բնակություն հաստատել Հայաստանում`հայտարարելով ,որ մենք ամենտոլեռանդ ,հանդուրժող երկիրն ենք:Դրա մասին հրապարակում եղավ,տեսանյութ տարածվեց:

Ռազմիկ Մարտիրոսյան.Առանց այն էլ ցավոք հայ հասարակությունն ունի բազմաթիվ կոնֆլիկտներ ,որի պատճառով տարբեր մասերի է բաժանված,սա ևս մի լրացուցիչ գործոն է,որը կարող է էլ ավելի մեծ կոնֆլիկներ առաջացնել:Եթե մի մշակույթից բերում ես գաղափարներ մեկ այլ մշակույթ,սա առաջացնում է կոնֆլիկտ:Ո՞ւմ է սա ձեռնտու:

-Տեսակետ կա,որ մեր իրականության մեջ ցանակացած իշխանություն,եթե գնա այդ քայլին,նա կփորի իր փոսը:Իսկապես կա՞ դիմակայություն:

Ռազմիկ Մարտիրոսյան.Սոցիալական փոքր խմբերը շատ ավելի կազմակերպված են,քան մեծ խումբը:

-Ագրեսի՞վ են:

Ռազմիկ Մարտիրոսյան.Իհարկե,բայց այդ ագրեսիան միշտ չէ,որ կարող է ինչ-որ բան անել:

-Նրանցից մեկը Հյուսիսային պողոտայում էլեկտրաշոկ է օգտագորել:

Ռազմիկ Մարտիրոսյան.Այստեղ պետք է հասարակության անդամների շատ հստակ դիրքորոշումը,որևէ մեկը դեմ չի սահմանադրության և քաղաքացիների հավասար իրավունքներին,այդ թվում նաև իրենց կողմնորոշում ունեցողներին,բայց դրա պրոպագանդան իր մեջ մեծ վտանգներ է պարունակում:

Գուրգեն Եղիազարյան.Այո ,մարդ են,այո,պետք է հավասար իրավուքներ ունենան,ինձ մոտ հարց է առաջանում,ինչպես մտան դրանք Կենրոնի ոստիակնություն, հերթապահների գլուխները ջարդեցին,երկուսին հիվանդանոց հասցրեցին, մեկը մեկ ամիս մնաց,մյուսը` երեք ամիս ,ոչ մեկը չդատապարվեց,դա է հավասարությո՞ւնը:Դա է հավասարությունը,որ տրանսգենդերը հայատարարում է,որ մենք Նիկոլին օգնել ենք ,ասֆալտին պառկել ենք,ճանապարհ ենք փակել,որ հեղափոխություն կատարվի,հո մենք կրակը չենք ընկել ազգովի,ընդամենը աշխարհում 9 միլոին ենք ,ո՞նց անենք :Եթե տարիներ առաջ մեկը Հայաստանում կհամարձակվեր ասել,որ գիրք կտպագրվի,որը 3-6 տարեկանների սեռական դաստիրակության մասին կլինի,կասեինք այս անասունը հոգեկան հիվանդ է ,տանենք բուենք:Հիմա հասել ենք սրան,որ արդեն օրինակ,կրթության և գիտության նախարար կոչվածը տրանսգենդերի հետ նստած է,ներքևում,դոկոտր պրոֆեսորներ ,դոցենտներ սպասում են,որ ընդունի,նա տրանսգենդերի հետ իր առանձասենյակում նկարվում է:
Ըստ ՀԺ-ի օդում թևածող լուրերի, առաջին գումարները թավշյա կոչված հեղափոխության համար իրենք են մուծել: Եվ պահանջում են վերաբերմունք,ես վաղուց եմ ասել,որ Նիկոլը եկել է չորս բանի համար,որ պետք է կատարի ,հետո գնա.Արցախը,արդեն հարաբերություն չկա,հաջորդը սրանք են,որ պետք է օրենքը ընդունվի,պսակադրվեն,հաջորդը մարիխուանան է,մյուսը `Ռուսաստանի հետ կապերի խզումը,ՀԱՊԿ-ից դուրս գալը:
Այս ամենի հետ ես համաձայն եմ,այն թեզի հետ,որ հենց որ Վեհափառը խոսեց հայ ընտանիքի,ավանդական ընտանիքի մասին,դրանց կանոնների և հիմքի մասին,անմիջապես Վեհափառի դեմ սկսեցին այլասերվածները միտինգներ անել`Նոր Հայաստանի նոր Վեհափառ խորագրի տակ: Տուսկի գալը պատահական չէր,Ադրբեջանում Ղարաբաղի խոսեց, մեզ մոտ ոչինչ չասաց:

-Ասաց`պատրաստվեք խաղաղության :

Գուրգեն Եղիազարյան.Սորոսկանները Եվրոպայում շատ հետաքրքիր են սկսել մեր ՍԴի համար,արդեն կամաց- կամաց արդյունքը կերևա,խնդիրը սա է.խոստացել են սա անցկացնել և կանցկացնեն….

Ռազմիկ Մարտիրոսյան.Դա կբերի նոր բախումների ,և դա միայն Հյաստանում չէ,այն հասարակությունները,որ ընդունել են,վաղ թե ուշ կսկսվեն դիմադրություն:Դա հակամշակույթ է, խոսքը այդ երևույթի սոցիալականացման մասին է:

-Հայաստանում կհաջովի՞:

Գուրգեն Եղիազարյան.Չի լինի,Նիկոլը ծործորոկը կտեսնի,սա չի տեսնի:

-Վստա՞հ եք,որ պատգամավորները չեն քվերակի:

Գուրգեն Եղիազարյան.Կքվերակեն, բայց հետո ի՞նչ կլինի:

Առաջին հատվածն`այստեղ

Հարցազրույցը`Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1492 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am