Արդեն մեկ ժամ է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում սարից հսկա քարերի և հողաշերտի փլուզում է սկսվել։ SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ սարից հողն ու քարերը թափվում ու լցվում են ճանապարհի վրա։ Տեղում են միայն ճանապարհաշինարարները, ովքեր վարորդներին հորդորում են նշված հատվածով զգուշավորությամբ երթևեկեն։ Կատարվածի մասին արդեն տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի դեպքի վայր ժամանեն ճանապարհային ոստիկանները։ Արդեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը