Թուրք սահմանապահները գնդակահարում են սահմանն անցնող կանանց և երեխաներին. Times

Թուրքական սահմանային զորքերը շարունակում են գնդակահարել սիրիացի կանանց և երեխաներին, որոնք փորձում են իրենց երկրում զինված հակամարտությունից թաքնվել թուրք-սիրիական սահմանը հատելով: Այս մասին հայտնում է Times թերթը: «8 սիրիացի, մեծ մասամբ կանայք և երեխաներ, սպանվել են թուրք սահմանապահների կողմից, երբ լքել են պատերազմից չարչրկված իրենց հայրենիքը: Խումբը փորձել է սահմանով Թուրքիա անցնել մաքսանենգների կողմից օգտագործվող լեռնային ճանապարհով սահմանի արևմտյան ծայրին, երբ թուրքական զորքերը նրանց վճռական պատասխան են տվել՝ կրակելով մարտական փամփուշտներով»,- տեղեկացնում է պարբերականը: «Նրանք սպանում են անզեն մարդկանց: Այնտեղ մի փոքր աղջիկ կար հրազենային վիրավորումով, և մենք չէինք կարող նրա համար ավելին անել, քան արեցինք մինչև գիշերվա վրա հասնելը: Տարեց տղամարդ և կին են անհետացել: Հնարավոր է՝ նրանց նույնպես սպանել են»,- մեջբերում է Times-ը հալեպցի իրավաբան Աբդմունեմ Քաշքաշի խոսքերը, որը սահմանն անվնաս հատել է: Թերթը գրում է, որ «կիրակի գիշերն իրագործված սպանությունները վերջինն են եղել դաժան պատահարների ամբողջ շարքում՝ դեկտեմբերից սկսած, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 2 տասնյակ մարդ, և որոնք մատնանշում են Անկարայի սահմանային քաղաքականության արմատական փոփոխությունները»: «Իսկ Թուրքիայի կառավարությունը,- շարունակում է Times-ը,- պնդում է, որ 2011 թվականից հետևում է նույն բաց դռների քաղաքականությանը սահմանին բոլոր սիրիացիների համար ազատ հասանելիությամբ, որոնց կյանքին անխուսափելի վտանգ է սպառնում»: Սա սահմանին թուրքական սահմանային զորքերի իրագործած սպանությունների մասին արդեն առաջին հրապարակումը չէ Times-ում: Մարտի 31-ին թերթը հայտնել է, որ «16 ներգաղթյալներ՝ ներառյալ 3 երեխա, պահպանության կողմից սպանվել են անցած 4 ամիսներին, երբ Թուրքիա են անցել»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am