Այնքան պետք է քաղաքը լցվի աղբով ,որ աղբի հետ իրենց էլ դուրս շպրտե՞ն.Աղվան Վարդանյան

Հարցազրույց ՀՅԴ նախկին ներկայացուցիչ,նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ:/Մաս 1-ին/


-Ի՞նչ տեղի ունեցավ Իջևանում:

-Նոր պատմություն չի,30 տարվա մեր պետականության շրջանում անտառի հետ կապված խնդիրներ են եղել,մենք հաճախ մոռանում ենք,թե երեկ ինչ է կատարվել:1 տարի առաջ դարձյալ իջևանցիները ,դիլիջանցիները ճանապարհը փակել էին նույն մտահոգություններով:Ոլորտի պատասխանատուները,Հայանտառի ղեկավարությունը գնացին ,մարդկանց հետ խոսեցին,տեղի ղեկավարության ,ոստիկանության,դատախազության հետ լուծումներ առաջարկեցին,մարդիկ ճանապարհը բացեցին:Այն,ինչ կատարվեց Իջևանում ,հերթական ՝ կառավարմանը չտիրապետելու դրսևորումն է,և ամենածանրը ,որ այս իշխանության օրոք առաջին լուրջ բախումը եղավ քաղաքացիների և ոստիկանների միջև:Մասնավոր դեպքեր եղել էին Ամուլսարում,էլի կլինեն,բայց այս բախումն էր կետը:Ուժի կիրառում,վախեցնել,ուժով փորձել վախեցնել,չփորձեք որիևէ քայլ անել:
3 տարի առաջ պետական կարևորագույն օբյեկտը ահաբեկչությամբ գրավեցին ,3 ոստիկան սպանվեց,այս իշխանությունը այդ մարդկանց ազատության մեջ է թողել,իջևանցիները ձերբակալված են:Ասում են և փաստ է,որ 12 ոստիկան է վիրավորվել, թեթև մարմնական վնասվածներ են ստացել Իջևանում:Հիշենք նույն 2008 թվականի մարտի 1-ը՝180 և ավելի ոստիկաններ էին վիրավորվել,2-ը սպանվել էին,Մյասնիկյանի արձանի մոտից մինչև Լեո փողոց ջարդելով,կրակելով ,վառելով ,մեքենաները շուռ տալով խանութները թալանելով,այսօր դրանց ասում են ՝խաղաղ ցուցարարներ:Իջևանցիների մասին ասում են՝նրանք դադարեցին խաղաղ ցուցարար լինել,երբ ձեռք բարձրացրեցին ոստիկանների վրա,նրանք խաղաղ էին,իջևանցիները՝ոչ:Այս ամենը ժպիտ հարուցող,ծիծաղելի է դառնում:
Գնդի գրավման ժամանակ մեր այսօրվա ոստիկանապետը պատանդ էր առնվել,պատահական աչքովս ընկավ մեր ոստիկանապետի հարցազրույցը Իջևանից.տեսախցիկի առաջ ոստիկանապետը մի քանի վայրկյան,գուցե 1 րոպե փորձում է դեմքին խիստ արտահայտություն տալ,խիստ երևալ,որ չեմ հանդուրժելու ,և ամբողջ հարցազրույցի ընթացքում իր մեջքի հետևում զինավար,զինված ոստիկանների խմբերը գնում, գալիս են,ուժ են ցույց տալի,ո՞ւմ եք վախեցնում,այս ժողովրդի՞ն,այդքան վախեցա՞ծ եք,որ արդեն վախեցնում եք:
Անտառի խնդիրները էլի չեն լուծվելու,նախկինում կար համակարգ՝բնապահպանության և գյուղնախարարությունների միջև հավասարակշռություն ստեղծել և իրար վերահսկելով աշխատել:Ի վերջո հիշենք,թե մեր անտառները երբ են ամենաշատը կտրվել՝90- ականների սկզբին ևս աշխատում էր համակարգը:

-Ծառահատումն էլ հետը:

-Այո,բայց հիմա ձվից նոր դուրս եկածները համարում են,որ ծառ կտրելը մարդասպանության պես բան է,դադարեցրեք այդ դեմագոգիան,քրեական օրենսգիրքը մարդասպանության համար ուրիշ պատիժ է սահմանում,ծառ կտրելու համար՝ուրիշ:Պետք է վերահսկվի,բայց չի աշխատում համակարգը ,գյուղնախարարությունը պետք է հիմնական մասը տնօրինի,իր վերահսկողության տակ լինի,չկա գյուղնախարարություն:

-Իրենք ասում են՝ամեն ինչ անում ենք,որ նախկինի նման չլինի:

-9 ամիս է Հայանտառ պետական կոմիտեն նախագահ չունի,ղեկավար չեն կարողացել նշանակել,ով է զբաղվում անտառի հարցերով,լրատվամիջոցները թող տեսնեն համակարգը աշխատում է,թե չէ: 36 հոգի պետք էկալանավորվեին,բերման ենթարկվեին,ո՞ւր են մյուսները:Հաջորդ անգամ ի՞նչ եք անելու,1000 հոգի պետք է կալանավերվեին,ո՞ւր են մյուսները,հաջորդ անգամ 5000:

-Ի՞նչ պետք է անեն:

-Աշխատել,այլ ոչ թե դեմագոգիա անել,վատ կառավարումը փորձել արդարացնել խոսքերով,այլ աշխատել:Կարծո՞ւմ եք այս մի օջախը սպառնալիքով մարվելու է կամ վախեցնելով հնարավոր է հարցրը լուծե՞լ: Իշխանություն պահելու այս մոլուցքը չեմ հասկանում:

-Ստացվում է,որ իշխանությունը բոլոր ժամանակներում նույն դեմքն ունի,այն ժամանակ էլ չաշխատեցին ,ՊՊԾ-ի դեպքերը եղեն,մի շարք այլ բախումներ եղան:

-Հայտարարում են,ովքեր են երկիրը ,պետությունը կոլապսի հասցրած նախկինների խմբակը,2018 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը դինամիկ,աշխատաող երկիր էր,10 անգամ ավելի պրոֆեսիոնալ ,քան այս կառավարությունն է,տնտեսությունը շեշտակի աճում էր,այո պրոբլեմներ կային,Սերժ Սարգսյանը խախտել էր իր խոստումը վարչապետ չառաջադրվելու և դա լավագույնս օգտագորվեց իշխանությունը բռնազավթելու համար:

-Բազմաթիվ այլ խնդիրներ էլ կային:

-Որոնք այսօր նույնությամբ վերադարձել են նույն կետին:

-Այն,որ իշխանությունը պետք է մտածեր,որ ոստիկան են սպանում,այդ մարդկանց ետևից մարդիկ են դուրս գալու:

-Բազամթիվ սխալներ են կատարվել,երբ այն ժամանակվա իշխանությունները 2008-ին գնացին բանակցությունների Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ,փորձեցին լուծումներ գտնել,երկիրը փրկել:

-Չպետք է գնայի՞ն:

-Եթե նույնիսկ գնային,պետք է այնքան խելացի գտնվեին,որ այսօր մարտի 1-ի այդ ամբոխը չկոչվեր խաղաղ ցուցարաներ,իսկ իջևանցիները ձերբակալվեին որպես ոչ խաղաղ ցուցարաներ:

-Առայժմ հանրությունն այդ ամենը մարսում է:Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանը զարմանքով ասաց՝ սա նոնսենս է իրավաբական առումով ,որ դատապաշտպանին թույլ չեն տվել խոսել,գործի հետ կապված էր ասաց,որ սա իրավաբանության հետ կապ չունի, հրահանգավորված է,ասաց,որ մնում է հանրության արձագանքը:

-Հանրությունը առայժմ մարսում է,բայց հանրության մասին ինչ խոսում են այսօրվա իշխանությունները,որ ժողովուրդը մեզ հետ է, ես թյուրիմացության մեջ եմ՝այդ հանրության մի մասը մենք ենք ,մենք էլ ենք առնչվում և հանրության վերաբերմունքը օր -օրի փոխվում է:Գնացեք Իջևան և հարցրեք՝ով էր Նիկոլը մինչև հեղափոխությունը:Հանրության տեսակետը այսօր ամբողջովին արտահայտելու իրավունք որևէ մեկը չունի,առավել ևս այս իշխանությունները այս 1,5 տարվա ընթացքում ապացուցեցին:Հարությունը շատ հստակ գիտակցում է,տեսնում է յուրաքանչյուր քայլն ինչպիսին է: Ժողովրդի վարչապետը տեսեք այսօր ինչպես է մտնում հանրության մեջ,թիկնապահների քանակը նայեք:Նայեք ,թե ինչ է կատարվում քաղաքում՝աղբակույտերը նայեք,քաղաքապետին հարց տվեք,այնքան պետք է քաղաքը լցվի աղբով ,որ աղբի հետ իրենց էլ դուրս շպրտե՞ն,կառավարում չկա,մեկը մյուսի հետ համագործակցության զրո մակարդակ,քաղաքական մշակույթը զրոյացված,որևէ մի բան կառուցե՞լ են այս ընթացքում,որևէ գործ արե՞լ են:

-Քանդել են:

-Լավ քանդել են,հեռացրել,հետո՞:

-Հետո էլ կհայատարեն,թե երբ եք տեսել 19 քաղաքացի ձերբակալված ,այսօր 19 իջևանցի ձերբակալված է:

-Իմաստուն որոշում և թութակի պես բոլորը կրկնում են իրենց մեկի խոսքերը,նայում ես ԱԺ-ի փոխանախագահը,պատգամավորները՝ՍԴ –ն ինչ որոշում կայացնի, լեգիտիմ չի լինելու,մենք ՍԴ-ի փոխարեն ուրիշ մարմին կստեղծենք,հիվանդ՞ եք,ամբողջ աշխարհը ձեզ է նայում,ինչքան էլ փորձում եք ցույց տալ,որ այդպես չէ,աշխարհն ասում է,նայեք ,թե ինչ է կատարվում դատական համակարգում: 

-Վնգստում են:

-Այն,ինչ վերջին ամիսներին կատարվում է դատական համակարգի հետ,դատավորների ,ԲԴԽ-ի,ՍԴ-ի հետ,վերջերս դատավորի գրասենյակը ապօրինի խուզարկեցին, այս ամենը մի բանի վկայությունն է ՝Հայաստանը այս իշխանության օրոք իրավական պետություն չէ:

-Փաստաթուղթ են ներկայացնում,թե Եվրոպան օգնելու է,ֆինանսավորելու է բարեփոխումների համար:

-Ամեն ինչ ձեր երազած սահմանդրությամբ ,սա է ասել:Ասում է՝այս 14 տարիների ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է, առանց իրավական պետության առկայության,երբ դատարաններդ այս վիճակում,ինչ ժողովրդավարություն,հասկանո՞ւմ եք ՝ինչ եք ասում:Վենետիկին արձագանքին սրանց արձագանքները նայեք,խայտառակություն է:Արադարատության նախարարությունը ներկայացնում է,որ գնացել են,շփվել,ներկայացնում զրույցները Վենետիկի հանձնաժողովի հետ,նշում ետքայլերը,նահանջները վեթինգից կամ անցումային արդարադատությունից և վերջում պետական մարմինը՝արդարադատության նախարարությունը հայտարարում է ՝այս թեմով ՀՀ վարչապետը հանդես կգա հայտարարությամբ,ո՞ւր է հայատարությունը:

-Ասաց՝մի վնգստացեք,դուք հնից եկած ժառանգություն եք, մենք այդ ժառանգությունից ազատվելու ձևը գտնելու ենք:

-Հայտարարությունը ենթադրում է գրավոր տեքստ, որտեղ յուրաքանչյուր բառը չափված ,կշռված լինի,հստակ պատասխանատվություն ենթադրի,միջազգային կառույցները հետևելու են դրան,չկա հայատարությունը:Դրա փոխարեն կա հարցազրույց Ազատություն ռադիոկայանին,որովհետև դա պատասխանատվություն չի ենթադրում,դա հերթական հարձակումն է,հերթական վիրավորանքներն են,ինչ կուզես,կասես,բա գիտեք՝Սերժ Սարգսյանը սա է ասել,Հրայր Թովմասյանը սա է ասել,Գագիկ Հարությունյանը՝սա ,դրա համար է այսպես:Պաշտոնական հայտարարություն անեիր,որ մարդիկ ասեին՝սա պետության տեսակետն է,հայհոյելով ,բամբասելով հարցեր եք լուծելո՞ւ:Բնական է հարձակումը ՍԴ-ի և ՍԴ նախագահի վրա,եթե իր ներկայացրած պատմությունը մի քիչ ճիշտ է ,ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը օրենքո՞վ է չէ հրաժարական տվել,ընտրվե՞լ է չէ օրենքով սահմանված կարգով Թովմասյանը,եթե նույնիսկ իր ասածի մի փոքր ճիշտ է,որը մանիպուլյացիա է,Հրայր Թովմասյանը դեռ 12 տարի պետք է լինե՞ր չէ ՍԴ նախագահ,էս ինչ հարձակում է,մենք պետք է 2019-ին ունենք 2019-ի Սահամանդրական դատարան,խորամանկորեն ակնարկում է մի բուդկայի,նորտարական գրասենյակի նման սեփականաշնորհել է ՍԴ-ն…

-Պատասխան էլ ստացավ՝դու այդ բուդկայից ես օգտվում:

-Հաջորդ օրը իր լրատվամիջոցներից մեկը,մեղա քեզ ,գրում է ,թե քրեական գործ է հարուցվելու Հրայր Թովմասյանի դեմ,և այսօր քննչական բոլոր մարմինները սկսել են,հետո՞,հաջորդն ին՞չ եք անելու:

-Շանտաժ,սպառնալիք,այս ամենը սկսում է աշխատել:

-Չի սկսում աշխատել,սկսում է ավարտվել:Դատական համակարգը նայեք՝ԲԴԽ-ն վերակազամավորեցիք ձեր պատկերով չէ, ունե՞ք 2019 թվականի ԲԴԽ,ձեր ուզածն է,չէ,ԲԴԽ-ն ասում է ՝պետք է հայտարարություն անեմ վարչապետի հարցազրույցի,այդ վիրավորանքերի թեմայով,5 օր է անցել,ո՞ւր է այդ հայարարությունը:Ասում է՝դեմքով շրջվելու եմ դեպի դատավորները,շրջվ՞ել է,ասում է՝մենք կանչել ենք դատավոր Դավիթ Գրիգորյանին խուզարկության հարցով,մենք պետք է լսենք իրենց և մեր կարծիքը ,գնահատականը տանք,ո՞ւր է այդ կարծիքը,սա՞ է ձեր 19 թվականի ԲԴԽ-ն,այսպիսի՞ն է լինելու ձերև 2019 թվականի ՍԴ-ն:

-Իրենց պատկերացրած կինոն է,իրենք էլ հայտարարում են,որ կինոն ավարտվել է:

-Իրենց պատկերացրածով չի լինելու:

-Վստահ եք՞:Եթե այս մեխանիզմները աշխատեցին,կհաջողվի իրենց,պարզ է դառնում շանտաժը,սպառանալիքը :

-Մի քանի ամիս էլ կձգեն,բայց հասարակությունը,մտածող մարդիկ տեսնում են, դու այսօր իրավական պետություն չես փաստացի, ամենավատորիտար,բռնապետական երկրում նման բան չկա:

-Նույն բանը փաստաբանն ասաց, ինչո՞ւ չկա հանրային ընդվզում:

-Կա,հիմա ես հանրայնորեն ընդվզում եմ :

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1830 անգամ
Լրահոս
Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք". Արտակ Զաքարյան Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Գարո Փայլանը երազում է վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում Արփի Դավոյանը նոր պաշտոն կստանա «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքից. մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Կուրեղյանը Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման Алиев, слушай внимательно 1,3 миллиона армян должны вернуться в Азербайджан,- бывший премьер министр (video) Արա՛, ի՞նչ է նշանակում՝ կինս դեռ մնում է Իտալիայում․ ու՞մ հաշվին․ Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ ՀՐԱՏԱՊ․ Բալիստիկ հրթիռներն արձակեց Պուտինը․․․ արյունալի զարգացումներ են սպասվում․ Սասունյան (video) Алиев, ты накапливаешь оружие и угрожаешь нам? — Грант Багратян.(video) «Նիկոլը ներսից է պայթեցնելու...». Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ «Աննա՛, իմացիր՝ դևերը չեն օրհնվում»․ սկանդալային բացահայտումներ անող լրագրող (video) Если Армения оторвется от России, нас ждет геноцид, - Грант Багратян (video) #ՈՒՂԻՂ․ Աննան կառավարությունը վերածել է «դիվահարների որջի»․ վաստակաշատ մանկավարժ (video) Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա Զելենսկին վախեցել է Ռուսաստանի պատասխանից. Լավրով Նիկոլը թվիթերում երկու գրառում արեց, որը կարող էր անել միայն Ադրբեջանի դեսպանը. Հրանտ Ավետիսյան ՀՕՊ-ը խոցել է ամերիկյան հինգ ATACMS, երկու բրիտանական Storm Shadow հրթիռ Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ Алиев, твой приговор за геноцид будет вынесен международным судом․ бывший премьер министр Армении (video) Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am