Բուն խնդիրները թողած՝ իշխող քաղաքական ուժն իր առջև այսրոպեական քաղաքական նպատակներ է դնում. Ռուբեն Մելիքյան

Նախորդ տարի այս օրը 33 պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադ­րանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը»։ Այս մեկ տարվա ընթացքում եղան բազմաթիվ գոր­ծընթացներ՝ թե՛ գործի շրջանակներում, թե՛ դրանից դուրս՝ ավելի լայն՝ դատաիրավական ընդհանուր համակարգի շուրջ։ Դիտարկելով վերոնշյալ գործի մեկ տարվա ընթաց­քը՝ «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախա­րար Ռուբեն Մելիքյանը «Փաստի» հետ զրույ­ցում խոսեց նախ սկզբնական փուլի մասին։

«Մինչև 2019 սկիզբը, ըստ էության, թե՛ նա­խաքննությունը, թե՛ դատական գործընթաց­ները փակ էին՝ խոսքը կալանքի հետ կապ­ված դատերի մասին է։ Այդ ժամանակահատ­վածում, իհարկե, կարելի էր մտահոգություն­ներ հայտնել, բայց եզրակացությունների համար նյութը բավարար չէր։ Բայց, հաշվի առնելով այն, որ 2019 թվականի մայիսից, երբ առաջին ատյանի դատարանում նախ­նական դատալսումների շրջանակներում արդեն հրապարակային դատավարություն­ներ էին ընթանում, կարելի է արձանագրել հետևյալը, եթե մենք գործը դիտարկում ենք միջազգայնորեն ընդունված ստանդարտնե­րով, տեսնում ենք, որ շատ լուրջ մտավա­խություններ կան առ այն, որ տեղի է ունե­նում քաղաքական բնույթի դատավարություն և, ըստ էության, քաղաքական հաշվեհար­դար»,– ասաց Ռ. Մելիքյանը։

Կա մի քանի գործոն, որը Ռ. Մելիքյանին թույլ է տվել գալ վերոնշյալ եզրահանգմանը։ «Խոսքը, օրինակ, առաջին ատյանի դա­տարանի դատական ակտից հետո դատա­րանների մուտքերը փակելու վերաբերյալ վարչապետի հանձնարարության մասին է։ Բացի այդ, դատավարությունը հրապարա­կային է, և հնարավոր է դրան հետևել։ Իսկ ինչ է ստացվում. դատարանի առջև 4 հարց էր դրված, որոնցից 3-ին դատարանը պա­տասխանեց այնպես, ինչպես պնդում էր դա­տախազությունը, մեկին պատասխանեց այնպես, ինչպես պնդում էր պաշտպանու­թյան կողմը, որից հետո, ըստ էության, դա­տական համակարգի վրա հարձակումներ եղան»,– ասաց նա՝ այդ համատեքստում շեշտելով վեթինգի, ինչպես նաև դատարան­ներն արգելափակելու մասին։

«Այդուհանդերձ, այդ հարձակումներն ինչ–որ կախարդական փայտիկի գործադրմամբ ավարտվեցին, երբ Վերաքննիչ դատարանը կայացրեց հակառակ որոշումը։ Ընդ որում՝ այդ հակառակ որոշումը կայացրեց՝ անգամ չլսելով պաշտպանության կողմին։ Մինչդեռ պահանջը, որը ներկայացնում էր պաշտ­պանական կողմը, զուտ մասնագիտական հարց էր. ասում էին՝ խնդրում ենք պարզա­բանել կանոնները, ի՞նչ կանոններով եք գնում, որովհետև օրենքով չնախատեսված ընթացակարգ է։ Հարցադրումը, ըստ իս, շատ ողջամիտ էր։ Առհասարակ, թե՜ պաշտ­պանական, թե՜ մեղադրող կողմերն իրա­վունք ունեն իմանալու ընթացակարգերը, բայց դատարանը զրկեց պաշտպանության կողմին դիրքորոշում հայտնելու իր իրա­վունքից, և առանց պաշտպանության կողմի դիրքորոշումը լսելու՝ որոշում կայացրեց։ Սա ոչ միայն տարօրինակ, այլև աննախադեպ էր առնվազն վերջին տարիների համար»,- ասաց նա։

Հաշվի առնելով դատական համակարգի շուրջ ստեղծված ընդհանուր իրավիճակը՝ Ռուբեն Մելիքյանը շեշտեց, որ մենք ոչ մի դրական արդյունքի այս ճանապարհով չենք հասնի, ավելին՝ ունեցածն էլ կկորցնենք. «Իշ­խող քաղաքական ուժը փորձում է հանրու­թյանը համոզել, որ մենք ոչինչ չունենք, և, հե­տևաբար, ոչինչ կորցնել չենք կարող։ Բայց իշխող քաղաքական ուժը սխալվում է, երբ փորձում է նաև համոզել, որ այդ համակար­գում արժեք չկա։ Իմ համոզմամբ՝ արժեք կա։ Նաև մեր միջազգային գործընկերների ջանքերով տարիների ընթացքում մենք կարողա­ցել ենք որոշակի հաջողությունների հասնել դատական համակարգում։ Իհարկե, մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց չպետք է մոռանալ, որ մեդալն ունի նաև երկ­րորդ երես, մեր դատական համակարգը, ամեն դեպքում, ոչնչով չի զիջում համադրելի դատական համակարգերին, իսկ շատ հար­ցերում անգամ առավել է։ Եվ հիմա, եթե մեր հանրությունը չարձագանքի՝ այս ճնշումները մեր դատական համակարգը եթե ոչ տասնա­մյակներով, ապա տարիներով հետ են գցե­լու։ Մեր կառույցն ու անձամբ ես չենք լռելու, որովհետև այդ արժեքը պետական արժեք է և ոչ թե քաղաքական։ Դա պետական արժեք է, որը վերաբերում է մեր պետականությանը։ Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի վարկաբեկել պետական ինստիտուտները, նսեմացնել պետականության ձեռքբերումները՝ անկախ այն բոլոր քաղաքական խնդիրնե­րից, որոնք իսկապես եղել են այս տարիների ընթացքում։ Դատական համակարգը բազում խնդիրներ ունի, բայց բուն խնդիրները թո­ղած՝ իշխող քաղաքական ուժն իր առջև այս­րոպեական քաղաքական նպատակներ է դնում ու դա անում է շատ բաց։ Վարչապետի վերջին մամուլի ասուլիսը, ըստ էության, դրա մասին էր»,–եզրափակեց մեր զրուցակիցը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 360 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am