Լիլիթ Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին

Երգչուհի Լիլիթ Հովհաննիյանը ևս միացել է հայ մշակութային գործիչների` միջազգային կազմակերպություններին ուղղված բաց-նամակների նախաձեռնությանը: Նրա դիմումն ուղղված է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին և Մարդու իրավունքների գրասենյակին: Երգչուհու գրառման մեջ ասվում է. «ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի և Մարդու իրավունքների գրասենյակի հարգարժան անդամներ, Իմ անունը Լիլիթ է: Ես հայ եմ: Ապրիլի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` մի երկրում, որի ղեկավարի ելույթներում այնքան ատելություն, թշնամանք և անհանդուրժողականություն կա դեպի իր հարևան պետությունը: Ադրբեջանի և ադրբեջանցիների գերակայությունն ու բռնի ուժով հայերի ու Հայաստանի ոչնչացումը մի ընդհանուր գաղափար է, որով լցված են այդ ազգի ներկայացուցիչների սրտերն ու հոգիները: Ի՞նչ է սա, եթե ոչ ռասիզմի դրսևորում: Ծեր մարդկանց մարմինների խեղաթյուրումը, հայ զինվորների գլխատումը… Ադրբեջանական բանակի այսօրինակ գործողությունները, ասես, ոգեշնչված լինեն «Իսլամական պետություն»-ից: Նույնիսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրադադարի կոչ է արել, նրա հրետանավորները շարունակում են ռմբակոծել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը` ոչնչացնելով դպրոցներ և գյուղեր, սպանելով դպրոցականներին և ծերերին: Ադրբեջանի գործողությունները պատերազմական հանցագործություններ են, որոնք պետք է դատապարտվեն` այդ երկրի ահաբեկչական գործողությունների, ագրեսիաների և ռասիզմի դեմ պատժամիջոցների կիրառմամբ: Հարգանքներով` Լիլիթ Հովհաննիսյան` երգչուհի»:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am