Երևանում 31-ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա տղային, որն ընկել է հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյանը իր վարած Lada Priora մակնիշի 35 TC 246 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 16 տարեկան տղա հետիոտնին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել է հանդիպակաց ընթացող 23-ամյա Սարգիս Թորոսյանի վարած MAN մակնիշի 36 CR 729 համարանիշի ավտոմեքենայի տակ։ MAN մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվում է որպես էվակուատոր, երեխային քարշ տալով մի քանի մետր հեռացրել է բախման վայրից։
Երեխային քաղաքացիները փորձել են առաջին օգնությունը ցուցաբերել և մեկ այլ քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, սակայն ճանապարհին երեխան գիտակության չգալով՝ մահացել է։