Նրանք խոշտանգեցին 104-ամյա Հայկա տատիկին, ով 6 տարով ավելի մեծ էր, քան Ադրբեջանը. Ֆարմանյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ազատ դեբատի ժամանակ ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։ Պատգամավորը նշեց, որ Բրյուսելում տեղի ունեցած վերջին հարձակումները և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը զգոնության միանշանակ ուղերձ էր։ Մարդիկ վտանգի մեջ են, և նրանց կյանքին սպառնում են ամենաբարբարոս ձևերով։ Անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական ինստիտուտները, խորհրդարաններն ապացուցեն, որ ուժեղ են այնքան, որ կարող են լուծել աննախադեպ մարտահրավերները։ «Մենք պետք է ապացուցենք, որ չկա կոմպրոմիս, երբ խոսքը վերաբերում է ամենահիմնարար իրավունքին՝ կյանքի իրավունքին։ Դուք շատ լավ գիտեք, որ Ադրբեջանի զորքերը վերջերս սանձազերծեցին լայնածավալ ագրեսիա ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ողջ շփման գծով, և առաջացավ նոր տերմին՝ քառօրյա պատերազմ։ Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին մահացու հարձակողական զենքեր, որոնք ձեռք էին բերել վերջին 20 տարիներին՝ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտումներով»,-ասաց Սամվել Ֆարմանյանը։ Պատգամավորը բարձրաձայնեց, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը հակասում է միջազգային իրավունքի առանցքային փաստաթղթերին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկիի եզրափակիչ ակտին և այլն։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակիչներին, որի արդյունքում սպանվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, և ևս երկու երեխա ծանր վիրավորում ստացան դպրոցի ռմբակոծման արդյունքում։ Ադրբեջանի զինված ուժերն իրենց տանը սպանեցին տարեցներին, կտրեցին նրանց ականջները։ «Նրանք սպանեցին նաև 92-ամյա Մարուսյա Խալափյանին և խոշտանգեցին 104-ամյա Հայկա տատիկին, ով 6 տարով ավելի մեծ էր, քան Ադրբեջանը՝ որպես պետություն։ Բոլոր սպանվածներն ու խոշտանգվածները ծեր էին և տկար։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը գլխատվեցին Ադրբեջանի զորքերի կողմից։ Այո՛, գլխատվեցին «Իսլամական պետության» ոճով»,-ասաց Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ այս ամենը միջազգային պայմանագրերի խախտում է։ Պատգամավորն ասաց, որ Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի զորքերի և քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացրել են բազմաթիվ ահաբեկչություններ, որոնք միջազգային օրենքներով բնորոշվում են որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ արված հանցագործություններ։ «Բոլորը՝ Ադրբեջանի իշխանությունները և այն մարդիկ, ովքեր կատարել են պատերազմական հանցագործություններ, պետք է պատասխանատվություն կրեն միջազգային օրենքների խախտման և պատերազմական հանցագործությունների համար։ Ես կոչ եմ անում վեհաժողովին՝ դատապարտել Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած բռնությունները և կոչ անում Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների պատշաճ հետաքննություն։ Ես նաև կոչ եմ անում միջազգային հանրությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ կանխելու մարդու իրավունքների, միջազգային օրենքների, միջազգային հումանիտար իրավունքի և ընդհանրապես միջազգային իրավունքի խախտումները»,-ասաց Սամվել Ֆարմանյանը:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am