Իշխանության պահանջը կոնկրետ Քոչարյանի գործի դրվագով սկսվեց.Արծվիկ Մինասյան

Հարցազրույց ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի և դաշնակցական Արծվիկ Մինասյանի հետ:/Մաս 2-րդ/

-Մինչև հիմա իրենց բոլոր ծրագրերը կարողացել են առաջ տանել,ինչու պետք է սա չհաջողվի:

Հովհաննես Սահակյան. Եթե օրենսդիր մարմնի գրավումը,զավթումը,ստիպելը,որ նոր ընտրություններ լինեն միջազգային հանրությունը,մենք հասկացանք,որ նոր վարչապետ կա,ով ունի ԱԺ-ում ինչպես իրենք են նշում 4 պատգամավոր,պետք է քաղաքական պատկերը վերականգվի,դատական իշխանությունը լրիվ այլ է:

-ԵՄ –ն հայտարարում է,որ մենք աջակցում ենք,գումար է տրամադրվելու,որպեսզի բարեփոխումներ լինեն:

Հովհաննես Սահակյան.ԵՄ-ն աջակցում է նաև ԼԳՏՊ-ի համայնքի իրավունքների համար,սա չի նշանակում ,որ դա պետք է ընդունել որպես օրինաչափություն: Չի հաջողելու ,որովհետև երկրի ներսում կան բավականին կիրթ ,բանիմաց ,երկրի ճակատագարով մտահոգ իրավաբաններ,քաղաքական ուժեր,մարդիկ,ովքեր իրենց դիրքորոշումը նաև այդ առումով հայտնեցին,որ դատարանների գրավումը դա շատ վատ երևույթ է ,իշխանությունը ևս հայտարարությունից հետո հասկացավ,որ այսինչ ենք անում,տղերք,մեկ քայլ ետ գցենք,հետո սկսեցին որոշել,որ մենք սրանով փորձոմ ենք այս ապացուցել,այն ապացուցել:

-Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը,ով Ֆրանսիայից է,երկու կարևոր դիտարկում արեց ,ասաց,որ Եվրոպան ինչ-որ իմաստով հանգիստ է վերաբերվում,աչք է փակում հեղափոխության տրամաբանության մեջ,եկել է ,ամեն ինչ փորձում է քանդել:Փաստաբանը արմանում է և ասում,որ պետք է ներսում դիմակայություն լինի,այդ դիմակայությունն էլ չկա: Ապօրինությունների մեծ շղթա նշեց՝երկու ճանապարհ կա,կամ այնտեղից,կամ այնտեղից,երկուսն էլ չկա, ինչպես պետք է լինեի:

Արծվիկ Մինասյան.Կարևոր մեկ բան.իշխանությունը արժեքային համակարգ չունի,պատահական չէ,որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարի ժամանակ առաջնորդը հայտարարում է՝մենք իզմերով չենք առաջնորդվում,այսօր չեք գտնի աշխարհում մի երկիր,որտեղ քաղաքական իշխանությունը առնվազն գոնե արժեքային համակարգի առումով գաղափարախոսական չի :Դրա համար էլ պատճառներից է նաև այն,որ որ այսօրվա իշխանության եկած ուժերը փորձեն վերլուծել,թե ի վերջո ինչ հատվածներից են կազմված: Դուք չեք գտնի միասնական մի գիծ,որ այ սա է,կա այնտեղ թե պետականամետ մարդ,թե ծայրահեղ պետությանը դեմ,հասարակությունը քանդող,ավերող ,անարխիսների մի խումբ,ամենատարբեր շահերով առաջնորդվող անձանց միավորում :Միասնական արժեհամակաագի վրա միմնված ոչինչ չկա:Նման իրավիճակի գերկենտրոնը դառնում է անձը,անձնակենտրությունը երկար ժամանակ քննադատվում էր և դրանով պայմանավավորած սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվեցին և այսօր առարկայնորեն վերակենդանանում է՝անձնակենտրոնությունը,անձնապաշտությունը,անձի ցանկությունը ի կատարա ածելու իշխանության բոլոր ճյուղերի մոտ դառնում է կենսակերպ:Այսպիսի պայմաներում խոսել ողջամիտ վարքագծի մասին,որ կարող է հասարակության մի հատվածը գիտակցի ,թե ինչ է կատարվում,ժամանակ է պահանջելու:Շատ դժվար է էմոցիոնալ հողի վրա երկար ճանապարհ կարողանալ կառուցել :Նույն դատարաների շրջափակման կոչին հետևեց շատ քիչ քանակի մարդկանց ակտիվ մասնակցություն,մարդիկ հասկացան,որ սա ոչ գործադիր,ոչ էլ օրենսդիր իշխանության դաշտը չի,և հենց այս ճյուղն է,որ պետք է հավասարակշռել:
Մի բանաձև եմ ասում՝ ՀՀ դատական իշխանությունը երբեք այնքան ազատ չի եղել,քան հիմա է,թե նախորդ իշխանությունների,թե նաև այն դատական իշխանությունը ,որ փորձոմ է ներկա քաղաքական իշխանությունը ձևավորել ապագայում:Հիմա շատ ակնհայտ է՝կա շահերի հակադրություն,մարդիկ որոշել են լիկվիդացնել դատական համակարգը, փորձել ձևավորել քիմքին համապատասխան դատական համակարգ ,պարզ է ,որ դատական համակարգը չի ընդունում,նրանք ովքեր ընդունում են,նրանք բոլոր ժամանակներում հարմարվողներն են և նարցից օր առաջ պետք է ազատվել:Պետք է մնան նարնք,ովքեր քաղաքական պահանջին դիմադրում են իրավական գործիքակազմով ,իրավական պնդումներով,իրավունքի գերակայությունը առաջ տանելով:Սա է,որ չափազանց կարևոր էգ իտակցել,դատական իշխանությունը այս պահին շատ ավելի անկախ է,քան ցանկանում են ստեղծել:

-Ինչը վախեցրեց,կամ ինչն է զսպում,որ կարող են հայտարարել՝վնգստացողները,կամ փայտով կխփենք,հիմա առնվազն պետք է մեր դատավորների մեծ մասը հայտարարեր և ասեր՝ընկեր ջան,դու այս ում մասին ես ասում:

Արծվիկ Մինասյան.Դատավորների գերակշիռ մասը բավարար ինտելեկտ և դաստիարակություն ունի,որ նույն բառապաշարով չարձագանքի,բառապաշարը ,որ օգտագործեց վարչապետը,միանշանակ մերժելի է :Նման բառապաշարով երկրի ղեկավարը դատական իշխանության հասցեին չպետք է խոսի:Սահմանադրական դատարանը բուդկա դարձնելը, սեփականաշնորհում բառակապակցությունը ,անհարիր են և ընդունելի չեն,ես կարծում են ,որ այս ձևակերպումները իրենց բացասական հետևանքն են ունենալու նույն եվրոպական արձագանքի ժամանակ նույնպես:Ի դեպ, սահմանադրության փոփոխությունների հիման վրա ԲԴԽ-ն,որ պետք է լիներ դատարանների անկախության երաշխավորը ,կազմալուծվեց:Պատճառների,ճնշման մասին չխոսենք,չկա սահմանադրական այն ինստիտուտը,որը պետք է երաշխավորեր,մնացել է ՍԴ-ն,որն ինքնուրույն որպես սահմանադրական մարմին պետք է գոյություն ունենար,և ունի այնքան ժամանակ,քանի դեռ կամք ունի չկատարելու…

-Ասաց՝ բուդկա է:

Արծվիկ Մինասյան.Քանի դեռ կամք ունի չկատարելու իշխանության պահանջը ,իսկ իշխանության պահանջը,այո կոնկրետ մեկ գործի դրվագով սկսվեց շատ ավելի ակնառու դառնալ:Իշխանության ցանկությունները,որ դատարանները մեր ասածով պետք է շարժվեն,անկախ նարնից,թե ինչ է ասվում,բայց էությունը այն է,որ պետք է իմ ասածով շարժվեն և դրա մեջ էլ կա բանաձև՝ես որ ասում եմ,դու արդեն պետք է հասկանաս,որ այդպես պետք է գործես,նույնիսկ մի հայացքով որ նայում եմ,պետք է հասկանաս,որ այդպես է պետք գործել:Սա դիկտատուրայի ուղիղ ճանապարհ է:

-Եվրոպան ասում է՝ առայժմ նորմալ է,հեղափոխական տրամադրությունը կա,գումար կտանք ,հիմա նորից հայտարարեց,որ բարեփոխումների համար կաջակցենք:

Արծվիկ Մինասյան.Բոլոր ժամանակներում բարեփոխումը կարևորվել է:

Հովհաննես Սահակյան.Եվրոպան,կուռուպցիայի դեմ պայքարի,դատաիրվական համակրգի բարեփոխման համար միշտ աջակցել է տվյալ օրվա իշխանությանը :

-Այսինքն՝ այսօրվա իշխանության մենաշնո՞րհը չի դա:

Հովհաննես Սահակյան.Բացառապես վերաբերում է օրենսդրական փոփոխություններին,այլ խնդիր է,թե օրվա իշխանությունը օրենսդրական փոփոխությունները ,բարելավումները որ ուղղությամբ կտանի,դա մեր ժողովուրդը կընկալի ,թե՞ ոչ :Այն ժամանակ,երբ պարզ կլինի,թե որ ուղղությամբ կտանեն,դրանից է կախված,թե Եվոպան ինչքան գումար կտրամադրի,որքան կաջակցի,կամ ինչ պահանջ դրան հակառակ դնի օրվա իշխանությունների դեմ:
Դատական իշխանությունների հետ կապված շատ կարևոր գործընթաց է տեղի ունենում,մենք պետք է կարողնանանք հասկանալ և ոչ թե դիմակայել ,հարցազրույցնեով,խոսելով ,հրապարակային խոսք ասելու միջոցով օրվա իշխանություններին սթափեցնենք:Ամայացնելով ամբողջ ճանապահին դատական համակարգը նման բառապաշարով,կան բավականին լուրջ,կիրթ մարդիկ,տարիների փորձ ունեցող,կան մարդիկ,ովքեր իրավունք չունեն դատավոր կոչվելու,նրանք պետք է դուրս գան և տերեր փնտրելու միտքը՝զանգելու արդարադատություն են իրականացրել:Հետևաբար ամենալավ վեթինգն է,թող վարչապետը հրապարակի,հասկականք ,թե ովքեր են այդ տերեր փնտրողները ,ովքեր են վնգստացողները պատերի տակ,վստահ եմ ,որ լինելով իշխանության գլխում ունի այդ ինքֆորմացիան,ուժայինները տրամադրած կլինեն .թող հրապարակի,որ այս դատավորները վնգստացողներն են կամ տերեր փնտրողները ,ես վստահ եմ,որ մեր ժողովուրդը օր առաջ նրանց կհեռացնի,և կմերժի բոլորին,և կունեանք ամենալավ վեթինգը: Հիմք չունենալով,նման հայտարարություն անել,նման բառապաշար օգտագործել ,որն ընկալելի չէ,էլ ավելի ենք ամայացնում:ՍԴ-ն մեր դատական իշխանության ամենաբարձր օղակն է,որտեղ որոշում են մեր երկրի ապագան՝ընտրությունների հետ կապված գործերը,կուսակցությունների,քաղաքական ուժերի գոյության ամենակարևոր հարցերը գնում են ՍԴ, այսօր ասել,որ սեփականաշնորհել են և բուդկա դարձրել,անթույլատրելի է:

-Ուրիշ բան էլ ասաց՝Սեր Սարգսյանին համարժեք կոստյում է կարվել…

Հովհաննես Սահակյան.Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումը կառավարությունը հագել է ,1,5 տարի էլ բավականին հարմարվել է դրան:

-Հիմա չի ուզում,ասում է՝դուք կարող եք ,դուք պատվիրողն եք ,բերել ,հագցրել եք,հիմա ուրիշ կոստյում է ուզում՝հավանաբար նախագահի,կարող ենք հասկանա՞լ Նիկոլ Փաշինյանին:

Հովհաննես Սահակյան.Ես կարծում եմ,որ այստեղ քաղաքական շեշտադրումներ էին ,օրենսդրական որևէ իրավունքի տեսանկյունից,օրենսդրության հղումով ,ընդամենը մեկ քաղաքական գործչի ենթադրություն էր,կամ պատկերացում՝կապված այդ կառույցի հետ:Հետագան ինչ կլինի, ինչ ընթացք կունանա ,դա թողնենք հետագային:

-Հնարավո՞ր չէ,որ արդեն ուզում է նախագահ դառնալ և դրա համար էլ ուզում է սահմանադրություն փոխել,Վահե Գրիգորյանին էլ այդ նպատակով է ուզում նշանակել:

Հովհաննես Սահակյան.Էյֆորիան անցնում է ,ուզելը քիչ է,ժողովուրդը պետք է քվերակի, նայած ինչ կառաջարկեն,ինչ կբերեն,որ սահմանդրությունը փոխել,դա այդքան էլ հեշտ չէ,եթե ԱԺ վերաբերող դրույթները չեն: Հանրաքվեի միջոցով սահմանդրությունը փոխելը այսօր դժվար է:

Արծվիկ Մինասյան.Ընդհանրեպս մանիպուլացիան թե խոսքի ,թե գործողությունների չափազանց մեծ տեղ է գրավում մեր ներկա քաղաքական իրականության մեջ:Այնքան են ասել մի սուտ,որ սուտը տարածվել է այնքան շատ,որ սկսել են բոլորը հավատալ,որ դա ճշմարիտ է :Նույնը սահամանդրական փոփոխությունների մասին է,դուք էլ նույն բանը կրկնում եք՝վերցնելով այդ կեղծիքը,թե իբր սահամանդրական փոփոխությունների միակ նպատակը անձի շարունականության ապահովումն է :Սահմանադրական փոփոխությունների հիմքերը ՝ժողովրդավարական արժեքներ,ընտրական գործընթացների ավելի բարելավում …

-Այսպ՞ես չէ,մարդը ասաց վարչապետ չեմ մնալու,հետո փոխեցին դարձավ վարչապետ:

Արծվիկ Մինասյան.Այդպես չէ,դա իրականությունը խեղաթյուրելու փորձեր են,չեմ ընդունում այդ մոտեցումը:Չի կարելի այդ մոտեցումները անընդհատ կեղծիքի ձևով ներկայացնելով փորձել շարունակել: Հանրապետական կուսակցությունը 2017-ին թվականին վերցրեց 50+1 –ը, այդպիսի իրականության պայամաններում իրենք պետք որոշեն ,թե ով է երկիրը ղեկավարելու որպես վարչապետ:

-Եթե հին համակարգով գնայինք,պետք է նախագահ ընտրեին,սակայն երրորդ անգամ նախագահ չէր կարող ընտրվել:

Արծվիկ Մինասյան.Սահամանդրական փոփոխություն էր տեղի ունեցել 2015 թվականի դեկտեմբերին : Շղթան նայեք՝2015-ին Սահմանդրական փոփոխություններ,2017-ին ընտրության արդյուքներով,որն ի դեպ որևէ մեկը չվիճարկեց,դուրս չեկան ասեն՝այս ինչ եք անում,ընտրողները գնացին չգիտեմ ինչ ճնշումների կամ շնորհակալության ազդեցության տակ ,քվերակեցին: 2017-ին քաղաքական մեծամասնություն ձևավորվեց,այդ քաղաքական մեծամասնությունը պետք է որոշեր վարչապետի թեկնածուն ըստ սահամադրական կարգի,մենք սահմանադրական փոփոխությունների արդյուքում պետք է ունենայինք պառլամենտական հանրապետություն, և այսօրվա իշխանությունը նաև այդ սահմանադրական փոփոխությունների արդյուքում է,որ իշխանության է:

-Դա կա,ինչի մասին դուք չեք ասում:

Արծվիկ Մինասյան.Հակառակը,հենց մենք ասում ենք դրա մասին,որ այս փոփոխությունների արդյունքում իշխանությունը փոփոխության ենթարկվեց,շատ պատգամավորեր,որոնք չէին էլ պատկերացնել,որ իրենք կարող են պառլամենտում խոսք ասելու հնարավորություն ունենալ և երևակայում են պատգամավոր, առանց որևէ մեկին վիրավորելու,բայց ակնհայտ է որակական տարբերությունը դեպի վատը:Կա քաղաքական մի զարգացում,որտեղ փորձ է արվում անընդհատ ապագան տեղափոխել անցյալ,ասում են՝այս մարդիկ այսինչ բաներ են արել:

-Ինչքան են պատրաստ դա շարունակե՞լ:

Հովհաննես Սահակյան.Շատ են նախկինների մասին խոսում՝նախկինների նախկինները,ՀՀՇ-ական որոշ դրսևորումներ կան այսօրվա իշխանության մեջ և խոսում են նախկինների մասին,որ խոսելու իրավունք չունեն:

-Բա որ ՀՅԴ-ն սկսի նախկիններից խոսել:

Հովհաննես Սահակյան.Խոսում են այնպիսի բաների մասին,որ ամենացայտուն դրսևորումենրը եղել են իրենց իշխանության օրոք:

-Իրենց պատասխանատվության չեն կանչում ,ոչ էլ դուք ժամանակին կանչեցիք:

Հովհաննես Սահակյան.Որովհետև մենք ավելի ժողովրդավար ենք: Մենք գիտեք,որ այն ժամանակ փակել են մի ամբողջ կուսակցություն,այն ինչ տեղի է ունեցել,սպանությունների և բռնությունների շարքը,որ տեղի է ունեցել,դա անհերքելի է,պետք է միգուցե թարմացնել ժողովրդի հիշողությունը:Մեկ տարին անցել է,երբ որևէ ծանրակշիռ փաստարկ չենք ունենում,որևէ փաստի հետ կապված ձախողումը արդարացնելու կամ մեկնաբանություն կամ փաստ ներկայացնելու ,մենք ասում ենք՝նախկինում այսպես է եղել:Էլի նախկինում ,բայց ժողովուրդ,տղերք,մենք արդեն պետություն ենք կորցնում,մենք խնդիրներ են առաջանում,չի կարելի անընդհատ սլաքը ետ ուղղել,եթե ամեն ինչ լավ լիներ,ժողովուրդը դուրս չէր գա,չէր վերցնի իշխանությունը և տար ձեզ:

-Ինչքա՞ն ժամանակ սա կտիևի:

Արծվիկ Մինասյան.Ամեն օր փոփոխություն է մտցնում նաև մարդկանց մտածողության մեջ,պատկերացումներում,չէի ուզենա,որ այդ փոփոխությունը այնքան կտրուկ լիներ,որ բերեր փլուզման և այդ փլուզումը կարող է կործանանար լինել:

Հովհաննես Սահակյան.Հիասթափությունը ամենավատ բանն է:

Արծվիկ Մինասյան.Հիմա շատ կարևոր է,որ պետականության հենասյուների մասով,ինչպիսին դատական իշխանությունն է,մեր սահմանադրական կարգը պահպանելը:Խախտելով սահմանադրական նորմերը ամեն գնով իշխանություն ունենալու ,վերցնելու մանիպուլատից մեթոդներով ճնշման տակ,եկել է իշխանության ,բայց պետականության հենասյուները ամրացնելու ժամանակն է՝մեր եկեղեցին,մեր պետական արժեքները,ընտանիքները,Հայաստանը և Սփյուռքը համատեղ ապագան տեսնելու մոտեցումները,ցավոք այս հարցերը քննարկման առարկա չեն դառնում,հակառակը՝անընդհատ մի նոր հարց է առաջանում,թե ոնց անենք ,որ քանդենք եղածը:Սա դիմադրողականություն չունեցող հասարակություն ձևավորելու քաղաքականություն է,որը չգիտեմ,թե որտեղից է հրահարվում,բայց ակնհայտ է,որ այսօրվա իշխանությունը դեմն առնելու կամքը չունի,եթե չասեմ,որ առանձկին դեպքերում նրանց առանձին ներկայացաուցիչներ ուղիղ նպաստում են դրան:Ավերելով դատական իշխանությունը,հարվածելով ՍԴ-ին փորձ է արվում ի վերջո հարվածել մեր պատականությանը:

-Տեսակետ կա,որ ստամբուլյան կոնվենցիան եթե ընդունեն,ապա այսօրվա իշխանությունը մեկընդմիշտ կփորի իր փոսը,դա կլինի իր վախճանը:Իսկապե՞ս դա այդքան մեծ վտանգ է ներկայացնում ,իշխանությունը կգնա՞ դրան:

Հովհաննես Սահակյան.Իշխանությունը արդեն դրան գնացել է,որովհետ պատկան մարմինները և իրավասու պաշտոնյաները հարապարակային հայտարարեցին,որ Ստամբուլյան կոնվեցիայի վավարեցման գործընթացը արդեն իսկ սկսվել է,ուղարկել են շահագրգիռ նախարարություններին կարծիք ստանալու,արդյոք դրական եզրակացություն կտան,թե ոչ,որ տանեն առաջ :Եթե դրական եզրակացություն լինի,արդեն գործընթացը շարունակվելու է և կներկայացնեն ԱԺ,որ վավերացնեն:Սա այն կետն ,որտեղ չպետք է զիջենք,լուռ նստենք,չպետք է ասենք՝դե մի բան կլինի,սա այն կետն է,որ այնեղից այն կողմ մեր ազգային արժեքներն ու ավանդույթները ոչ թե վտանգվելու են,վնասվելու,այլ իսպառ վերանալու են:

-Կգնա՞ դրան իշխանությունը:

Արծվիկ Մինասյան.Իշխանությունը արդեն քայլեր ձեռնարկում է, և դատելով հեռուսաքարոզչության և այն մեթոդներից,որ կիրառվում են ,փորձ է արվում արդարացնել այս կոնվենցիայի վավերացումը:Ավելին ասեմ՝փորձ է արվում մանիպուլատիվ մեթոդներով էլի անցյալի վրա գցել :

Ենթադրենք,թե տեղի է ունեցել սխալ,հիմա դուք եք ,ուղղեք սխալը,սա այն դեպքը չէ,ոչ ասում են ,որ հնարավոր չէ դադարեցնել,եթե դու կիսում ես այն աժեքային համակարգը,որն ամրագրված է մեր Սահմանդրության մեջ՝ավանդական ընտանիք,հայ ժողովուրդ,պետականություն և այլն ,սրանով շարժեք:Եթե սրանով չենք շարժվում,նորից պետք է փորձենք մեղավոր փնտել անցյալում,որ մեղավոր գտնենք այսօրվա հանցագործությունը կամ ապագայի նկատմամբ վատ վերաբերմունքը,իմաստ չկա որևէ ձևով այս մարդկանց ինչ որ ձևով հասկացնել:

-Հանրային իմունային համակարգը գոնե այս հարցում ամո՞ւր է:

Արծվիկ Մինասյան.Դժվարանում եմ ասել,բայց որ գործողություններ պետք է ձեռնարկվեն,դա հաստատ,և դրանք պետք է ձեռնարկվեն բոլոր մակարդակներում:

- Մեր հայտնի իրավաբաններից մեկն ասաց,որ սահմանադրական դատարանի դատավորների փոփոխությունը անհրաժեշտ է այսօրվա իշխանության համար, որպեսզի հետագայում կարողանան Սահմանադրական դատարանում անցկացնել այս կոնվենցիայի դրույթները :

Արծվիկ Մինասյան.Ես էլ եմ հրապարակային ասել,բայց ոչ միայն այդ պատճառով,իմ խորին համոզմամբ անհրաժեշտ է օրվա քաղաքական իշխանության ՍԴ նվաճելը նաև Արցախի հարցի ,Եվրոպական համաձայնագրերի,երկրորդ նախագահի դատավարության և այլ հարցերի հետ կապված:Այնքան շատ են հարցերը:

Հովհաննես Սահակյան.Սահմանադրական դատարանը այն օղակն է,որի որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակումից հետո,այսինքն բողոքարկելու կամ այլ հարցեր չկան,հետևաբար շատ կարևոր են հետագա բոլոր գործողությունների համար:

Առաջին հատվածն ՝այստեղՀարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 596 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am