Զբաղվեք ԼԳԲՏ-ներով․լավ առաջարկ Արման Բաբաջանյանին

Շատերս գիտենք՝ կան թեմաներ, որոնց մոտենալը չի խրախուսվում, գարշահոտություն կտարածվի, կան նաեւ այդպիսի մարդիկ, որոնց տարիներ շարունակ չես մոտենում նույն սկզբունքով, բայց կա մի սահման, որից անդին անցնելու դեպքում չարձագանքելը եւ իրերն իրենց անուններով չանվանելը անթույլատրելի է։ Ահավասիկ Արման Բաբաջանյանը, լրատվական դաշտի ամենախոշոր խոպանչին, ով որեւէ ժամանակում չի ամաչել սրա-նրա շնիկն աշխատել, ամենահայտնի պատվիրատուներից կարելի է հիշել Սերժ Սարգսյանի ամենամերձավորին, կամ ասենք տխրահռչակ Վովա Գասպարյանին։ Իհարկե, այս պարագայում դժվար է գնահատել՝ նրանցից որ մեկն է ավելի եղկելի՝ պատվիրատուն, թե կամակատարը, բայց եկեք գլուխ չջարդենք երկուսն էլ իրար արժեն։

Եւ ահա, իր փառահեղ անցյալով հայտնի այս խոպանչին հայտնվել է քաղաքական դաշտում ու որոշել, որ իր պերճախոսությունը կարող է ցուցադրել ցանկացած թեմայով։ Նա շուրջօրյա ռեժիմով խոսում ու դասագրքային արտահայտություններ է օգտագործում Սահմանադրական դատարանի, հատկապես նրա նախագահ Հրայր Թովմասյանի մասին։ Մտքի վերջին գոհարները սրանք են․«Հրայր Թովմասյանը անողնաշար կոնֆորմիստ է. նա չի կարող երաշխավորել Հայաստանի սահմանադրական արդարադատությունը»։

Իհարկե, կարող էինք անտարբեր անցնել անձնական կյանքում չհաջողված այս հասուն տղամարդու կողքով, բայց կգտնվենք գթասիրտ ու կախտորոշենք բաբաջանյանական հիվանդությունը, մարդ ես, մեկ էլ տեսար մարդը որոշի զբաղվել իր առողջությամբ։
Այս մարդը տառապում է հանցագործի պիտակից ազատվելու ծանրագույն աստիճանի հասած բարդույթներով։ Մարդ, որը մեղադրվել է բանակից խուսափելու համար փաստաթղթեր կեղծելու ու դրա համար դատվելու մեջ, մարդ, ով սեփական մոր դեմ ցուցմունք է տվել, մարդ, ով ծառայել է նախկին իր բնորոշմամբ «հանցագործ» ռեժիմին, կյանքը դիտակրում է քրեական գործերի, բանսարկության եւ նման հանցագործությունների պրիզմայով ու ստահոդ պատմություններ հորինում ՍԴ ղեկավարի մասին։ Համաձայնեք, Բաբաջանյանը ջրի կաթիլի նմանություն ունի իր անհասկանալի կուռքի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրանց ուղեղի ծալքերում իրավական, պետականամետ հասկացողությունները չեն տեղավորվում եւ հետեւաբար զոռ են տալիս շանտաժի ու բանսարկության։ Մեկը, ով հազար տեր է ունեցել ու անսկզբունք ծառայել է բոլորին, այսօր խոսում է սահմանադրականության,արդարության մասին, և զառանցանքներ է անում։ Երեւի ինքն է ողնաշարով, այն էլ մի քանի, որ կարողացել է դիմանալ պատվիրատուների կոխկրտանքների տակ։ Մարդ, ով ԱՄՆ-ի դրոշը տնկել է իր ճակատին, հայտնի չէ ընդհանրապես ՝ ում է ծառայում, ինչու։ Միթե այս պատեհապաշտները պիտի գան ու սահմանադրականություն վերականգնեն։ Պարոն Բաբաջանյան, մի մտեք ձեր համար ծանր, անչափ ծանր թեմաների տակ, նվազագույնը գռիժան ապահովված է։ Եթե ձեր ստեղծագործական տաղանդը ժամանակավորապես մթագնել է, ապա կհուշենք ձեզ համար ավելի հարմար թեմաներ, օրինակ ԼԳԲՏ, միասեռականներ,ստամբուլյան կոնվենցիա, վստահ եղեք, որ համայնքը մեծ երախտիքով կլցվի ձեր նկատմամբ ու հայրենիքը ձեզ չի մոռանա։

Անի սահակյան

դիտվել է 4592 անգամ
Լրահոս
COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am