Քաղաքապետը Երևանը դարձնում է շեղված Ազիզյան ընտանիք.Տիգրան Եղոյան

Հարցազրույց ֆերմեր Տիգրան Եղոյանի հետ:/Մաս 1-ին

-Երրորդ անգամ ենք հանդիպում, երկու տարի առաջ, մեկ տարի առաջ և խոսեցինք Վայոց ձորում տիրող խնդիրների մասին ,նաև ձեր փոքրիկ սեփականության մասին,որ մի շարք խնդիրների առաջ է կանգնած ,ինչ-որ հարցեր լուծում ստացան:Երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել ,դուք անխնա քննադատում էինք նախկին իշխանություններին,և տեղական մարմիններին ՝ սկսած գյուղապետերից,մարզպետից,նախագահից,հիմա երկրում փոփոխություն է տեղի ունեցել,մենք հասկանում ենք,որ ինչքան էլ խոսենք առաջատար տեխնոլոգիաների մասին,առայժմ երկրի հիմքը շարունակում է մնալ գյուղատնտեսությունը,անասնապահությունը,ի՞նչ վիճակ է երկրում:

-Գյուղատնտեսությունը այս պահին մեռած վիճակում է,2 տարի առաջ անդրադարձա,որ ես Վայոց ձորի կենտրոնում նստած տեսնում եմ,թե 100-150 մետր հեռավորությամբ ինչ էկ ատարվում,շատ լրատվամիջոցներ սկսեցին քննադատել և ծաղրել,որ մարդն ունի արծվի տեսողություն և 100-150 մետրը տեսնում է:Դժբախտաբար,ով գալիս է իշխանության Երևանի վրա պատված է երկարթյա վարագույր,որ իրենց նստավայրից չեն տեսնում,թե Հայաստանի տարածքում ինչ է կատարվում:Ես գալիս եմ Սյունյաց,Վայոց ձորի և Գեղարքունիքի սարերից, և սարը դատարկ է , այն սարերը, որոնք գտնվում են սահմանին:Ես քննադատել եմ բազմաթիվ անգամ նախկին իշխանություններին,որ ստորաբար գետի հունն են փոխում և մեղադրել եմ պետական դավաճանության մեջ:Երբ հեղափոխություն կոչվածը տեղի ունեցավ ,այն ինչ ես կատարեցի այդ 3 մարզերում թող գնահատի ժողովուրդը ,ես արել եմ իմ խղճի ներքո:Բայց այսօր չեմ կարողանում ժողովրդի առաջ կանգնել և ասել՝ինչի համար էի ես կոկորդ պատռում և ում համար:
Վայոց ձորը ,Եղեգիս գետը գտնվում է ճահճացման վտանգի տակ,ՀԷԿ-ը խժռել են,գյուղացին չորացավ,բանը հասավ նրան,որ այդ ավազակները,որոնք հովանավորվում են նույն նախկիններ են , նույ ը կատարում են :Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է,թե մենք բացահայտում ենք ,գնում ենք օրենքի ճանապարհով,օրինական ճանապարհով,չորանում է գյուղացին և իմ համար դա լինի Ռոբերտ Քոչարյան,Սերժ Սարգսյան,Լևոն Տեր-Պետրոսյան ,թե Նիկոլ Փաշինյան,եթե ես տեսնում եմ գյուղերը դատարկվում են,սարերը նույնպես,ինձ համար նրանք եղել են և կմնան ցեղասպաններ:Մենք անընդհատ ճչում ենք ,պայքարում,այսօր գյուղը դատարկվում է:2 օր առաջ ցույց են տալիս,որ Նիկոլ Փաշինյանը մի երեխայի է բերել,դրել իր աթոռին ,որի ծնողը մի 5-6 տարի առաջ գնացել է Ամերիկա փափուկ կյանքի,այդ երեխան երազում է,որ հանդիպի Նիկոլ Փաշինյանին:Եկել ,ասում է՝պադյեզդները կեղտոտ են,ե՞րբ պետք է մաքրվեն:Կհորդորեի Նիկոլ Փաշինյանին ոչ թե փափուկ կյանքի գնացած և Սփյուռքի անունից խոսող երեխայի փոխարեն թող գա Գեղարքունիքի մարզի Աստղաձորի սարից 7 երեխա ունեցող ընտանիքի 12 տարեկան երեխան,որն այս շոգին ձիու վրա 150 անասուն է պահում: Այդ երեխային թող հույս ներշնչի, ծանր վիճակի մեջ է այդ ընտանիքը:

-Ասում եք՝սարերը դատարկվում են,ի՞նչ է կատարվում,ի՞նչ խնդիր կա:

-Գյուղացին այսօր չի կարողանում հողը մշակել,պատճառն այն է,որ գետը ջուր չունի,ցամաքել են աղբյուրները:Ես տեղեկացված չեմ եղել,որ Վայոց ձորում բրուցիլոզ սուր վարակիչ հիվանդությունը տարածված է եղել,մի քանի գյուղերում կրկնվեց,դիմեցի անասնաբույժներին,անասնաբուժական տեսչության պետը և վարչության պետը մասնագետներ ուղարկեցին և ստուգումներ անցկացրեցին:50 գլուխ էնդեմիկ տեսակի,որը մի քանի տարիների ընթացքում կարողացանք ամբողջ հանրապետությունով գտնել և ետ բերել,հայտնվել էին բրոցիլոզի ճիրաններում:Ես սա շատ շուտով բացահայտեմ,ես զգում էի անասնաբույժների ծանր վիճակը,անասնաբուժական ծառայության պետի ծանր վիճակը,հայտարարեցի և խնդրեցի ,որ գան տնտեսություն և 50 գլուխ այծի տեսակները բոլորի աչքի առաջ սպանդի ենթարկեցի և խորը փոս փորեցի , թաղեցի:

-Ե՞րբ:

-1,5 ամիս առաջ,մինչդեռ այսօր բրուցելոզի դեպքում անասունները հայտնվում են Մարտունու շուկայում,Երևանում և հրամցվում մեր հանրությանը:

-Դուք ամենայն պատասխանատվությամբ եք սա ասու՞մ:

-Ես ամենայն պատասխանատվությամբ եմ սա ասում, ես ասում եմ,որ որևէ բան չի փոխվել երկրում ,բացի անուն-ազգանուններից:14 ամիս անցել է,մենք ավելին էինք ակնկալում,Վայոց ձորում մարզպետ նշանակեցին:

-Մարզպետն ասաց՝ ես գնում եմ Վայոց ձոր իմ հետ տանելով հեղափոխության շունչը:

-Նա գաղափար չուներ Վայոց ձորից և Վայոց ձորի հեղափոխական լինելուց;Այն Վայոց ձորից,երբ 1 տարի Ամուլսարի շուրջ մարդիկ կտրվեն են իրենց աշխատանքից և պահապան են դարձել,100 օր մարդիկ Եղեգիսում պայքար էին տանում,եկել ի՞նչ է արել:Մարզպետին հարց են տալիս,թե ինչն է փոխվել,չէր կարողանում պատասխանել,բացի իր մերձավորներին պաշտոնների նշանակելուց, թող հրապարակայնորեն ներկայացանի ,թե այդ նշանակումները ինչ որակի են և ինչ կրթություն ունեն, ես նորողություն կխնդրեմ:

-Դուք ներկայացրեք:

-8-րդ դասարանի կրթություն,համագործակցություն նախկին օլիգարխների հետ,անտերության մատնված մարզ և այսօր անտերության ճանապարհը բռնած մարզի բնակիչներ,ուրիշ ոչինչ:Եվ սա բերում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկմանը: Հարգում եմ Նիկոլ Փաշինյանին,որ շատ շուտ կազմակերպեց այդ ընտրություն կոչվածը, դեկտեմբերին,որովհետև գիտակցում էր,որ ևս 3 ամիս ու ինքը որևէ բան չէր կարող անել:

-Հեղափոխության ժամանակ շատ ոգևորված էիք:

-Երբ տեսնում ես այս ամենը...

-Ի՞նչ էիք ակնկալում:

-Ես ակնկալում էի,որ պետք է փոխվի Սահմանդրությունը,ընտրական օրեսգիրքը,կուսակցությունների մասին օրենք լինի,ի՞նչը փոխվեց:Այսօր այդ մարդը եկել և ասում է՝ժող ջան,ելեք փակեք այսինչը,ժող ջան,ելեք այս արեք,ի՞նչ է անում:Գեղարքունիքի մարզում խոսում են ,մի քանի ներկայացուցիչներ են եկել,որ չեն էլ հասկանում ՏԻՄ –ից,ընտրություններից,3000 ընտրող ունեցող գյուղերը ասում են ՝վերամիավորենք:

-Այդ գաղափարի մասին :

-Այսօր Աստղաձոր համայնքը ,փառք ու պատիվ իր գյուղապեին,Գեղահովիտ համայնքին,մեր լավ բարեկամը այսօր ասֆալ է փռել,որ Երևանի քաղաքապետ Ազիզյանը թող երանի տա,որ Երևան քաղաքում ինքը կարող է այդ տեսակ գոնե մի 100 մետր ասֆալտ անի:

-Հայկ Մարության է:

-Ինձ համար Ազիզյան է, ինքն այսօր Երևանը դարձնում է շեղված Ազիզյան ընտանիքը:Այսօր ժամ առաջ Նիկոլ Փաշինայնը սա պետք է գիտակցի,սարերը դատարկվում են,գյուղը զրկվեց իր կենասական հացից՝և հիվանդության ,և ջրի,և իշխանությունների անտարբերության:

-Նախարարին ,մարզպետին դիմե՞լ եք,արդյոք՞ միակ լուծումն այն էր,որ դուք պետք է սպանդ անեք և վերացնեք անասունները:

-Եթե 50 գլուխ անասուն մոտ 2,5 տոննա միս մի ֆերմեր,որն այսօր այդ տարածաշրջանում կա 2-3 –ը կա ,նման աղետի առաջ է կանգնում և մարզպետը չի բարեհաճում գոնե գա,չեմ ասում հատուցման մասին,կանգնի ֆերմերի կողիքն,ասի՝ինչ ելք գտնենք :Սա ինչ է նշանակում,եթե ոչ հանցագործություն,անտարբերությունը հանցագործություն է:Այս իրավիճակում գյուղացին ցավալի վիճակում է:Սերժի ժամանակ ավելի լա՞վ էր, գրողի ցավ էր,նույնն էր,որևէ բան չի փոխվել:Լրատվականներով տալիս է՝Սերժ Սարգսյանը գնացել է Բադեն-Բադեն դեղին տրուսիկով նկարվել է,այս ինչ եք անում,Մանվել Գրիգորյանի արատավոր երևույթներին դեռ վաղուց եմ անդրադարձել,այսօր բերել են ,հանձնաժողովներ են ստեղծել ,քառօրյա պատերազմի ուսումնասիրման,Անդրանիկ Քոչարյանն էլ ամպագորգոռ հայտարարություններ է անում:Պետք է գնային դեպի 90 –ականներ,ինչու՞ ծպտուն չեք անում,որ մեր Սպարապետը 1996 –ին տանկերն ու Երկրապահ կոչված խուժանին հանեց ժողովրդի դեմ: Անդրանիկ Քոչարյանը որտե՞ղ էր կանգնած,կա այս տեսագրությունը Վազգեն Սարգսյանը պարարտանյութ էր լցնում Մանվել Գրիգորյանի թևերին և սում էր՝այս ,այս մարդիկ քո թիկունքին են :Ինչու՞ դրա մասին չեն խոսում, որովհետև միգուցե ավելի հետևը նայելուց կարող է իրենց արատվոր երևույթները գան:Եթե ուզում ես ճշմարիտ երևալ,ուրեմն պետք է բացես ետևից:Այսօր էլ մի քանի դեղնակտուցներ,ասում են՝88 թվականի երկրաշարժը երկարշարժ չէր,արհեստական էր,պետք է բացենք,ամեն ինչի ընդունակ եք:Ինչը բացեցիք,Մանվել Գրիգորյանին կայքերով տալիս են,մեկն ասում է՝թևը պետք է կտրենք,մեկն ասում է՝ոտքը,լավ,բարեկամ,բռնել եք,դատեք,բայց քանի մանվելներ են այսօր ազատության մեջ:Թալինի տարածաշրջանում նույն ամայի վիճակն է,ներքևում հողերի սեփականատերերը նախկին ոստիկանապետն է,Անդրանիկ Մարգարյանը և նման մարդիկ,ինչի Նիկոլ Փաշինյանը չի բարեհաճում այդտեղից սկսի,ասում է՝կատարստրոֆ գրանցված են:Ուրեմն երկրիը թալանեն և ասեն ՝գրանցված է:Ում ,որ ուզում են վրեժխնդրություն են անում,ուրիշ ոչինչ չկա:Քոչարյանի ժամաանկ ամենամեծ հարվածն եմ ստացել իմ կյանքում ,չեմ ուզում հրապարակել,բայց ես ասում եմ՝այս ամենը,սևեր և սպիտակներ,սա բերելու է լուրջ անկման:Սա չի կարող դրական լինել:

-Ես ձեզ մեկ տարի առաջ եմ տեսել,ձեր վերաբերմունքը կտրուկ փոխվել է,ի՞նչ տեղի ունեցավ:Այսօրվա իշխանությունը գյուղացու վիճակի մասին ասում է՝մենք հո չենք կարող 14 ամսվա ընթացքում ամեն ինչ անել,ի՞նչ կարող էին անել ,որ ձեր կարծիքով չեն անում:

-Մարզպետը կարող էր կառավարությանը ներկայացնել,վարչապետը գար Վայոց ձոր գոնե պարարտանյութը զեղչով տար գյուղացիներին, ոռոգման համար ջերերը տար՝20-30 տարվա սարերը,անտառը չորանում են ,սա բարբարոսություն է:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3619 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am