Իջևանի «Կոլցո» օպերացիան և Նիկոլի մարտիմեկյան սադրանքը


7or.am-ը գրում է.

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։ Փողոցները փակելով իշխանության եկած իջևանցի Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ Իջևանում բողոքի գործողություն է իրականացվում, այն էլ՝ փողոց փակելու միջոցով։

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։ Իջևանցի Նիկոլը ոստիկանության միջոցով յուրօրինակ «Կոլցո» օպերացիա իրականացրեց ցուցարար իջևանցիների դեմ ու նրանցից արժանացավ «թուրք» որակմանը։

Ճակատագրի հեգնանք է նաև այն, որ վարչապետ Փաշինյանը դատապարտում է բողոքավորների կիրառած բռնությունը ոստիկանության նկատմամբ և բացասական գնահատում այն, որ ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին։ Մինչդեռ ընդդիմադիր Փաշինյանը հեղափոխության օրերին փողոց էր փակում, չէր ենթարկվում ոստիկանության պահանջներին, ապօրինաբար գրավում էր պետական ռադիոյի տունը և սադրանքներ իրականացնում։ Իսկ մինչ այդ՝ 2008–ի մարտի 1–ին, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կոչ էր անում չենթարկվել ոստիկանների պահանջներին, այլ նաև հնարավոր բոլոր տարբերակներով զինվել և գրոհել ոստիկանական շարքերը։

Վարչապետ Փաշինյանին հիմա դուր չի գալիս, որ իջևանցիները փակում են փողոցը և հարձակվում ոստիկանների վրա։ Այստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք։

Ուշագրավն այն է, որ Տավուշի մարզպետը շատ ճիշտ է նկատում, որ Հայաստան–Վրաստան գլխավոր մայրուղին չի կարելի գեթ 1 րոպեով փակել, քանզի այն ռազմավարական նշանակություն ունի։ Համաձայնե՛ք, որ մարզպետ Չոբանյանի կողմից սա հակահեղափոխական, ես կասեի՝ հականիկոլական հայտարարություն է, և շատ կոնկրետ գնահատական է առ «թավշյա» հեղափոխություն։

Նիկոլը հիմա մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ, բայց այդ ամենի համար ինքն իրեն պետք է մեղադրի։

Նա հիմա վրդովված արձանագրում է, որ 12 ոստիկան է վիրավորվել, բայց «մոռանում» է, որ իր սադրանքների արդյունքում 2008թ. մարտի 1–ին վիրավորվեց 180 ոստիկան, և ամենացավալին՝ զոհվեց 2 ոստիկան և 8քաղաքացիական անձ։ Այդ զոհերի հարցը շահարկելով՝ Փաշինյանն այժմ իր անձնական վրեժն է լուծում 11 տարի առաջ կրած պարտության ու սահմանադրական կարգի չստացված տապալման համար։

Հուլիսի 17–ին Իջևանում էլ կարող էին զոհեր լինել։ Եթե, իհարկե, մեջները Նիկոլի պես մեկը լիներ, ով հայտարարեր, որ «Էսօր պետք է վերջացնենք», «Պադկռիպլենի ա պետք» կամ «Հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես են ոստիկանից վահան խլում՝ մեր առաջին ռազմավարը»։

Իջևանում տեղի ունեցածը հետաքրքիր է նաև այլ տեսանկյունից։ Վարչապետ Փաշինյանը հիմա անում է այն, ինչ պետք է անի ցանկացած իշխանություն, այն է՝ ոստիկանության պահանջներին չենթարկվելու և իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնություն կիրառելու դեպքում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի։

ՀՀ իշխանությունները 2008–ի մարտի 1–ին արել են այն, ինչ հիմա անում է Փաշինյանը օրինախախտ իջևանցիների նկատմամբ։ 2008–ին իշխանությունները դեռ մի բան էլ փափուկ են գործել, քանզի Նիկոլի կողմից կառավարվող ու հրահրվող ամբոխի միջից ոչ միայն քարեր էին նետվում, այլ նաև կրակոցներ հնչում ոստիկանության ուղղությամբ։

Եկեք մի պահ 2019–ի հուլիսի 18–ին տեղի ունեցած կառավարության նիստում Փաշինյանի կողմից հնչեցրած խոսքը դնենք 2008–ի մարտի 1–ին տեղի ունեցած իրադարձությունների կադրերի վրա ու տեսնենք, թե ինչ կստացվի։

Իշխանափոխությունից հետո Փաշինյանը Քոչարյանին կալանավորել է այն բանի համար, որ վերջինս որպես նախագահ վարվել է նույն կերպ, ինչ կերպ որ վարվում է Փաշինյանը որպես վարչապետ։ Դա նշանակում է երկու բան՝

1. կա՛մ Փաշինյանն այժմ ճիշտ է վարվում, հետևաբար ճիշտ է վարվել նաև Քոչարյանը 2008–ին, ինչն իր հերթին նշանակում է, որ ՀՀ 2–րդ նախագահի դեմ այժմ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ տարբեր հաշվարկներից ու հոգեբանական տվայտանքներից ելնելով,

2. կա՛մ Փաշինյանն այժմ իշխանական լիազորությունների գերազանցում է իրականացնում, ինչի համար անխուսափելի իշխանափոխությունից հետո քրեական պատասխանատվության է ենթարկվելու։

Երկուսից մեկը։ Երրորդ տարբերակ չկա։ Երկակի ստանդարտները չեն անցնում։Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ Ի դեպ, Իջևանի բախումներից հետո քաղաքացիական շրջանակներից վիրավորներ կան։ Նրանց չի՞ պատրաստվում արդյոք բյուջետային փոխհատուցում տալ Փաշինյանը ճիշտ այնպես, ինչպես քայլարած ԱԺ–ն որոշեց փոխհատուցել 2008–ի մարտի 1–ին տուժածներին։ Թե՞ կան սև ու սպիտակ տուժածներ։ Ովքեր Նիկոլի սադրանքների արդյունքում կամ Նիկոլին իշխանության բերելու համար են տուժել, ուրեմն հպարտ քաղաքացիներ են, իսկ ովքեր Նիկոլի կամքին հակառակ՝ հակահեղափոխակա՞ն են։

Նույնը կարելի է ասել նաև ոստիկանների պահով։ Իջևանում տուժած ոստիկաններն ավելի՛ հավասար են ու պուպուշ, քան 2008–ի մարտի 1–ին տասնապատիկ ավելի տուժած ոստիկաննե՞րը, որոնց մեջ, ի դեպ, երկու դեպքում էլ եղել է ներկայիս ոստիկանապես Օսիպյանը։

Կողմնորոշվե՛ք, թավշյա տղանե՛ր ու աղջիկնե՛ր։

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am