Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվողը ցուցմունք է տվել. նոր մանրամասներ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, հայտնաբերվել ավտոմեքենան: 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։ Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984թ. ծնված Հ.Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս: Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am