Ստրկապետություն․Փաշինյանի թքած ունենալու նուրբ արվեստը

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից երեկ իմացանք, որ նա «ցնցվել» է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակից։
Ինչու է նամակը ցնցել․«Որովհետև ես այդ նամակը կարդալով հասկացա, որ 2018 թվականին՝ այդ տրանսֆորմացիայի շրջանում, բոլորս, կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա և զբաղված լինելով դրանով, գուցե մասնագիտական ինչ֊որ գիտելիքների կամ նրբությունների չիմացության պատճառով չենք նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում» բացատրել է նա ու նկարագրել իր պատկերացումները թե երբ որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում էր, ասվում էր, որ այն երկրի ամբողջական ինստիտուցիոնալ բարեփոխման համակարգ է: «Այո՛, մենք նոր կառավարություն պիտի ունենանք, նոր նախագահի ինստիտուտ, նոր խորհրդարանական ինստիտուտ և նոր Սահմանադրական դատարան, որովհետև Սահմանադրության տեքստի հեղինակները, ըստ էության, իրենք պնդում էին, կամ այդպես է երևում տեքստից, որ մենք գտել ենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում պատկերավոր ասած՝ իդեալական Սահմանադրական դատարանը, որը համապատասխանի մեր էսօրվա կարիքներին»։ Նիկոլ Փաշինյանը հղում է անում նաեւ Սահմանադրության անփոփոխ երկրորդ հոդվածին՝« Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» եւ մեկնաբանում․« Ժողովուրդը իր իշխանությունը իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման և պետական մարմինների միջոցով: Այսինքն, Հայաստանում չի կարող լինել որևէ մարմին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե որտեղից և ինչպես է բխում այս Սահմանադրական դատարանի գործող նախագահի իշխանությունը: Ի՞նչ կապ ունի նրա իշխանությունը, նրա կարգավիճակը ժողովրդի հետ»: Տարակուսելի է, որ Վենետիկի հանձնաժողովի կոշտ արձագանքից հետո Փաշինյանը համառորեն շարունակում է ՍԴ-ի դեմ սկսած արշավը եւ պնդում նախագահի ու կազմի փոփոխության իր պլանները՝ չվախենալով, որ իշխանությանը կարող է ցանր հանցագործություն մեղսագրվել՝ իշխանության ուզուրպացիա, բայց Փաշինյանի դեպքում ոչ մի հարցում չպետք է զարմանալ։ Նրան ընդամենը պարզ հարցադրումներ է պետք ուղղել։ Իսկ ինչպես եւ որտեղից է բխում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու կազմի իշխանությունը։ Ի՞նչ կապ ունի նրա անգերազանցելի ընտրակեղծարար Տիգրան Մուկուչյանի իշխանությունը, նրա կարգավիճակը ժողովրդի հետ, որ Փաշինյանը նրան պահեց ու պարտադրեց, որ Մուկուչյանի անկրկնելի նկարչական ստեղծագործությունների շարքը համալրվի նաեւ հեղափոխականով։ Ինչ կապ ունի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժողովրդի հետ, երբ մի քանի տարի առաջ հանրահավաքները ցրելու մեծ մասնագետը ժողովրդին ծեծելով ու ջարդելով էր զբաղված, ինչ կապ ունի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որը ֆինանսական մանիպուլացիաների մեծ վարպետ է, երեւի ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն էլ մնացել է իր պաշտոնում, որպեսզի հպարտ քաղաքացիները «դուխները» չգցեն եւ եռամսյակը մեկ «սինգապուրյան» ցուցանիշներ վայելեն։ Էլ չենք խոսում Ֆելիքս Ցոլակյանի մասին, ում հարկային եւ մաքսային մարմիններում աշխատած տարիներին կոռուպցիայի մեծ վարպետ էին անվանում։ Հա, երեւի Քոչարյանի գործը իր ուսերին վերցրած դատավոր Արմեն Դանիելյանն էլ չի աշխատել նախկինների հետ, նախկինների իշխանության ժամանակ դատավոր չի նշանակվել ։ Սա՞ է Նիկոլ Փաշինյանի պատկերացումը ժողովրդի իշխանության մասին։ Կամ պետք է լինեն իր կամակատարները, որ դառնան իր սրտի՝ հետեւաբար ժողովրդի իշխանության պաշտոնյաները, կամ պետք է հեռանան։ Սա է մեր իրականությունը՝ ստուկների, մանրաբջջիջների, ավտորիտար բռնապետի սրի տակ անցնող պետական գործիչների ու պաշտոնյաների իշխանություն։

Անի Սահակյան

դիտվել է 1905 անգամ
Լրահոս
COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am