Այն ինչ տեսավ հանրությունը,քաղաքապետարանը թարս կապույտ եղավ.բանավեճ Անի Խաչատրյանի և Լևոն Հովհաննիսյանի միջև
Հարցազրույց Երևանի ավագանու անդամներ Իմ քայլը դաշինքից Լևոն Հովհաննիսյանի և «Լույս» դաշինքից Անի Խաչատրյանի հետ:/Մաս 2-րդ/
-Դուք թույլ մի տվեք:
Անի Խաչատրյան.Եթե այս պահին թույլ չտանք ,ուրեմն Երևան քաղաքում չի լինելու տրանսպորտ:
Լևոն Հովհաննիսյան.Այսօր մենք ունենք 15 տարի ժամկետը լրացած մեքենաներ, եթե նույնիսկ 9 ամսի առաջ աչքերը փակ պարոն քաղաքապետն ասեր՝ շատ լավ և վերջին գումարները փոխանցեր ,դրանք գնային որոշակի գորածարան ,2 տարի ժամկետում նոր այդ մեքենաները կլինեին:
Անի Խաչատրյան.Համարենք թող լինի երկու տարի:
-Նախընտրական փուլում, երբ ներկայացնում էր,որ տրանսպորտի խնդիրն այսպես,վերելակներինը,աղբահանությանը այսպես,բա ինչպես էր պատկերացնում: Նախրոդ իշխանությունն էլ էր դա ասում,որ վերելակների փոխելը շատ թանկ կարժենա,տրասպորտն այսպես:
Լևոն Հովհաննիսյան. Նախորդ իշխանությունը տարիներ շարունակ էր ասում,մենք այդ հարցը փորձելու ենք լուծելու երկու տարվա մեջ ,մենք կարող ենք անկեղծ չլինել և ասել,որ մենք կարող ենք 6 ամիս հետո ավտոբուսներ բերել,ֆիզիկապես անհնար է:
-Միակ առավելությունւը,հաջողությունը ,որ այս 9 ամսվա ընթացքում ունեցել է քաղաքային իշխանությունը,ասացին,որ Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ-ի ստեղծումն է:Լույս խմբակության անդամներն այցելել էին ՀՈԱԿ,ձեր տպավորությունները:
Անի Խաչատրյան.Մեր տպավորությունները սարսափելի էին:
-Դա միակ հաջողությո՞ւնն է,որ արձանագրվել է այս ընթացքում:
Անի Խաչատրյան.Իսկ այդ հաջողությունը մեր խմբակցության համար սարսափելի էր,ինչ տեսանք ահավոր էր:Դրանից մի քանի ժամ հետո ՀՈԱԿ-ի տնօրենը և բնապահապնության պետը ասուլիսում մեղադրցեին զրպարտելու մեջ,Հրապարակի հոդվածի հետքերով գնալու մեջ,այո մենք գնում ենք մամուլի հետքերով և դա հետևողական աշխատանքի արդյունք է :Մենք չենք գնացել Հրապարակի հետքերով ,այլ հետքերով ենք գնացել,այն ինչ տեսանք ,տեսավ ամբողջ հանարությունը,իմ գործընկերներից մեկն ասաց՝դուք թարս կապույտ եղաք,ես ասում եմ,որ հակառակը,եթե նայենք մեկնաբանությունները ,չեմ կարող չասել,որ այն ինչ ՀՈԱԿ-ի հետ կապված տեսավ հասարակությունը վերջին շրջանում միակ բանն էր,որ հակառակը թարս կապույտ եղավ հենց քաղաքապետարանը :Մենք մտնում ենք ՀՈԱԿ-ի դռնից ներս, սանիտարահիգիենիկ վիճակը սարսափելի էր,չկար մի ձեռնոց,մի դիմակ,մի խալաթ հագած աշխատակից,շատ արագ հագնվեցին,մենք գիտեինք,մեզ ասել էին,որ չկա սառնարան,ասացինք՝ուր է սառնարանը,ասացին ՝այն սենյակում,երբ ուզեցինք մոտենալ այդ սենյակին,թույլ չտվեցին,աշխատակիցը փակվեց 3 րոպե,ինքը դուրս եկավ ,հետո նոր մենք ներս մտանք:Սառնարանը սովորական ,կենցաղային սառնարան էր,այն բացելուց հետո տեսանք երկու տուփ վակցինա,ես թույլ տվեք կասկածել,որ հենց այդ 3 րոպեում դրանք դրվեցին սառնարան,որովհետև այնտեղ ամբողջովին աշխատողների սնունդն էր:Դրանից հետո նոր տուփով ձեռնոցները այդ պահեստային սենյակից տարան վիրահատարան:Դինգո ընկերության փոխանախագահն,ով այսօր Իմ քայլը խմբակցության ավագանու անդամ էր ,ով տարիենր շարունակ մեղադրում էր կենդանիներին խոշատնգելու մեջ,այսօր նորմալ արձագանքեց,որ այսօր մի վանդակում շոգ- կրակին տանջվում էին 4,5,6 հսկայական շներ,ինքն ասաց,որ կարևորը ստերջացումն է,և ոչ թե այդ պայամնները,մի օր էլ կարող են նեղության մեջ մնալ:Մի քանի րոպե հետո հայտնվեց ՀՈԱԿ-ի տնօրենը,մենք իհարկե համբերատար սպասեցինք, ով ոչ ադեկվտ պահվածքով գոռում էր,թե զրպարտում եք:Ես ասացի՝ինձ ցույց տվեք մի բուռ կենդանու կեր,կենդանաիների առաջ ոչ ջուր կար,ոչ սնունդ: Տնօրենն ասաց,որ կերը քաղաքապետարնում է,ասացի՝մի բուռ ցույց տուր ,ասում է՝քաղաքաետրանում է:Հետո մեր կենդանասեր ավագանու անդամը ասաց,որ պատվաստվող և վիրահատվող շունը չի կերակրովում,ես հանեցի ՀՈԱԿ-ի ֆեսբուքայն էջում դրված նկարը,որտեղ կանդանին նկարված է և գրած է՝կերավ,կշտացավ,ջուրն էլ խմեց,պախկվեց իր ամանի տակ՝իմանալով,որ հենց հիմա գնում է վիրահատության:
Բնապահպանության վարչության պետը մեզ մեղադրեց հետքերով գնալու համար ու սկսեց համամտել ՀՈԱԿ-ի աշխատանքը նախկին կենդանասպան Յունիգրաֆ ընկերության հետ ու այստեղ ուշագրավն այն էր,որ մեզ մեղադրում էր ու Յունիգրաֆի հետ համեմատում,գովում էր ՀՈԱԿ -ին բնապահանության այն պետը ,ով եղել է փոխնախարար ամենաշատ կոռումպացված կառույցում՝Բուլկի Արամի հետ ,ով այսօր քրեական գործով մեղադրում է:Դա է ձեր բանապահապանության վարչության պետը:
Լևոն Հովհաննիսյան. Նախ պետք է հասկանալ խնդիրը.տեսել եմ տեսանյութը,լայվ տարբերակով ,խնդիրն այն ,էոր նախկինում գործում էր Յունիգրաֆ կազմակերպություն:
Անի Խաչատրյան.Մոռացեք նախկինը:
Լևոն Հովհաննիսյան. Այն չէր զբաղվում շների ստերջացմամբ,ուղղակի սպանդ էր անում,21 –րդ դարում Երևանում թափառող կենդանաներնին ուղղակի սպանում էին, դրա մասին առաջին անգամ ուսումնասիրել և բարձրաձայնել է ԵԼՔ խմբակցությունը:
Անի Խաչատրյան.Թեհմինա Վարդանյանն ու Տիգրան Ավինյանը ավագանի եղած ժամանակ զբաղվել են Յունիգրաֆի հարցով ,նրանց սարսափելի բացահայտութմներով և տեսեք ,թե ինչ բառախաղ արեցին Իմ քայլը խմբակցության կենդանասեր անդամները ,Թեհմինան ասաց՝ցավում եմ,որ այդ սարսափելի Յունիգրաֆի պայմանները,վիրահատարանը ավելի լավ էին,քան այսօր: Մենք մեր տեսածն ասացինք,դուք սկսեցիք մեզ լրիվ ուրիշ բանում մեղադրել:
Լևոն Հովհաննիսյան. Երևան քաղաքում 21-րդ դարում տեղի էր ուննում շների սպանդ,2018 թվականի ընթացքում 8-10 ամիս ընդհանարեպս որևէ գործողություն չէր կատարվել,ոչ ստերջացվել էին,ոչ էլ սպանդ էր տեղի ունեցել,դրա հետևանքով թաթառող շների աճ ենք ունեցել,քաղաքացիները ահազանգում էին,ոհմակներով հարձակվում էին:Մենք չունեինք նախատեսված տարածք,որտեղ կարող էինք այս ամնեը հատուկ կատարել:Բյուջե ենք նախատեսել,որ կառուցենք այդ տարածքը:
Անի Խաչատրյան.149 միլիոն,որից կարելի էր 1 միլիոն տրամադրել և վարձել համապարտասխան տարածք,կամ վերանորոգեիք ,հետո նվիրեիք համալսարանին:
Լևոն Հովհաննիսյան. Դուք էլ եք բյուջեին կողմ քվերակել:
-Բայց դա քիչ գումա՞ր է,կարելի էր մտածել ինչ-որ մի բան վերանորոգել,արագացնել :
Լևոն Հովհաննիսյան. Քանի որ կտրուկ խնդիր ունեին ,և այսօր մենք ստերջացրել ենք 1000 շուն,ի դեպ վիրվատությունները կատարվել են իդեալական մասնագետների կողմից …
-Բայց ի՞նչ պայամններում…
Լևոն Հովհաննիսյան. Դե դա տեսել ենք,եթե մենք այդ պայմաներում չստեջացնեինք այդ շները,մենք աշնանը ունենալու էինք 5000-ը և այդպես շարունակ:
Անի Խաչատրյան.Տարածքը կարելի էր վերանորոգել,ՀՈԱԿ-ի տնօերնն ինձ ասաց՝կերը քաղաքապետարանում է, թող ասեր՝կեր պետք չէ, և նաև պաշտոնական ֆեսյբուքյան էջում դրված է,որ կենդանին կերկրվել է:Դա համալսարանի տարածքն էր,մի քանի հարյուր հազարով կարելի էր պայամաններ ստեղծել,վանդակները ներկել,մի քանի վանդակ առնել ,բավականին ժամանակ ՀՈԱԿ-ը մնալու է այդտեղ,149 միլիոն բյուջե ունենալու դեպքում կարելի էր 500 000 էլ տրամադրել,տարածքը վերանորոգել,կենդաներներին չտանջել: Մենք բոլորս ասում ենք,որ Յունիգրաֆ ընկերությունը կենդանասպան էր, ներողություն ես պակաս կենդանասպանություն չեմ համարում շներին իրար վցնելը և տանջելը:
-Աղբի թեմային չենք կարող չանդրառանալ,Երևանը լցված է առնետներով,լուծումն ինչպես եք տեսնում , ողջ մեղավորթւյունը Սանիթեքի վրա են բարդում,այլ ճանապարհ տեսնո՞ւմ եք:Նախորդների հետ համեմատած աղբահանության վիճակը լավ է,թե՞ վատ է:
Անի Խաչատրյան.Գիտեք ,թե ինչի է վատ ,ես միշտ անկողմանակալ պատասխանում եմ,այո,հիմա ավելի վատ է, որովհետև ժամանակի առումով եթե հիմա լիներ նախորդը,էլի այս վիճակն էր լինելու,Սանիթեքի մեքնենաները գնալով շարքից դուրս եկան,աղբահնության վիճակը ավելի վատացավ:Դա իշխանափոխության հետ կապ չունի :Նախ մենք բերել ենք 5 Կամազներ,որոնք շտապօգնություն են համարվում այս պահի դրությամբ,օգոստոսին սպասում ենք ևս 7-ին,սակայն դա էլ հարցի լուծում չի լինելու:Սա աղբահանության ամենավատ սեզոնն է,ավելի է վատանալու,ձմերուկի սեզոնն է ,ես նախորդ քաղաքապետի վրա ծիծաղում էի,բայց հիմա գիտակցում եմ,որ դա ամենակրկիտիկական շրջանն է և այդ 7 մեքեննաներն էլ չեն լինելու օգնություն:Ես խոսում էի,որ մենք դառնում ենք Սանիթեքի ինվեստորը,երկար ժամանակ քաղաքապետը ոչինչ չէր ասում:Ամենասկզբում,երբ քաղաքապետը հանդիպել էր խմբակցությունների ղեկավարների հետ,ասել էր,որ մենք գնում ենք մի քանի մեքենաներ և տալիս ենք Սանիթեքին վարձակալության:Դա էլ չեղավ,դրանից հետո ասում էի՝պայամանգրերից մեկը արդյոք խզվում է,մինչև այսօր Սանիթեքի հետ ոչ մի պայմանագիր չի խզվել,որովհետև մենք ասում ենք՝դառնումե նք երկրորդ օպերատոր,բայց փաստացի երկրորդ օպերտոր չենք կարող դառնալ, Սանիթեքն ինքն իրենքվ երկու օպերատոր է :Սանիթեք ընկերության հետ այս ամբողջ խնդիրները կարծում եմ վատ բանակցությունների արդյունք են,չենք գալիս ընդհանուր եզրակացության,բայց քաղաքապետը նաև ասում է,որ մեղադրում է Սանիթեքին աղբի այս ծանր վիճակի մեջ:Վերջերս մեզ ասում են՝դուք Սանիթեքին եք պաշտպանում,բայց ես չեմ կարող չասել,որ Սանիթեքին նախորդ իշխանությունը խաբել են,այս պահին էլ նորմալ աղբավայր չունենք ,նախորդները ասել են,որ 1-2 տարվա մեջ կունենանք աղբավայր և ցվաոք Սանիթեքի մեքենաները ժաամանկի ընթացքում շարքից դուրս են եկել:
-Ի՞նչ եք առաջարկում:
Անի Խաչատրյան.Մենք առաջարկում էինք մասնավոր երկրորդ մրցակցային օպերատոր լինի և քաղաքը չվերցնի այդ բեռը իր վրա,քաղաքը չի կարողանալու :Այսօր այդ 5 Կամազները որ բերվել են, 5-ից 3-ը ոչ սարքին վիճակում են:
Լևոն Հովհաննիսյան. Ցավոք ինչ-որ լոզունգ է դարձել ,որ ցանկացած հաղորդմանը ասում են ՝միակ գործը ՀՈԱԿ-ների ստեղծումն է,դրա մասին պատմեք և վերջ:Այդպես չէ,աշխատանքները բազմազան են: Աղբի հետ կապված շատ է խոսվել,այո ,Սանիթեք ընկերությանը նախկին քաղաքային իշխանությունները հանձնել էին ամբողջ աշխատանքները,տվյալ կազմակերպությունը տվյալ պահին տապալում է ,դեռ 2017 թվականից իրենք սկսել էին թերանալ,դրա մասին ասել են,հիմա տեխնիակակսն պարկը չի համապարտասպանում այն պայամներին,որոնքք պետք է արվեն,իրենք չեն պատրաստվում ներդրումներ անել և քաղաքապետը ստիպված ,որ արագ լուծի խնդիրը,վերցնում է իր վրա:
-Այդ բեռը մնալու է քաղաքապետարնի՞ վրա:
Լևոն Հովհաննիսյան. Այո,աղբահանության հարցը լուծելու համար քաղաքային իշխանությունը լրացուցիչ 34 մեքենա է բերելու ..
-Քանի՞ ամսում այդ հարցը կլուծվի,եր՞բ կունենք մաքուր քաղաք:
Լևոն Հովհաննիսյան. 34 մեքնենա մեր ստեղծած ՀՈԱԿ-ում սեպտեմբերին կունենանք:Այսօր Սանիթեքը աշխատում է մոտ 12-13 մեքենայով,մենք կունենանք 34 , կարող ենք ասել,որ մենք կմաքրենք քաղաքը:
-Սեպտեմբեր-հոկտեմբերին չեք ասելո՞ւ,որ նախորդ իշխանությունն է մեղավոր:
Լևոն Հովհաննիսյան. Մեր համայնքային կազմակերպությունը 34 մեքնենաներով աշխատանք է կատարելու:
-Սեպտեմբերը նվիրեցինք,հոկտեմբերին լինելու՞ է :
Լևոն Հովհաննիսյան. Շնորհակալություն :
Անի Խաչատրյան.Սեպտեմբերին չի կարող լինել,որովհետև օգոստոսը լինելու է կրիտիկական աղբի առումով,պայթունավտանգ …
Լևոն Հովհաննիսյան. Վստահ եմ,որ քաղաքապետի հարցազրույցը նայել եք,ասաց,որ հուլիսին արդեն մի քանի մեքնենաներ կլինեն,հենց պատրաստ ենք լինում,վարորդը գնում է ,բորում է, սեպտեմբերին կունենանք …
-Հուլիս ,օգոստոսը կվայելենք,սեպտեմբերը նույնպես,հոկտեմբերին կունենա՞նք արդյունք:
Լևոն Հովհաննիսյան. Մնեք արդեն այս հուլիսի վերջ ունեննալու ենք ավելի լավ արդյունք,մեքնենաները ճանապարհին են:
Անի Խաչատրյան.Օգոստոսը աղբահանության ամենածանր շրջանն է լինելու,տա Ատված ,որ ես սխալվեմ:
-Կարո՞ղ եք գնալ Ռոսսիայի տարածք,տեսնել աղբամուղների մոտ ինչ է կատարովւոմ,առնետները վխտում են:
Անի Խաչատրյան.Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանում մեր ա մբողջ մուտքը խավարասերներ ,աղբամուղների խնդիրն է:Այս պահին Կենտրոն վարչական շրջանում մի աբղամուղ կա,որը խնդրում են փակել, բայց տարածքում,բակում չկա համապարատսխան տարածք աղբամաններ տեղադրելու համար,մինչև չունենանք աղբահանության հստակ պրոցեսը ,փողոցային, բակայինը հնարավոր չէ կարգավորել:
-Քաղաքապետն ասաց,որ եթե մի քաղացի էլ համաձայն չլինի,իրավուքն չկա,գուցե օրենքի փոփոխություն լինի,100 հոգի համաձայն են,1-ը համաձայն չլինի ու չփոխե՞լ:
Անի Խաչատրյան.Միշտ շենքում այդ մի բնակիչը լինում է:
-Ամենամեծ հաջողությունն ու ամենամեծ ձախողումը քաղաքապետարանի այս ժամանակահատվածում :
Լևոն Հովհաննիսյան. Մենք վերադարձել ենք մանկարպատրեզների 5000 քառակուսի տարաքծ,որտեղ մեր երեխաները այցելելու են,1000 երեխա ավել է հաճախում մանկապատրեզ, պրոցեսը շարունական է, կային տարածքներ որ 50 տարով անհատույց տրամադրվել էին մասնավոր սեկտորին :
-Ասացին՝Սամվել Ալեքսանյանից վերադարձրել եք,որովհետև այնտեղ վերջանական պայամանագիր չկար,դրա համար հաջողվեց,եթե սեփականության իրավուքն ունեն,չեք կարողանալու:
Լևոն Հովհաննիսյան.Մանկապետարզներում կային ահռելի հերթեր,հերթը թափանցիկ ենք դարձրել:
Անի Խաչատրյան.Հաջողությունից իշխող ուժի ներկայացուցիչը պետք է խոսի,ինձ համար հաջողություն է,որ այս պահին այն,որ կոռուպցիոն գործարքները բավականին մեծ քանակությամբ նվազել է,կամ միգուցե չկան և ցավոք այդ հաջողությունը ուղղակի այս իշխանությունը չի կարողանում ճիշտ օգտագործել:Ձախողել այս 9 ամիսների ընթացում բոլոր այն 7 կետերը,որոնք քաղաքեպեաը իր նախընտրական քարոզարշավի տեսահոլովակում ասում էր՝աղբահանություն,վերելակներ,տրանսպորտ: 9 ամիս կորցերել ենք տրասպորտի առումով և կարող էինք 2 տարվա փոխարեն ամենաշատը 1 տարվա ընթացքում ունենալ նոր ցանց:Դա միայն քաղաքապետի փոխոխությամբ չի ,այլ քաղաքային այս թիմի ձախողումն է:
Առաջին հատվածն՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի