Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր (լուսանկար)

ՀՀ Պաշտպանության նախարար
Դավիթ Տոնոյանին

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ
Արթուր Բաղդասարյանին

ՀՀ ԱԱԾ տնօրեն
Արթուր Վանեցյանին

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյանից

16.07.2019
Դիմում

Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,

Համացանցում առկա տեղեկատվության համաձայն ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում։
Ծառայությունից ազատման պատճառը եղել է ողնաշարի 30 աստիճան սկոլիոզի առկայությունը Ռ. Բադասյանի մոտ, որը համարվում է երրորդ աստիճանի սկոլիոզ (նկար 1)

 

66757048_1343548339129842_543135512643239936_nԱյս հիվանդության ախտորոշումը դրվում է անհատի անմիջական զննության և ողնաշարի ռադիոլոգիական հետազոտության միջոցով։
Համաձայն մասնագիտական գրականության տվյալների, երրորդ աստիճանի սկոլիոզի պարագայում, անհատի մեկ ուսը ՄԻՇՏ բարձր է լինում մյուսից, իսկ կեցվածքը լինում է թեք (նկար 2):66744891_1343548439129832_7888942933691334656_nՍակայն, ուսումնասիրելով Ռուստամ Բադասյանի համացանցում առկա նկարները, գալիս ենք այն եզրակացության, որ Ռ. Բադասյանի կեցվածքն ուղիղ է, իսկ ուսերը` նույն բարձրության վրա (նկար 3 և 4):66750629_1343548899129786_2701861289080127488_n67255668_1343549239129752_8337587538029969408_nՍկոլիոզի բուժման եղանակները լինում են կոնսերվատիվ և վիրաբուժական։ Կոնսերվատիվ բուժման բաղադրիչ է կազմում մանուալ թերապիան, բուժական ֆիզկուլտուրան և ծանրոցների միջոցով բժշկական մանիպուլյացիաները։
Սակայն, Ռ. Բադասյանն ակտիվորեն զբաղվում է ոչ թե բուժական ֆիզկուլտուրայով, այլ սպորտով. խաղում է թենիս, սկվոշ և այլն (նկար 5):67109143_1343549435796399_2280537933784023040_nՌուստամ Բադասյանի հայրը` Վլադիմիր Բադասյանը, այդ տարիներին հանդիսացել է ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ։ Ռ. Բադասյանի կնքահայր, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը երկար տարիներ պաշտոնավարել է որպես ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։

Հաշվի առնելով վերոգրյալը, համարում եմ, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։
Պահանջում եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։

Հարգանքով,

Բժիշկ-նեյրովիրաբույժ
CNS անդամ
WINS անդամ
WSSFN անդամ
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Մարինա Խաչատրյան

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am