Տագնապներն անհնար է թաքցնել

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան անակնկալ գրառումով է հանդես եկել: Վարդան Օսկանյանը որոշել է անդրադառնալ իր դեմ ուղղված հրապարակումներին: Ու թեև նրա դեմ խոսել էին գրեթե բոլորը,ինչպես նաեւ քննադատել՝ և Տեր-Պետրոսյանից առաջ, և Տեր-Պետրոսյանից հետո, սակայն Օսկանյանը հիմա է խոսում այդ մասին, իսկ նշանակետը խիստ հասցեական է. «Հայ ազգային կոնգրեսն ակնհայտորեն հարձակում է սկսել իմ դեմ։ Ենթադրում եմ՝ այն բանի համար, որ հակադարձել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին հարցազրույցում տեղ գտած քննադատություններին, որոնք փաստացի վերաբերում էին իմ պաշտոնավարման շրջանում Հայաստանի քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղի հարցում և Թուրքիայի հետ հարաբերություններում»,- գրել է նա ու շարունակել. « Ասեմ, որ այդ ժամանակահատվածում ես եղել եմ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական գաղափարախոսը, մեր որդեգրած մոտեցումների ու ծրագրերի համահեղինակը և քաղաքականության իրականացնողը։ Այդ բոլորի և ձեռք բերված արդյունքների համար ես հպարտ եմ և պատրաստ եմ պատասխանելու այն քննադատություններին, որոնք կբխեն արտաքին քաղաքական մոտեցումների և ընկալումների տարբերությունից, ինչը և արել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի դեպքում:Ես արհամարհելու եմ ակնհայտորեն ուղղորդված և անձնական վիրավորանք պարունակող հրապարակումները: Իմ համախոհներին էլ խորհուրդ եմ տալիս անել նույնը»: Զարմանալի է, որովհետեւ ընտրվածը Վարդան Օսկանյանի ոճը չէ,նա այն եզակի քաղաքական այրերից է, որը գործել է հավասրակշռվածության սկզբունքներով ու երբեւէ չի ներքաշվել մանր-մունր բանավեճերի մեջ: Եւ հատկապես անհասկանալի է, քանի որ իր գրառման մեջ էլ նա ընդգծել է, որ արհամարհելու է <<ուղղորդված>> հրապարակումները: Բացի դրանից առհասարակ անիմաստ էր Տեր-Պետրոսյանի մեղադրանքների առիթով ներկայացրած իր հիմնավոր փաստարկներից հետո շարունակել որեւէ բան ասել, քանի որ գնդակը նա ուղարկել է առաջին նախագահի դաշտ:Հիշեցնենք, որ Օսկանյանը փաստական տվյալներ էր հրապարակել՝ հիշեցնելով առաջին նախագահին, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս մղելու գործընթացը տեղի է ունեցել իր պաշտոնավարման վերջին տարում, մինչեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը եւ իր՝ արգործնախարար:Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ էլ Օսկանյանը նկատել էր. << Հայաստանը դա ընունել է վերապահումներով և միայն որպես բանակցությունների հիմք: Բնական է՝ հետագայում բանակցությունների ընթացքում պետք է պայքարեր փաստաթուղթը առավել ընդունելի դարձնելու համար: Բայց այդ փաստաթուղթը, ինչպես որ ներկայացվել էր կողմերին, հայկական կողմի համար առավել շահեկան լինելու առումով պարզապես համեմատության եզրեր չունի անկախությունից ի վեր բանակցությունների սեղանին դրված որևէ այլ առաջարկության հետ>> : Մի խոսքով՝ Օսկանյանը հակադարձ մեղադրանքներով էր հանդես եկել, ինչից հետո առաջին նախագահը հասկանալի լռություն է պահպանում: Կնշանակի, որ իրականում Օսկանյան անհանգստությունն այլ պատճառներ ունի, որոնք դժվար չէ կռահել: Պատահական չէ, որ նա որոշեց իրեն հասցեագրված վիրավորանքներին անդրադառնալ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ է նետվել: Այս թեւում տագնապներն այնքան ակնառու են, որ ակնհայտ է բոլոր միջոցները չեն խնայվում իրավիճակը տաք պահելու ուղղությամբ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 9-ին իր նախաձեռնությամբ տուն էր հրավիրել Սերժ Սարգսյանին, ինչը խախտեց քաղաքական լանդշաֆտը, կազմակաքնդեց ընդդիմադիր հատվածը՝ ուրվագծելով, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ Տեր-Պետրոսյանի ծով վստահության դիմաց ՀԱԿ-ն առաջիկա տարիներին էլ չի լքելու քաղաքական ասպարեզը, փոշիացրեց Ռոբերտ Քոչարյանի բոլոր ծրագրերը՝ միաժամանակ կասկածի տակ դնելով Օսկանյանի ստեղծվելիք կուսակցության արդյունավետությունը, որը կրկին կապվում է Քոչարյանի անվան հետ: Օսկանյանը դիվանագիտետին բնորոշ նրբությամբ հասկացրել է այս ամենը՝ ընդգծելով, որ հանձնվողը չէ. «Կուսակցություն ստեղծելու և քաղաքական պայքարը շարունակելու իմ նպատակը ընդդիմադիր ուժերի հետ հակադրության մեջ մտնելը չէ: Իմ միակ խնդիրը արդար ընտրությունների միջոցով երկրում արմատական փոփոխությունների հասնելն է»,- գրում է Օսկանյանը: Անի Սահակյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am