Տղա ջան,գնա տղամարդ դարձիր, ի՞նչ ես ուզում մեր գլխին անել .Մարինա Խաչատրյան

 Հարցազրույց Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի հետ:/Մաս 1-ին/

-Այնպիսի տպավորություն է,որ դուք նախկին անդամ չեք,շատ ակտիվ գործունենություն եք ծավալում,ժամանակ առ ժամանակ ձեր քայլերը,գործողությունները տեսնում ենք :Վերջերս նման մի հայտարարություն էլ արեցիք Ստամբուլկան կոնվենցիայի հետ կապված ,իշխանությունը դրա հետ կապված որոշում ունի,երբ դրա մասին հրապարակային խոսեցին,Լյուսի Քոչարյանը սոցցանցերում հրապարակեց,թե ինչքան կանայք ,երեխաներ,հետո նաև տղամարդիկ են դիմել՝ասելով ,թե ինչ բռնությունների են իրենք ենթարկվել ՝և սեռական ,և այլ տիպի:Սա հանրային մեծ քննարկման առարկա դարձավ,դուք ևս հստակ,կոշտ հայտարարությամբ հանդես եկաք,ասացիք՝դու դեռ սպասիր, Լյուսի Քոչարյան:Բոլորն ասացին,որ Մարինա Խաչատրյանը զգուշացնում է,ի՞նչ էր նշանակում դա,ինչի՞ մասին էիք զգուշացնում: Ասացիք,որ Լյուսի Քոչարյանի գրածը պոռնոգրաֆիկ տեքստը.ինչու՞ է նա դիմել 4 նախարարներին, ի՞նչ է միավորում նրանց:

-Սկզբում,երբ ինձ ասում էին,որ տվյալ անձնավորությունը ինչ-որ տեքստեր, նամակներ էր հրապարակում,ես դրանց լուրջ չէի վերաբերվում, մինչ այն պահը,երբ կարդացի այդ նամակներից մի քանիսը,հետո ուսումնասիրեցի բոլորը:Սրանք հստակ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նամակներ են,որոնք իհարկե ես չեմ կարող բարձրաձայնել, 18+ անձինք կարող են մտնել և ծանոթանալ, բայց հետաքրքիր է այն,որ այս անձնավորությունը հանդիսանում է հաղորդավար և ինչո՞ւ մեր քաղաքացիները իրավապահ մարմիններին դիմելու փոխերնե որոշեցին դիմել Լյուսի Քոչարյանին:

-Գուցե ինքն ասել է՝ ես պատրաստ եմ ձեզ լսել,ձեր խնդիրների մասին բարձրաձայնել,վստահություն է ներշնչել:

- Ես չեմ կարծում ,որ ինքը վստահություն ներշնչող անձ է,ընդհանարպես իրեն ոչ ոք չի դեմել ,կարծում եմ,որ դրանք կազմակերպված գործողություններ են,ինչպես նախկինում եղել է Ուկրիանայում,Ռուսաստանում,Ֆրանսիայում,դրանից հետո այդ նամակները այլ հարթակներում նույնպես հրապարակվել են:Օրինակ Ուկրաինայում գիրք է տպագրվել,որ ցույց տան,որ երկրում բռնություն կա:

-Արհեստական է կազմակերպվա՞ծ:

-Դա իմ գնահատականն է,սակայն ես այդ գործը թողնում եմ իրավապահներին և պահանջում,որ ուսումնասիրեն և արդար գնահատական տան:

-Կարող է տղամարդը ասել է,որ ես բռնության է ենթարկվել ,բայց ես դա չեմ ուզում հանրայնացնել և այդ պատճառով էլ տվյալները չեմ տալիս:

-Մենք չենք էլ ուզում տվյալները,մենք ասում ենք՝թող տվյալները իրավապահներին տրվեն,որովհետև տիկինը նշում է,որ այդ օգտատերերի 90 տոկոսը իրական մարդիկ են, հիմա ես ո՞նց իմանամ՝դրանք իրական մարդի՞կ են,ես լուրջ կասկածներ ունեմ,որ կազմակերպված հանցագործներ են,պոռոնոգրաֆիկ նյութը կազմակերպված ձևով տեղադրվում է համացանցում:

-Ինչո՞ւ պոռնոգրաֆիկ:

-Որովհետև պոռնոգրաֆիկ բովանդակություն ունի,եթե կարդաք կամաչեք,իսկ Լյուսի Քոչարյանը չարաշահում է իր դիրքը,քանի որ հանրային անձ է,և նման նյութեր տեղադրելով տեսնում ենք ,թե ովքեր են տարածում,մի խմբակ է,իրենք ֆեյքերով են,թե իրական անհատներ են,տարածում են դրանք ,իսկ դա արգելված է օրենքով:

-Սա դուք դիտարկում եք մի ծրագիր՝մի կողմից ուզում են բերել Ստամբուլյան կոնվենցիան ,մյուս կողմից նման մարդիկ են առաջ գալիս,որ սկսում են սա հանրայանցնել այս տեսքով:

-Սա իր նախաձեռնությունը չէ,սա մի ծրագրի ներքո է,որի մեջ մտնում է ,,Իմ մարմինը անձնական է,, գիրքը,որը անհայտ ծագման գիրք է ,չգիտենք,թե որտեղ է տպագրվե,ինչ քանակով,ես ինչ իմանամ,գուցե Ադրբեջանում է տպագրվել:Այդ գրքում օրինակ 3-6 տարեկան երեխաներին սովորեցնւմ են,որ նրանք կարող են դուռը փակել ,մենակ մնալ, ոչ ոք իրավունք չունի ներս մտնել:Ես որպես մանկական նեյրովիրաբույժ իմ պարկտիկայում դեպքեր են ունեցել ,երբ ծնողը աչքը թարթել է և հսկայական հեռուստացույցը կամ դարակը շրջվել է փոքրիկ երեխայի վրա:Մեկի կյանքը ստացվել է փրկել,մյուսինը՝ոչ:Դեպքեր են ունեցել,երբ երեախաները պատուհանից են ընկել:Իրենք սովորեցնում են ,որ երեխան մենակ մնա,ասում են 4 կոնկրետ կետ կա,որոնք հաճույքի կետեր են,դու թույլ չտաս այդ կետերին կպնել:Մենք մեր երեխաներին սովորեցնում ենք,որ բերանը ուտելու,խոսելու համար է, մնացած կետերը ամեն մեկը մի ֆունկցիա ունի, մենք չենք սովորեցնում,որ դրանք հաճույքի կետ են,բայց երեխաներին ,երբ նման բան են ասում,երեխան,կամ ընդհանարպես մարդը,երբ իրենց թույլ չեն տալիս ինչ-որ մի բան անել,նա փորձումէ թեկուզ թաքուն դա անել,առավել ևս երեխաները:Բայց երբ հասնեն սեռահասունացման տարիքին,երբ ունենան հորմոնալ կոնկրետ փոփոխոություններ,այդ մտապատկերները,որոնք այդ գրքի միջոցով նրանց ուղեղում տպվել են,ն ի հայտ են գալու և երեխաներն արդեն ունենալու են դրանք:Իրենք ասում են,որ այդ կողմնորոշումնեը բնածին հատկություններ են, դարերից են եկել,կներեք մարդակերությունն էլ է դարերից եկել, զոոֆիլիան էլ է եկել:Նորմալ չէ,ընդունված չէ,ուզում եք այդպիդի կյանքով ապրել,գնացեք ապրեք,ինչո՞ւ եք դա մեզ պարտադրում:

-Իրավաբանները ասացին,որ Եվրոպայում 11 երկիր մերժել է Ստամբուլյան կոնվենցիան ՝մեծ Բրիտանիան ,որն իր դեմոկրատիայով հայտնի է,ինչո՞ւ են անպայման ուզում,որ Հայաստանում դա ընդունվի:

-Մեր աշխարհաքաղաքական դիրքն է այստեղ կարևոր,այնպիսի տեղում ենք,ոնց որ բոլորի կոկորդին կանգնած լինենք:Ադրբեջան ,Թուրքիա ,գիտենք մեծ Թուրանի ծրագրի մասին,ԱՄՆ-ն Իրանի հետ խնդիրներ ունի,Վրաստանն է ինչ-որ բաներ անում,Ռուսաստանը իր շահերն ունի,գուցե Չինաստանը և մենք որպես լուրջ պատմություն ունեցող երկիր բոլորին խանգարում ենք ազգային արժեքներով:

-Ավելի կոնկրետ ասել էիք ՝ ես այս մարդկանց անունը պետք է բարձրաձայնեմ, և հանրությունը պետք է իմանա, թե ովքեր են Հայաստանում այլասերումներ քարոզող նախարարները։ Լյուսի Քոչարյանը նամակ է գրել Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին, Զարուհի Բաթոյանին, ով փաստորեն կարողանում է քայլել և կեղծ տեղեկատվություն է տրամադրում մեր հանրությանը և Ռուստամ Բադասյանին, ով վերջերս նշանակվեց արդարադատության նախարար, իհարկե հասկանալի է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու նկատառումներով։ Այս չորս անձինք ունեն որոշակի առողջական խնդիրներ, որոնց մասին իրենք են հայտարարել:Պնդո՞ւմ եք այս խոսքերը:

-Գուցե էլի նախարարներ կան,որոնք դեռ չենք բացահայտվել,ընդ որում այս 4-ին Լյուսի Քոչարյանը բացահայտեց,ինքը դիմում է ներկայացրել :Մենք հարկեր ենք վճարում,որ այս նախարարները ունենան ռեսուրսներ,և փոխանակ այս նախարարությունները այդ ռեսուրսները օգտագործեն մեր բնակչության կոնկերտ ոլորտային խնդիրները լուծելու համար ,Լյուսի Քոչարյանն ասում է՝այդ ռեսուրսները տվեք ինձ,որ ես դպրոցներում և մանկապարտեզներում սեռական քարոզ իրականացնեմ,սեռական դաստիարակություն:Կներեք ,ես ձեզ հարկ եմ վճարում,որ դուք …

-Հոգեբանը ասաց,որ որևէ մեկը մեզ չի դիմել:

-Կա նաև սեքսոպաթոլոգների կարծիք,ունենք մասնագետներ,որոնք ասում են ,որ երեխաներին սեռական դաստիարակություն պետք չէ,միայն անհրաժեշտ է,որ երեխան մեծանա առողջ միջավայրում,աշխատանեք մեզ վրա,ստեղծենք առողջ միջավայր,առողջ ընտանիք:

-Դուք ասել եք ,որ նույն Լյուսի Քոչարյանն ասում է, որ հոգեբանների և սեքսոլոգների կոնսուլտացիաներ կանի, ես շատ լավ գիտեմ իրենց սեքսոլոգին, ով հանդիսանում է հետերոսեքսուալ, գուցե և զոոֆիլ է հանդիսանում, դա չեմ կարող պնդել, բայց չեմ բացառում, իմանալով այդ մարդուն։ Ի՞նչ հեքիաթ եք պատմում, ամբողջ օրը Գարդասիլի գովազդով են զբաղվում, հիմա էլ եկել ասում են եկեք ձեզ տանենք հետերոսեքսուալ սեքսոպաթոլոգի մոտ:

-Քանի որ այդ ոլորտում պրոֆեսիոնալ չեմ,ոչ թե պետք է ասեի՝ հետերոսեքսուալ,այլ բիսեքսուալ:Հետո ես ուղղեցի,սխալվել էի,ես գիտեմ այդ մարդուն,ում որ Լյուսի Քոչարյանը ակնարկում է,և ում որ առաջարկում է որպես օգնական և այդ մարդը բիսեքսուալ է,ինքը կարող է ինձ դատի տալ և ես պատարստ եմ ապացույցներ ներկայացնել:Չգիեմ,թե ինչ ուրիշ նախասիրություններ ունի,օդում կախված լուրերեի,ինքը նաև այլ սեքսուալ հակումներ ունի,և հիմա Լյուսի Քուչարյանը տուժած անձանց առաջարկում է մի մարդու օգնություն,որն ինքն էլ կողմնորոշված չէ,թե ինչ է ուզում:Այդ նույն անձը բավականին լուրջ ագիտացիա էր անում Գարդասիլ պատվաստանյութի կիրառման համար,որի ինքը Առողջապահության նախարարությունում պաշտոն ստացավ:

-Հիմա՞:

-Այո,այս իշխանությունների օրոք:

-Նաև ասել եք,որ այս մարդիկ ունեն առողջական խնդիրներ, իրենք են հայտարարել:

-Յուրաքանչուրը այս 4-ից ինչ-որ առողջական խնդրի մասին հայտարարել է,իրենք են ասել,բայց թույլ տվեք դիագնոզները չասեմ,մեկը ասուլիսի ժամանակ,մեկը մինչև ընտրությունները…

-Երևի ասել են,որ ինչու են բանակից ազատվել,որովհետև առողջական խնդիրներ ունեն…

-Այո, հիմա ինձ շատ հետաքրքիր էր այս փաստը և սա այն խումբն է,ում հենց առողջական խնդիրների միջոցով են վերաբովկա արել: Ես չեմ իմանում այդ վերաբովկայի ճանապարհները,բայց հենց այս թիմը , ով աշխատում է Ստամբուլյան կոնվենացիայի վավերացման համար,իրենց միավորող միակ բանը իրենց առողջական խնդիրներ ունենալն է: Դա գուցե էթիկ չէ,որ ասում եմ դրա մասին,բայց ես չեմ կարող լռել, ես ուզում եմ,որ իերնք հասկանան,որ իրենց թույլ կետը օգտագործել են իրենց հավաքագրման համար,որի արդյունքնում իրենք հանցագործություն են գործում մեր պետության դեմ:Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական է,հույս ունե,մ,որ ՍԴ-ն հստակ պատասխան կտա և մենք չենք շարունակի այս գործընթացը:

-Ի դեպ Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գևորգ Դանիելյանն էլ ասաց,որ Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և իշխանության որոշ ներկաավցուցիչների՝ՍԴ նախագահի կամ դատավորների փոփոխության ցանկությունը կապեց հենց այս հարցի հետ,որպեսզի կարողանան սա անցկացնել: Արդյոք սա այսչափ կարոևր է,որ ամեն ինչ արվում է,որ Հայաստանում այն վավերացվի և կիրառվի:

-Մենք ունենք Սահմանդրություն,օրենքներ ,ընտրված ՍԴ նախագահ և դատավորներ,հերիք է իրենք իրենց մտքերը կապեն մեր վզին:Իրենք փոխեցին արդարադատության նախարարին,ով հավանաբար դեմ կլիներ: Իմ գնահտմամբ Արտակ Զեյնալյանը չէր ստորագրում, հիմա իրենք բերել են այս երիտասարդին,30 տոկոս սկոլիոզ ունեցող երիտասարդին ,սա հանրային փաստ է,ինքը Լարիսա Մինասյանի քիփն է,ենթական,գուցե Լարիսա Միանսյանն է վարչապետ,ինքը ճիշտ է հայտարարում է,որ Սորոսին չի ճանաչում,բայց մենք տեսնում ենք այդ մարդկանց անցած ճանապարհը,վարվելակերպը:Երիտասարդ,մի հատ գնա սահմանին կանգնիր, դու զինվորի ձկան կանսերվան կեր, կոշիկները հագիցդ մի հանիր,մի քիչ կոփվիր,դարձիր տղամարդ, նոր արի դարձիր ինչ-որ պաշտոնյա ,ինչ ես ուզում մեր գլխին անել:Նախարարի փոփոխությունը կապված է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հետ,ՍԴ-ի շուրջ աժիոտաժը միանշնաակ կապված է սրա հետ:Այս մարդիկ ամեն ինչի վրա աչք են փակել,Սևանա լճի վիճակը ,մենք Սևանում այլևս ձուկ և խեցգետին չունենք ,իսկ մենք հիշում ենք որ մութ ու լույս տարիներին մեզ ձուկն է պահել,մեր անտառային տնտեսությունը,էկոլոհգիան ,հանքանրդյունաբերությունը,առողջապահությունը խայտառակ վիճակում են ,իրենք Սռամբուլյան կոնվենցիայով են զբաված:Ամբողջ կառավարությունը ու բոլոր իրենց կառույցները սորոսական ֆինանսավորմամբ Ստամբուլյան կոնվենցիայով են զբաղված,մի հատ էլ Լյուսի Քոչարյան է ավելացել:

-Հարց եմ տալիս՝ Նիկո՛լ, դու մա՞րդ ես, թե՞ մարդ չես, և ինչու է Նիկոլ Փաշիյանն ուզում,որ միայն իր ընտանիքը շարունակվի,ինչո՞ւ նման կատեգորիկ հայտարարություն արեցիք:

-Որովհետև Փաշինյանի հայտարարությունը նույնպես կատեգորիկ է: Պետք է լինի համարժեք պատասխան,նա պետք է հասկանա ,որ միայն իր հայտարարություններով չէ,ինչպիսի հայտարարություններ ինքն է անում,մենք էլ կարող ենք անել և այո, ես իրեն կոնկրետ հարց եմ տվել և ակնկալում եմ պատասխան :Ինքն ասում է՝տրասգենդերը մարդ է,թե ոչ, բայց ո՞վ էր ընդհանարպե այդ մասին խոսում,ինչո՞ւ էր ինքը այդ հարցը տալիս:

-Իրենք հարցրեցին:

-Ինքը հարց է տալիս,մենք չգիտենք,թե ինքը ինչ կարծիք ունի:

-Մարդ չի՞:

-Ես ասել եմ ՝մարդու երկու բնորոշում ունենք,մեկը անատոմիական,սեռ կփոխեն,թե ոչ,էական չէ,մյուսը՝մարդ էության:Հիմա ես այդ նույն հարցը տալիս եմ Նիկոլ Փաշինյանին՝Ռամիլ Սաֆարովը մարդ է,թե մարդ չի:

-Ֆիզիլոգիապես մարդ է:

-Գորշ գայլերը մարդիկ են,թե ոչ:

-Պատասխանը կա,մարդիկ են, ունեն շեղումներ,մարդ են հանցագործ են,գազային հատկություններ ունեն,թե որ,մարդ են:

-Նույն տրասգենդերը մարդ է,բայց տրասգենդեր է, հոմոսքեսուալը մարդ է,բայց հոմոսեքսուալ է:Բայց ,եթե մի մարդ մարդ է,բայց մարդասպան է, դա չի նշանակում,որ այդ մարդասպանությունը պետք է բոլորիս համար ընդունելի լինի:Լյուսի Քոչարյանի սիրելի բռնաբարները եթե մարդիկ են,ապա չի նշանակում,որ մեզ համար պետք է սիրելի լինեն:

 

 Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

  

դիտվել է 10433 անգամ
Լրահոս
Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրա G7-ի գագաթնաժողովում Թրամփը չի բացառել Ռուսաստանի հետ «Անկորիջի համաձայնագրերից» հրաժարվելը. Axios՝ հղում անելով երկու պաշտոնյայի Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am