Ծանրամարտիկները վերադարձել են Հայաստան. նրանց դիմավորել են դափնեպսակներով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ապրիլի 18-ի գիշերը բազմամարդ էր. «Արմենպրես»-ը հաղորդում է, որ տասնյակ մարզասերներ, մարզական ոլորտի զարգացման պատասխանատու պաշտոնյաներ, սխրանք գործած ծանրորդների հարազատներ եկել էին դիմավորելու իրենց վերջին օրերին բերկրանք պատճառած Հայաստանի ծանրամարտի հավաքականին, որը ժամանում էր Մոսկվա-Երևան չվերթով: Բուռն ծափողջույնների և հայրենասիրական վանկարկումների ներքո հայ ծանրորդները մտան սպասասրահ, որտեղ նրանց առաջինը դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Հայաստանի մարզական ոլորտի պատասխանատուներից ստանալով առաջին շնորհավորանքներն ու դափնեպսակները՝ հայ ծանրորդներն արագորեն շրջապատվեցին օդանավակայանի սպասասրահում նրանց սպասող հարազատներով և մարզասերներով: «Կարոտել էի այս մթնոլորտը: Իսկապես սպասում էի, որ հենց այս կերպ մեզ կդիմավորեն: Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի չեմպիոն դառնալ և աշխարհին հնարավորություն տվեցի ևս մեկ անգամ մեր երկրի մասին խոսելու»,- հուզված, բայց իր սխրանքով բավականին հպարտ՝ «Արմենպրես»-ի հետ կարճ զրույցում նշեց +75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը: Ոչ պակաս հուզված տեսք ուներ վերջին տարիներին բազմաթիվ վիրահատությունների ու չափազանց ծանր դժվարությունների միջով անցած Նազիկ Ավդալյանը. «Անգամ ամուսնուս հետ դեռ չեմ հասցրել խոսել: Գիտեմ՝ գնացել է ընկերների հետ Ղարաբաղ՝ դիրքեր: Ես մտածում էի, որ նա չի կարող չգնալ, այնպես որ ինձ համար մեծ անակնկալ չէին իր գործողությունները: Իսկապես, շատ հպարտ եմ, որ կարողացա հաղթել ու Եվրոպայի չեմպիոն հռչակվել: Գիտեմ, որ շատ անելիքներ, մարզումներ ունենք մինչև Օլիմպիական խաղերը, սակայն կարևորը վստահ եմ իմ ուժերին»: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բավականին գործնական էր տրամադրված անգամ ինքնաթիռի՝ Երևանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո. «Արդեն իսկ պետք է պատրաստվենք Օլիմպիական խաղերին: Վաղվանից սկսած պետք է փորձենք գնահատել մեր մարզիկներին, կազմենք ծրագիր ու առաջ շարժվենք: Օլիմպիական խաղերում մեդալի հույս ունենալը միմիայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ արդարացված կլինի»: Մարզչի խոսքի հետ համաձայն է Եվրոպայի չեմպիոն հռչակված Անդրանիկ Կարապետյանը:Ըստ նրա՝ պետք է ճիշտ գնահատել ուժերը և մշտապես մարզվել. «Ես ինքս գոհ եմ իմ արդյունքից, բայց դեռ շատ անելիքներ կան: Ապրիլի 28-ից սկսելու եմ բավականին ակտիվ պատրաստվել արդեն Օլիմպիական խաղերին: Քիչ ժամանակ է մնում, այնպես որ պետք է ճիշտ օգտագործենք այն»: Կարապետյանին Եվրոպայի չեմպիոնի կոչումը զիջած Տիգրան Մարտիրոսյանը ևս գոհունակություն հայտնեց իր արդյունքից, թեպետ չթաքցրեց, որ Ռիոյում Օլիմպիական մեդալի համար պայքարելու է ավելի բարձր կիլոգրամներ հաղթահարելու համար. «Բավականին կենտրոնացած հանդես եկանք ողջ թիմով, ինչի արդյունքը Եվրոպայի ուժեղագույն հավաքականի պատվին արժանանալն է: Ինքս կփորձեմ մարզումների միջոցով ավելի լավ արդյունքների հասնել: Տեսնենք, դեռ ժամանակ կա»: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում չթաքցրեց, որ իր սպասելիքները լիովին արդարացրել են բոլոր մասնակիցները՝ թեև մի փոքր ուժերից ցածր է հանդես եկել Իզաբելլա Յայլյանը, ով, ըստ մարզչի, կարող էր և պետք է պայքար մղեր մեդալի համար. «Ցավոք, Յայլյանի արդյունքից գոհ չեմ: Նա մեծ պոտենցիալ ունեցող ծանրորդ է և կարող էր ավելի լավ հանդես գալ: Ընդհանրապես մենք, իմանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունների մասին, չէինք կարող հանգիստ շարունակել մեր ելույթները: Արեցինք ամեն բան, որպեսզի աշխարհը տեսնի, թե ով է հայը: Մենք այլ կերպ վարվել չէինք կարող: Ես ասացի հավաքականի անդամներին, որ պետք է ոչ թե լավ հանդես գալ, այլ անել առավելագույնը հանուն մեր հայրենիքի: Պատահական չէ, որ բոլորս այս հաղթանակը նվիրում ենք մեր քաջարի զինվորականներին»: Գերծանր քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն հռչակված Գոռ Մինասյանը, ով Ֆյորդեում անհատական ռեկորդ սահմանեց թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում, «Արմենպրես»-ին փոխանցեց, որ իր գրանցած արդյունքը բարելավելու կարիք է զգում. «Եվրոպայի չեմպիոնին զիջել եմ մոտավորապես 20 կգ-ով, այնպես որ ձեռքերս ծալած նստել չեմ կարող: Կարճատև հանգստից հետո կսկսեմ քրտնաջան պարապել Օլիմպիական խաղերում լավագույնս ելույթ ունենալու և մեդալի համար պայքարելու համար: Կարծում եմ, դա իմ ուժերից վեր չէ: Ամեն ինչի կարող եմ հասնել մարզումների շնորհիվ»: Լուսանկարվելով իրենց երկրպագուների, հարազատների ու  «Զվարթնոց» օդանավակայան ժամանած բարեկամների հետ՝ հայ ծանրորդները շնորհակալ եղան հայ զինվորականներին ու իրենց հաղթանակը նվիրեցին Հայաստանի և Արցախի սահմանն անխախտ պահող մարտիկներին:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am