Ռուսական զենքն ու ցինիզմը

ՀԱՊԿ-ը կրկին արհամարհեց հայկական շահերը   Հայաստան էին ժամանել կազմակերպության անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Հավաքն անցկացվում էր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Աբովյանի «Մուլտի գրանդ» հյուրանոցում։ Լրագրողներին թույլ տվեցին նիստերի սրահում անցկացնել մի քանի րոպե միայն, ինչպես ասում են՝ արարողակարգային տեսա-լուսանկարահանում կատարելու համար։ Դրանից հետո ԶԼՄ-ի ներկայացուցիչներին դուրս հրավիրեցին, ու փակ դռների հետևում քննարկված հարցերը միայն երկու ժամ անց ամփոփեց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ մի քանի րոպեում։ Ե՛վ Նիկոլայ Բորդյուժան, և՛ Յուրի Խաչատուրովը հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին նաև նիստից առաջ։ Ադրբեջանին ռուսաստանյան զենքի վաճառքն 3 տարի առաջ ընդամենը բիզնես համարած Բորդյուժան ասել էր, թե ժամանակ չունի, պատրաստվում է իր ելույթին: Խաչատուրովն ընդհանրապես չպատճառաբանեց լռությունը։ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի առաջին օրերի սրացումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը: «Ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են հակամարտության և իրավիճակի սրացման»․ ապրիլի 2-ին, ըստ լրատվամիջոցների, հայտարարել է նա՝ հաջորդ օրը փոխանցելով կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեսակետը, թե «հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով, դրա շարունակումը հղի է կովկասյան ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»: Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ասաց, որ այսօր ևս անդրադարձել են վերջին իրադարձություններին․ - «Իմ գործընկերները տեղեկացվել են ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակի մասին։ Հայկական կողմը Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների առիթով լուրջ մտահոգություն է հայտնել՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ մարդկային զոհերի առիթով։ Հարցի առնչությամբ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն»: Սակայն ՀԱՊԿ-ի քարտուղարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում Խաչատուրովի նշած որևէ մտահոգության մասին հիշատակում չկա։ Ինչպես դավաճանել հայերին Երեկ Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստ անցկացրեց, որի արդյունքում ակնկալվող համատեղ հայտարարությունը չընդունվեց: Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը դա բացատրեց Ռուսաստանի Դաշնության խորհրդարանում ընդունված ընթացակարգով, թե նախ պետք է համաձայնեցնեն իրենց խորհրդարանի այլ հանձնաժողովների հետ «Մենք պայմանավորվեցինք, որ հայտարարությունը կուղարկենք Մոսկվա, այն կքննարկեն երեք հանձնաժողովները, և ապա որոշում կընդունվի»: Հետաքրքրական է, որ սովորաբար նման միջխորհրդարանական նիստերը եզրափակվում էին համատեղ հայտարարությամբ, բայց ռուսաստանյան կողմը այս անգամ ակնհայտորեն խուսափեց դրանից: Այսինքն, մեր ռազմավարական դաշնակից այսօր Հայաստանի համար ծանր օրերին խուսափում է գնահատական հնչեցնել: Ավելին` հայկական կողմը պնդվում է, որ պատերազմական օրերի հետ կապված հասցեական գնահատական նշվի: Բայց, ինչպես երևում է, ռուսները չեն ցանկանում ստորագրել մի հայտարարության տակ, որտեղ Ադրբեջանը կորակվի որպես ագրեսոր և պատերազմ սկսող կողմ: Հետաքրքիր է, ինչու՞... Ռուսներն իրենց պարտավորված են զգում պաշտպանել ադրբեջանցիներին հայերի՞ց այն դեպքում, որ գիտեն, թե ով է սկսել պատերազմը... Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են զինուժ, ծանր հրետանի և զրահատեխնիկա, այդ թվում՝ նաև Ռուսաստանից ձեռք բերված «Սմերչ» և ՏՕՍ-1 համակարգեր: Ադրբեջանին վաճառված սպառազինությունը սպառնալիք է Արցախի ու Լեռնային Ղարաբաղի համար: Ադրբեջանի գործողությունները նմանվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճին: Բայց ռուսները դրսևորում են իսկապես դավաճանական կեցվածք: «Կրակում է ոչ թե զենքը, այլ մարդիկ» Ռուս պատգամավորներին առաջարկել են այցելել Ղարաբաղ, տեսնել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, բայց Լեռնային Ղարաբաղ ռուսաստանյան պատվիրակությունը չի ցանկանում այցելել: Նրանք այսօր Ցեղասպանության զոհերի հուշահամալիր են այցելել և կլինեն Գյումրիի ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում: ՌԴ  խորհրդարանի վերին պալատի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինի ողջույնի խոսքում միայն հպանցիկ անդրադարձ կար ապրիլի առաջին օրերի բախումներին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Նա հայտարարեց, որ այդ իրադարձությունները որոշակի փոփոխություններ են մտցրել կես տարի առաջ ծրագրված այս հանդիպման օրակարգում: Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, Չեկալինը կրկնեց ռուսաստանյան տարբեր պաշտոնյաների նախկինում բազմիցս հնչեցրած պատասխանը. «Զենքի առևտուրը թերևս ամենատարածված միջազգային պրակտիկան է: Սա ավելի շուտ տնտեսական հարց է, քան քաղաքական: Ռուսաստանյան զենքից բացի, Ադրբեջանը շատ այլ երկրներից նույնպես զենք է գնում, օրինակ՝ Իսրայելից, Ուկրաինայից: Եթե Ռուսաստանը զենք չվաճառի, ապա հենց հաջորդ օրն այդ տեղը կզբաղեցնի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր, սակայն այդ զենքը կլինի ավելի մահաբեր և ավելի սարսափելի»: Հարցը՝ արդյո՞ք ավելի սարսափելի, քան «Սմերչ»-ը, Չեկալինն անպատասխան է թողել․ «Ասեմ ամենակարևորը՝ կրակում է ոչ թե զենքը, այլ մարդիկ: Պետք է աշխատել մարդկանց, քաղաքական գործիչների, հասարակության և իշխանությունների հետ, և այդ դեպքում որևէ զենք երբեք չի կրակի»: Ռուս գործիչները մեկը մյուսի հետևից անգիր արած նույն բանն են ասում` «Ադրբեջանը այլ երկրներից նույնպես զենք է գնում»,  կամ `«եթե Ռուսաստանը զենք չվաճառի, ապա հենց հաջորդ օրն այդ տեղը կզբաղեցնի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր, ավելի սարսափելի զենք»... Ռուսների ֆանտազիան, ինչպես երևում է, սպառվել է: Նրանք չեն ցանկանում ընկալել, որ Հայաստանի ու Արցախի համար կարևոր է, որպեսզի ռազմավարական դաշնակից երկիրը չվաճառի սարսափելի զենքեր Ադրբեջանին: Իսկ թե այդ դեպքում Ադրբեջանն էլ ումից կարող է գնել զենք, բնականաբար կրկնակի կամ եռակի թանկ, քան ռուսներն են վաճառում, դա արդեն խնդրի մյուս մասն է: Կամ` ռուսների ցնցող պատճառաբանությունը` «կրակում է ոչ թե զենքը, այլ մարդիկ...»: Ռուսական ցինիզմին ու մարազմին չափ ու սահման չկա: Մնում է ռուսները հայտարարեն, թե հայերին մի մեծ լավություն են անում, որ իրենք են Ադրբեջանին զենք վաճառում... Թամար Բագրատունի

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am