««Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահի նստավայրում կանանց կողմից հրապարակված տեսանյութն առաջին հայացքից ինձ թվաց մոնտաժ է եւ իրականությանը չի համապատասխանում։ Սակայն օրվա ընթացքում պարզ դարձավ, որ դա իրականություն է, եւ շատ ցավալի է։ Հարց է առաջանում՝ ո՞ւր է նախագահը եւ ո՞վ է անցաթուղթ տվել։ Ես հիշում եմ, որ ե՛ւ լրագրող, ե՛ւ պատգամավոր եղած ժամանակ բավականին բարդ էր նախագահական նստավայր մտնելը»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը` շեշտելով, որ հիմա պետք է պարզել՝ ո՞ւր էր երկրի նախագահը, ո՞վ է այդ թողտվության մեղավորը, այդ անցաթուղթն ո՞վ է իջեցրել, ի՞նչ նպատակով էին այդ անձինք մտել երկրի նախագահի նստավայր:
Տիկին Եսայանի համոզմամբ` այստեղ գա անվտանգության խնդիր, քանի որ վաղը այդ երիտասարդին կամ այլ անձանց որոշ ուժեր կարող են օգտագործել, որպեսզի մտնեն նախագահական ահաբեկչություն կամ այլ գործողություններ իրականացնելու համար։
Մարգարիտ Եսայանը պնդեց, որ պետք է բարձրացվի Հայկ Սարգսյանի մանդատի հարցը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը