Վահե Գրիգորյանին առաջադրելիս պահն էր,որ Արմեն Սարգսյանն ասեր՝դուք ,ձեր կինոն.ինչ կարծիք ունի Արթուր Ղազինյանը

Հարցազրույց Մեկ Հայաստան կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ:/մաս 2-րդ/


-Ասում եք՝ ես վստահ եմ,որ նիկոլ Փաշինյանը զգջացել է,ՍԴ դատավորի իրենց թեկնածուն ընտրվում է ՍԴ դատավոր և անում մեկ այլ կարգի հայտարարություն:Նման հայտարարություն առանց Նիկոլ Փաշինյանի իմացության հնարավոր՞ էր:

-Մեկի պարագայում գործ ունենք ուղիղ փաստի հետ, ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում արված հայտարարության մասին է խոսքը ,մյուսը՝մասնավոր անձի,թեկնածուի,որը խոսել է ինքնիրավչության և իշխանություն զավթելու փորձ անելու մասին:

-Հնարավոր համարում եք նման հայտարարություներ առանց Նիկոլ Փաշինյանի իմացության:

-Ենթադրություններով չեմ ուզում զբաղվել,որովհետև առայժմ վարչապետ Փաշինյանը որևէ արտահայտություն չի արել,ցույց տալով իր դիրքորոշումը,կարծես գիտակցում է լրջությունը,կարևորությունը և առայժմ չի ուզում ժողովրդական լեզվով ասած՝ թաթախվել այդ պրոցեսի մեջ:

-Սահմանադրական ճգնաժամ կա ,նման հայտարարություն անում են,նամակ են ուղարկում կառավարություն,մամուլի քարտուղարն էլ ասում ՝ այո,կա սահմանդրական ճգնաժամ և մենք դրան անդրադառնալու ենք:Հիմա էլի պետք է ասեք ՝առանց իրեն գիտության է դա տեղի ունենում:

-Թող իրենց դիրքորոշումը արտահայտեն,մենք գնահատականը կտանք:

-Դա դիրքրոշու՞մ չէ,որ մամուլի քարտուղարն ասում է՝ կա սահմանադրական ճգնաժամ:

-Մենք էլ գտնում ենք,որ չկա սահմանադրական ճգնաժամ,սա փոթորիկ է մեկ բաժակ ջրում, իրենց հորինած ճգնաժամն է,մարդը հռչակում է,ասում է՝ես ստանձնում եմ ՍԴ դատարանի լիազորությունները և հիմնավորում ,որ կա երկու դատավոր ,որից մեկը արձակուրդում է:Է, կարող է վարադառնալ արձակուրդից,հիմա որ ինքը վերադառնա,դու այլևս նախագա՞հ չես:Սկզբունքը կասե՞ք:Զավեշտալի բան է առաջարկվում,ասում է՝նրանք ,ովքեր Սահմանադրական դատարանի անդամ են,թող շարունակեն պաշտոնավարել,աշխատավարձ ստանան ,բայց մենք ընտրենք դատավորներ:

-Ասացին,որ դա հրապարակային կաշառք է կոչվում:

-Հասկանում եք՝ ինչի մասին ենք խոսում,իրավական մտքի պարզունակության և ցածր մակարդակի,ես չգիտեմ,թե դա ինչի մասին է,լավ այս համակարգում,իշխանության մեջ մի խելոք իրավաբան չկա՞,որ ասի՝ես գիտեմ ձեր նպատակը ինչն է,բայց եկեք հաշվի առնենք որ վերջին հաշվով իրավունք գոյություն ունի ,իրավունքի գերակայություն է հռչակված ՀՀ-ում, օրենքի գերակայություն է,օրենքի առջև բոլորի հավասարություն է,ինչը հաճախակի ցիտվում է Փաշինյանի կողմից ,երբ իրենց պետք է ՝կա իրավուքնի գերակայություն,երբ քաղաքական շահը սկսում է պահանջել,իրավունքի գերակայությունը մենք դնում ենք մի կողմ:

-Առայժմ դա իրենց հաջողվում է:

-Սրանք ժամանակավոր հաջողություններ են: Դա չհամարենք իրենց համար հաջողություն,դատարաննրի շրջափակումը բացի իրենց հասցրած վնասից,որևէ արդյունք չտվեց:Որևէ բան,որ իրենք դրանից չօգտվեցին,միայն իրենց վնասեց,նախ հասկացավ,որ իր կոչով մարդիկ այլևս փողոց դուրս չեն գալիս, կոչ արեց,երկրոդ անգամ էլ հաստատեց,ինքն էլ անձամբ գնաց դրան մասնակցելու:Մարդիկ դուրս չեկան փողոց:

-ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի մասին խոսելիս ասացիք,որ անձնական շփումներ ունեք և գիտեք,որ բավականին երկար են իրեն համոզել,որ առաջադրեն:Սակայն նա չանցավ,սա ինչի մասին է խոսում,անգամ ասացիք,որ չէր համաձայնում մի քանի պատճառներով:

-Շատ լավ գիտակցում էր,ինչքան տեղյակ եմ,դա այդպես լիներ:Եթե ինձ առաջարկեին դառնալ ԲԴԽ անդամ,ես կասեի՝ներողություն, ես որպես գործիք օգտագորվելու եմ ձեր քաղաքական խնդիրները լուծելու համար,թե ոչ,թե ես բացառապես կծառայեմ ՀՀ դատական համակարգին՝իմ սկզբունքների,համոզմուքների,գործող իրավակարգավորումների սահմաններում,թե ոչ:Այդ հարցը ցանկացած թեկնածուի պետք է տալ,իրեն առաջարկ անողին:Մենք գործընկերներ ենք Աննա Մարգարյաին հետ,աշխատում ենք ֆակուլտետում, բաց հիմնարկ է յուրաքանչյուրը իր կարծիքը կարող է ունենալ ՝ուսանողից մինչև դասախոս,նա հաստատ այդ հարցրեը տված կլիներ:Ստանալով երաշխիք,որ դա չի լինելու,որ որևէ թելադրանք ,հարկարդանք չի լինելու ,նոր միգուցե համաձայնել է:

-Տապալվեց քվերակությունը ,դա պայանավորում են նրանով,որ վեթինգի հետ կապված իր տեսակետը կարծես չհամընկավ:

-Եթե իրենց լսենք,իրենք ասում են՝տեխնիկական խնդիր է եղել,չենք կարողացել բոլորին բերել քվերակության ,իմ կարծիքով իրենց համար դա եղել է ոչ այնքան կարևոր,ես չեմ ուզում անլուրջ համարել,միգուցե անլուրջ իրենք են նայել այս հարցին և կարծում եմ սա լուրջ հետևանք կունենա և հետագայում նրանք ում կառաջարկեն ինչ-որ պաշտոնի,շատ երկար կմտածեն՝արդյոք արժե վստահել Իմ քայլը դաշինքին:Իրենք առաջարկում են,բերում են խորհրդարան,ամբիոնի մոտ հարցեր են տալիս,հարցերի պատասխանները իրենց դուր չի գալիս,չեն գնում քվերակելու:Ստացվում է,որ եթե հանկարծ դու հայտնում ես ինչ-որ մի կարծիք,որի հետ իրենք համաձայն չեն,վերջացավ ամեն ինչ,դու որևէ բանի չես կարող հավակնել:

-Ռուսասատն -Հայաստան հարաբերություններում լարված վիճակ տեսնո՞ւմ եք,շատերը դա ուղղակի կապում են վերջին կալանավորման հետ:

-Այստեղ Ռոբերտ Քոչարյան անձը չէ,որ Ռուսաստանին մտահոգում է, մտահգում է փաստը,որ իր հարևան պետություններից մեկում իր ռազամավարական դաշնակից պետության մեջ տեղի է ունենում նախկին նախագահների նկատմամբ քրեական հետապնդում:Եթե 2008-ին Սերժ Սարգսյանի իշխանությունը որոշեր քրեական հետապնդում իրականացնել Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ,նույն կերպ կվարվեր Ռուսաստանը,քանի որ դա կանոնի և սկզբունքի խախտում է,իրենց համար դա անընդունելի է:Հիմնական ամսով Ռուսաստանի խնդիրը բուն գործընթացի մեջ է:

-Այն ,որ ասում են կա դիմակայություն և մեծ ծրագրի մի մասն է,դրա հետ համաձա՞յն եք:

-Այս պահին այդ խնդիրը չկա,հետագայում միգուցե դրվի, ես տեղյակ եմ ,որ առաջին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը ասել է,որ եթե ուզում եք,բոլորս այստեղ ենք,որոշում կայացնենք Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ,բազան եք ուզում հանե՞լ,հանենք,Նիկոլ Փաշինյանը ասել է,որ նման խնդիր մեր օրակարգում այս պահին դրված չէ,մենք մնում ենք ԵԱՏՄ-ում,ռազմական բազան որևէ խնդիր չի առաջացնում:Բայց խնդիրը շատ ավելի խորն է,որ Ռուսաստանը և իր դաշնակիցները գտնվում են այլ պարադիգմայի վրա՝ներքին քաղաքականության կազմակերպման և ունեն իշխանության ձևավորման իրենց համար ընդունելի մեխնիզմները:Այն ,ինչ տեղի ունեցավ Հայաստանում,նրանց համար խորթ էր,որովհետև նրանք չեն կարող ընդունել փողոցով,հանրային ցույցերի և բողոքի ալիքների միջոցով իշխանության փոփոխություն անել:Հետևաբար նրանք պետք փորձեն պաշպատել և այդ բառակազմության և լեզվամտածության տարբերությունը ,որ առկա է Ռուսաստանում նոմենկլատուրայի ներկայացուցիչ և փորձառու ղեկավարի և ՀՀ ղեկավարի,որը ընդդիմության առաջնորդ,լրագրող է եղել…

-Եզրեր են փորձում գտնել,թե այլ թեկնածուներ ,ի դեմս Արմեն Սարգսյանի,ում շատ շքեղ փիառով ներկայացրեցին ,Պուտինն ու Արմեն Սարգսանը իրար կողք նստեցրեցին ,Նիկոլ Փաշինայնին երրորդ շարքում :Արդյո՞ք դա նշանակում է,որ նոր մարդիկ են փնտրում:

-Դա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել,նրանք ,ովքեր ուզում են դա տեսնել և իրենց ուզած ձևով մեկնաբանել,նրանք,ովքեր չեն ուզում տեսնել,ասում են,որ դա համաձայնեցված է եղել վարչապետի հետ,քանի որ նախագահը արտաքին գործողություններում իր բոլոր քայլերը համաձայնեցնում է կառավարության ղեկավարի հետ,այդպես է պահանջում Սահամանդրությունը:Այս պարագայում կարծում եմ,որ վարչապետի և նախագահի համաձայնությամբ տրված է եղել որոշակի գործառույթ արտաքին քաղաքականության ոլորտում և օգտագործել այդ խաղերի փակումը Մինսկում ինչ-որ կարևոր հարցեր քննարկելու համար:

-Որպես առանձին խաղացող է գնացե՞լ:

-Սահմանադրությամբ Արմեն Սարգսյանը իրավունք չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, դա ճիշտ է ,թե սխալ ,այլ հարց է,իմ կարծիքով սխալ է:Նախագահը պետք է ունենա այդ իրավասությունը ՀՀ անունից արտաքին քաղաքականության գործառույթ իրականացնելու:Եթե տեսնում եք Արմեն Սարգսյանին և Վլադիմիր Պուտինին կողք-կողքի նստած, և Լուկաշենկոյի խանդոտ հայացքը,թե ինչպես ջերմ են զրույցում նախագահ Սարգսյանն ու Պուտինը իրար հետ,ապա տեսնում ենք ,թե ինչպես են իրար դեմ դիմաց աշխատանքնային սեղանի շուրջ նստում Նիկոլ Փաշինյանի հետ: Եթե նա ոչ ֆորմալ խաղերի փակում է,ապա սա աշխատանքային գործընթաց է,որ երկու պետության ղեկավարնեերը միասին աշխատում են, դա ոչ ֆորմալ բնույթի զրույց էր,այլ ոչ թե աշխատանքային քննարկում: Թե ինչի մասին են խոսել,նախագահն ասաց՝ամեն ինչի մաաին քիչ-քիչ:

-Այսինքն՝մութ սենյակում սև կատու չփնտրե՞լ:

- Կրկնեմ իմ այն կարծիքը,որ նախագահ Սարգսյանի դիվանագիտական փորձառությունը անհամեմատելի է Նիկոլ Փաշինյանի դիվանագաիտական հմտություների հետ,նա փորձ ունի:

-Դուք բազմիցս եք խոսել փորձառության մասին,եկեք հիմա արդյունքերով դատենք: Այստեղ նախագահ է,ասում են՝սահմանադրական կարգի խախտում է տեղի ունենում,նա ձայն չի հանում,երկրորդ նախագահին կալանավորում են,դրա ամսին ոչ մի խոսք,Արցախի հետ կապված բազմաթիվ հարցեր,նախագահը լռում է, Թեղուտի շուրջ աղմուկ,լավագույն դեպքում կարող է քոչարի պարել,երեխաների հետ պաղպաղակ ուտել,ու բազմաթիվ նման բաներ:Եթե Սահամանդրությունը չի տալիս նման լիազորություններ,համաձանություն տվեց գալ և աշխատել,ինչո՞ւ :

-Ինքը ու՞մ է տվել համաձայնությունը,տվել է 2018 –ին Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած պայմանվորվածությունների արդյունքում, որտեղ հստակ տարանջատում է եղել, թե ինչով պետք է զբաղվի նախագահը,ինչով վարչապետը:Հետո Հայաստանում փոխվեց իշխանությունը,նոր իշխանության պարագայում նախագահը պետք է առաջնորդվի բացառապես Սահմանադրությամբ,չկան պայմանվորվածություններ:

-Բանավոր պայմանվորվածություններ են եղե՞լ,նման բան չի կարող լինել:

-Նախագահը միայն խոսելու իրավունք ունի,ուրիշ բանի իրավունք չունի :

-Ինքը համաձայնություն տվել է գալ և նման պայմաններում ինչ անի՞:

-Այսօրվա գործող Սահմանդրությամբ փաստացի տեսնում ենք իր գործառույթների,լիազորությունների շրջանակը բավականին սահամանափակ է,այդքան պնդում էինք,որ պետք է գնալ փոփոխությունների գոնե օրենսդրության մակարդակով …

-Նախագահին ձերբակալում են,Արցախի հետ կապված բազմաթիվ հայտարարություններ են հնչում,դատարանները շրջափակում են,ՍԴ դատավորի թեկնածում ինչեր ասես չի ասում իր հասցեին,բայց ինքը նրան առաջադրում է որպես թեկնածու,ու նման շատ բաներ:Կարող էր իր տեսակետը հայտնել: Այս մարդը այն գլխից գիտե՞ր,որ թագուհու կարգավիճակում է գալիս:

-Պետք է իրեն հարցնել:

-Դուք իրեն շատ բարձր էիք գնահատել:

-Ես իր մասնագիտականն եմ բարձր գնահատել,դիվանագիտական փորձառությունը, կա մեկը որ կարող է կասկածի տակ դնել:

-Արդյուքներով ենք դա դատում:

-Ունեցե՞լ ենք փաստ,որ իրեն վարչապետը խնդրել է ինչ-որ մի հարցով զբաղվել և այդ առումով արդյունք չենք ունեցել:

-Վահե Գրիգորյանը իրեն մեղադրեց ,ոչ լեգեիտիմ համարեց,հըտո ինքը այդ նույն մարդուն առաջադրեց դատավորի թեկնածու,ճնշում է եղե՞լ:

-Դուք ոնց եք ուզում համարել,անկեղծ ասեմ՝ես իմ կարծիքը ունեմ,դա հիմնված է որոշակի տեղեկատվության վրա,դուք ունեք ձեր կարծիքը, որը ուրիշ տեղեկատվության վրա է հիմնված,այստեղ կա սուբյեկտտիվ ընկալում, եթե ուզում ենք մեղադրել անգործության մեջ,բազմաթիվ դեպքեր ես կարող եմ ավելացնել, եթե ուզում են հասկանալ,թե դա ինչով է պայամանվորված եղել և արդոք կարող է անել,բայց չի արել,դա ուրիշ հարց է:Ինքը կարող էր առհասարակ որևէ թեկնածու չներկայցնել,կարող էր ասել՝ես հրաժարվում եմ թեկնածու ներկայացնելուց:Դա մի լուծում էր,որովհեև ինքը կատերոգրիկ չէր ուզում ներկայացնել այն թեկնածությունը,որն իրականում ամեն ինչ արեց:Ինչ տեղի ունեցավ վերջին հաշվով՝չգտնվեց այլևս ոչրևէ մեկը,որ կհամաձաներ դառնալ քավության նոխազ կամ դառնալ ընդամենը մի հերթական թիրախ,որ ներկայացներ նախագահը ,խորհրադարանը մերժեր:

-Պահն էր,որ Արմեն Սարգսյանն ասեր՝դուք ձեր կինոն:

-Չի լինում այդպես,իրեն կմեղադրեին սահմանադրական անգործության մեջ:Եթե նախագահին է տրվում այդ լիազորությունը,ապա պետք չէ,որ խորհրդարանը դա հաստատի, նախագահը պետք է նշանակի, սահմանդրական իրավակարգերի մեջ բազմաթիվ խնդիրներ են բաց թողնվել,որոնք մինչև վերջ ուսումնասիրած չեն ,չեն թողել ,որ նախագահը նշանակի,իրեն իրավասություն է վարապահվել,ասում են չէ ,դու մի նշանակի,տուր թող խորհրդարանը նշանակի,իսկ խորհրդարանը ինչ է:Կա որևէ մեկը որ կասկածում է նրա դիվանագիտական մտքի,պրոֆեսիոնալիզմի վրա:

-Լինելով դեսպան,մտերմիկ հարաբերություններ ունենալով թագավորական ընտանիքի հետ, պարզվեց ցեղասպանության 100 ամյակի օրը արքայազն Չարլզը մեկնում է Թուրքիա՝մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելու արարողություններին,կարո՞ղ էր չէ խափանել: Սա դիվանագիտական ձախողո՞ւմ չէր:

-Սրանք հարցեր են,որոնց ես իրավասու չեն պատասխանել և չեմ էլ կարող :Ես չեմ կարող պաշտպանել կամ չպաշտպանել որևէ մեկի,մարդիկ խոսում են,կասկածները տարբեր են,մենք ունենք մեր քաղաքական գիծը,որը կոնկրետ է և հստակ ,մենք որևէ պատվեր չենք կատարում,չենք ընդունել և չենք ընդունելու երբեք որէև մեկից ,եթե գիծը հասանալի է, մենք կարող ենք գործակցել ցանկացածի հետ:

-Համագործակցություն այսօրվա իշխանության հետ տեսնո՞ւմ եք:

-Եթե պետության ընդհանուր շահի,պետական և ազգային շահի,սպառնալիքների պարագայում նամն խնդիր առաջանա հանուն ՀՀ-ի,մեր կուսակցությունը պատրաստ կլինի պահպանել և պաշտպանել ՀՀ –ի ազգային և պետական շահը,իշխանությունների տապալումը կարող է ինչ-որ մի պահի դառնալ ՀՀ-ի տապալումը,սա մեզ պետք չէ:Մենք մի նավի վրա ենք,իրավունք չունեք այս պահի կարևոր հարցերում իրար հետ կռվել,արդյունքում պետությունը և պետականությունը կորցնել,մենք դրա փորձը 1920-ին ունեցել ենք՝մի մասը կոմունիստ,մի մասը դաշնակ, արդյուքնում կորցրեցինք պետականությունը: Մանավանդ ,երբ օղակը սեղմվում է, ռեգիոնը դառնում է հետաքրքիր ,կարևոր և վտանգավոր:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3116 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am