Հրազդանում իրավիճակը լարված է

Հրազդանում քաղաքապետի ընտրություններում  հիմնական մրցակցությունն ընթանում է Սասուն Միքայելյանի ու գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի միջև, որոնց հարաբերությունները լարված են: Այսօր առավոտյան ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի շտաբը հայտարարություն էր տարածել, որ Սասուն Միքայելյանը և իր վարորդը հարձակվել են Արամ Դանիելյանի շտաբի պետ Մաթևոս Ավանեսյանի վրա ու ծեծի ենթարկել: «Անպատիվ խոսք, հետո ծեծ, ես հիմա մի հատ շենքի առաջին հարկում նստած եմ»,- ասել է Մաթևոս Ավանեսյանը: Yerkir.am-ի թղթակիցը փորձեց պարզաբանում ստանալ Արամ Դանիելյանից, ով սակայն հրաժարվեց պատասխանել լրատվամիջոցների որևէ հարցի: Նրա նախընտրական շտաբի պետ Կարեն Մարգարյանը նույնպես հրաժարվեց տեղեկություններ տալ` ասելով, որ օրվա ընթացքում Արամ Դանիելյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, և կներկայացնի ամեն ինչ: «Սասուն Միքայելյանը և իր կողմնակիցները խոշտանգել են մեր շտաբի ներկայացուցչին»,- ասաց Կարեն Մարգարյանը: Հարցին, թե գուցե ծեծել են, այլ ոչ խոշտանգել, Կարեն Մարգարյանը նշեց, որ` այո, ծեծել են,և իրավապահները այժմ զբաղվում են այդ հարցով: Լրագրողների հետ զրույցում միջադեպի վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Ալեն Սիմոնյանը` ասելով, որ Սասուն Միքայելյանը անցելիս է եղել թիվ 14 դպրոցի մոտակայքով, եւ նրան տեղեկացրել են, որ ՀՀԿ թեկնածուի շտաբի ներկայացուցիչը գումար է բաժանում ընտրողներին: «Սասուն Միքայելյանը մոտեցել է այդ անձնավորությանը, որը մեքենայի մեջ փաստացի զբաղվել է այդ գործողությամբ, եւ չի հերքել: Հարցրել է, թե ինչ ես անում, նա չի պատասխանել, եւ դուրս է եկել, հայհոյել է, եւ ասել է` լավ եմ անում, եւ դիմել է փախուստի»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Մեր հարցին, թե դա ՀՀԿ թեկնածուի շտաբի պետի կողմից  ներկայացվել է որպես «ծեծ և խոշտանգում», Ալեն Սիմոնյանը նշեց, որ անգամ կոնտակտ չի եղել, ուր մնաց՝ ծեծ ու խոշտանգում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am