Մերժված հնի ու ռիսկային ներկայի պայմաններում կենսական է «Ավելի նոր Հայաստանի» գաղափարը

Հրապարակի հարցազրույցը  «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հետ


- Պրն Հովհաննիսյան, Ձեր վերջին հոդվածում Դուք խոսում եք Հայաստանի չանցնող շոկի մասին, բայց չեք բացում փակագծերը։ Ի՞նչ նկատի ունեք։

- Այո, ես վերահաստատում եմ այդ ձեւակերպումը եւ դրա մեջ տեսնում եմ լրջագույն ռիսկեր։ Մեկ տարին բավարար ժամանակ էր՝ երկրում աշխատանքի եւ զարգացման մթնոլորտ ձեւավորելու համար. ավելին, այդ մեկ տարին նվիրված պետք է լիներ հենց այդ խնդիրը լուծելուն։ Իսկ եթե մթնոլորտը չի դառնում կայուն, զարգացման միտումներով, ուրեմն ինչ-որ կարեւոր բան սխալ է գնում։ Այդ շոկը խորքային է, այն կարելի է ձեւակերպել այսպիսի բանաձեւով. հները չեն հասկանում՝ ինչ կատարվեց, նորերը չեն հասկանում՝ ինչ անել, հասարակությունը չի հասկանում՝ ինչ է լինելու։ Դժվար չէ պատկերացնելը, թե ինչ ռիսկերով է հղի այս վիճակը։

- Չանցնող շոկն ի՞նքն է խնդիր, թե՞ դրա հետեւանքներն են վտանգավոր։

- Շոկն այն խոչընդոտն է, որը ճնշում է ռացիոնալ մտածելակերպը, սառը դատողությունները, հին ու նոր մարտահրավերները համարժեք գնահատելու կարողությունը։ Շոկը ե՛ւ հետեւանք է, ե՛ւ պատճառ։ Մեր պետությունն այսօր բաց է բոլոր վտանգավոր գաղափարների եւ բոլոր վտանգավոր զարգացումների համար։ Դրանց կրողները կարող են լինել թե՛ ներսից, թե՛ դրսից եւ թե՛ համատեղ։ Կարող է լինել դրանց «արդյունավետ համագործակցության» արդյունք։ Ի՞նչ ենք ստանում մենք արդյունքում՝ Արցախում ապակայունացման միտումներ, անցումային արդարադատության ու վեթթինգի ծրագրեր եւ այլն։ Սրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին կարող է երկրում քաոսի եւ աննկարագրելի սցենարների աղբյուր հանդիսանալ։ Մենք ունենք ինքնահռչակ ՍԴ նախագահ, վաղը կարող են հայտնվել նոր ինքնահռչակներ, որոնցից ամեն մեկը կկազմալուծի կոնկրետ ոլորտներ։ Այս ամենը մենք անում ենք մեր ձեռքերով ու սրանով լայն բացում ենք մեր պետության դարպասներն ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջ։ Այս պայմաններում խոսել առաջընթացի կամ թռիչքային զարգացման մասին՝ ուղղակի ժամավաճառություն է։

- Բայց իշխանությունը բերում է աճի ցուցանիշներ, խոսում է բարեփոխումների մասին, ազդարարում է տնտեսական հեղափոխություն։

- Դուք փորձեք խոսել իշխանության ներսում գտնվող, քիչ թե շատ իրավիճակը հասկացող, սթափ, գրագետ մարդկանց հետ ու լսեք նրա՛նց անհանգստությունները։ Թող նրա՛նք Ձեզ ասեն, թե ինչ է իրականում թաքնված այդ ներկայացվող թվերի ետեւում։ Ցավոք, իրականությունը եւ մեդիայով ներկայացվող պատկերն իրար հետ գրեթե կապ չունեն։ Այնինչ Հայաստանն իսկապես կարիք ունի խորքային բարեփոխումների։ Հայաստանը կարիք ունի փոփոխությունների մի ճանապարհային քարտեզի, որը կբերի պետության մոդեռնիզացիային՝ ժամանակակից պետության կայացմանը։ Ես սրա տակ հասկանում եմ տնտեսական մոդելը, հասարակական հարաբերությունների մոդելը, անվտանգության համակարգը եւ այլն։

Իսկ այսօր Հայաստանում որեւէ ոլորտում չկա բարեփոխում։ Ավելին. իշխանության մեջ չկա բարեփոխիչ։ Առանց անվանական բարեփոխիչի չի լինում ոլորտային բարեփոխում։ Չկա դրա կրողը որեւէ ոլորտում։ Բարեփոխիչը պարտադիր պետք է ունենա գրագիտություն եւ փորձ։ Նոր իշխանությունը, տեմպի տակ մերժելով նախկին ամեն ինչը, մի պահից գիտակցելու է (կամ արդեն գիտակցում է), որ ունի բանիմաց եւ փորձառու մարդկանց խիստ դեֆիցիտ։ Փորձը ձեռք է բերվում տարիների աշխատանքի արդյունքում։ Փողոցում ակցիաներ կազմակերպելիս պետական աշխատանքի փորձ ձեռք չի բերվում։ Այդ պատճառով էլ այսօր աշխատելու փոխարեն խոսում են։ Լայվը գերիշխող դիրք է գրավել աշխատանքի հանդեպ։

- Ձեր խոսքի մեջ նկատվում է անելանելիության որոշակի տարր։ Դուք խոսում եք խնդիրների մասին, բայց չեք նշում ելքերը։

- Իրականում իմ խոսքում ոչ թե անելանելիության միտում կա, այլ՝ ահազանգի։ Եթե դու չես գիտակցում ռիսկերը, խուսափում ես տեսնել վտանգները, դա չի նշանակում, որ այդ վտանգների վտանգավորությունը նվազում է։ Լրիվ հակառակը։ Ես ասում եմ՝ առկա են լուրջ խնդիրներ։ Ես ասում եմ նաեւ, որ ակնհայտ երեւում է այն «անտեսանելի ձեռքը», որը շահագրգիռ է Հայաստանում իրավիճակի ապակայունացման մեջ։ Իսկապես, ինչ-որ մի անտեսանելի ձեռք ներմուծում է վտանգավոր գաղափարներ, գեներացնում է վտանգավոր զարգացումներ, կոորդինացնում է դրանք կրող մարդկանց։ Սրա դեմը պետք է առնել։

Սրա հետեւանքները շատ ծանր կարող են լինել։ Եթե ապակայունացման եւ ներքին թշնամանքի, ճնշող անորոշության, համապետական անաշխատունակության պրոցեսը շարունակեց թափ առնել, ապա չի լինելու այն սահմանը, որտեղ այն կանգ կառնի։ Այն կարող է անվերջ քայքայել պետությունը։ Եվ ասեմ, որ այսօրվա իշխանությունը պետք է շատ զգուշանա այս խորացող ապակայունացումից, քանի որ եթե ինքն այսօր ինչ-որ թվացյալ քաղաքական դիվիդենտներ է շահում, վաղն այդ հետեւանքների թիվ մեկ կրողը եւ ամենածանր տուժողը հենց ինքն է լինելու։ Կարեւոր է, որ իշխանությունը չկորցնի սթափությունը եւ շոշափի այն շեմը, որից այն կողմ անցնել չի կարելի։

- Վերջին հարցը՝ ո՞րն է ելքը։

- Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական մտքի, նոր քաղաքական օրակարգի։ Քաղաքական դաշտի վերակենդանացումը հրամայական է։ Իմ խորին համոզմամբ՝ քաղաքական դաշտի վերածնունդը, քաղաքական մտքի գեներացիան պետք է կառուցվեն «Ավելի նոր Հայաստանի» գաղափարի վրա։ Ավելի նոր Հայաստանն է նոր հանրային մտքի տեսլականը։ Մերժված հնի ու խիստ անորոշ, ռիսկային ներկայի պայմաններում կենսական անհրաժեշտություն է «Ավելի նոր Հայաստանի» գաղափարի ուժեղացումը, որը ենթադրում է պետության մոդեռնիզացիա, գրագետ կառավարում, ներքին համերաշխություն։ Սրանք այն պարզ, հստակ սկզբունքներն են, որոնք թույլ կտան համախմբել ռեսուրսները, ճիշտ գնահատել ռիսկերը եւ պետությունը դնել զարգացման ուղու վրա։

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան Լիբանանը երկրից վտարել է Իրանի դեսպանին Կիպրոսը ձգտում է հասնել կղզուց բրիտանական ռազմակայանների դուրսբերմանը․ Phileleftheros Աղոթում եմ, որ Աստված հանի կեղծիքի, չարախոսության, ատելության ու հայհոյախոսության հանդերձը. Տեր Արտակը հերքել է Տավուշի թեմի մասին տարածված կեղծ լուրերը ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակը «հեղհեղուկ» է. Սպիտակ տուն Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել՝ իսրայելական հարվածից զոհված Լարիջանիի փոխարեն Երևան-Գյումրի ճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել. կա 2 տուժած Հիմա այլևս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա և ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում. Արմինե Օհանյան ՌԴ զինուժը ևս 1 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում Ինչպե՞ս կօգտվեն ընդդիմադիր ուժերը Վարդան Ղուկասյանի հնարավորություններից «Նիկոլի բանկերը ոնց են քերում» հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Նրա խոսքերին բա կհավատան. Ղուկասյանը ՝ Փաշինյանի հայտարարությունների մասին (video) «Ճանաչու՞մ եք ինձ, ձեր պատճառով ախպերս նստեց»․ լարված իրավիճակ Աժ-ում (video) Հրապարակե՛ք, ազգը պիտի իմանա դավաճաններին դեմքով․ լարված իրավիճակ ԱԺ-ում (video) «Ալեն Սիմոնյա՛ն, Եռաբլուրի վրա ես տժժում»․ Ռուզան Ստեփանյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Դե լսե՛ք՝ ձեզ ինչ է սպասվում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ին (video) Ներքին ինֆորմացիա ունենք. Նիկոլը խայտառակ վիճակում է,ամեն տեղ պարտվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Աննա Վարդապետյա՛ն, ու՞ր է Նիկոլի դեմ քրեական վարույթը․ Արծվիկ Մինասյան (video) Նիկոլը փաստացի հայտարարեց ՝ ինքը Ադրբեջանի թեկնածուն է (video) Աննա Մկրտչյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց․ «Անբարոյականը տեղովդ ես», «Քեզ հանգիստ պահի» (video) «Զախարովան լավ կտացրեց սրանց գլխին»․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am