Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Բալյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 55 PN 585 համարանիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհին՝ դեպի Մայակովսկի գյուղ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր մասաբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Բալյանը տեղում մահացել է: Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սապայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղց ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 979 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video) Ինչու՞ է Մեդվեդևը հենց Գագիկ Ծառուկյանի անունը երեկ տվել․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին համապատասխան տեղն է ուղարկել․ ի՞նչ ինֆորմացիա փոխանցեց Սուրեն Սուրենյանցը (video) Չեմ հարգի էն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պիտի ընտրի իր ապագան. ՍԴ անդամ (video) Հուլիսի 4․ հետ քայլի տեղ չունենք․․․ Սամվել Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան, ձեզ եմ դիմում․ քաղաքացի (video) Գյումրիում ուրիշ սցենար է եղել․ ինչու՞ այս ընտրություններում չաշխատեց դա․ Սուրեն Սուրենյանց (video) Ադրբեջանը կռվախնձոր է դառնալու. որտե՞ղ է Իսրայելը տեղափոխելու ողջ ռազմատեխնիկան. Հայկ Նահապետյան (video) Փաշինյանի հայտարարությունից հետո տեսա՞ք՝ ինչ արեց ԿԸՀ-ն․ Արամ Վարդևանյան (video) «Ինչո՞ւ և ինչո՞վ եք ձեզ այդպես կաշկանդել»․ ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանը՝ Վահագն Հովակիմյանին (video) Անբարո ցինիզմի գագաթնակետն է, որ Հայոց ցեղասպանությունը «ճանաչում է» ֆաշիստական պետություն Դուք լսեցի՞ք Սրբուհի Գալյանի աբսուրդային խոսքը՝ ՍԴ-ում․ Նաիրա Զոհրաբյան (video) Թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Ո՞ւր էին գնում Երևան–Երասխ ճանապարհին մեքենայի հրդեհից մահացած 4 ուղևորները. մանրամասներ Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ Իրանը հանդիպում է խնդրել․ Թրամփ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Տկլոր եկել են իշխանության ու էսօր իրանցից լավ թալանչի գոյություն չունի․ Հարցում (video) Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը «Ասում եմ միակ գործիքը. Նիկոլի դեմ ի՞նչ ունի ընդդիմությունը»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am