Խոցված ուղղաթիռի անձնակազմից վերցրած փաստաթղթերը. լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր լրատվամիջոցներին ներկայացվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից հակառակորդի խոցված ՄԻ 24G ուղղաթիռի անձնակազմից վերցրած փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, թե թշնամին ինչ ցանկություններ և պլաններ է ունեցել: Փաստաթղթերը ներկայացրեց Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը: «Տվյալ ուղղաթիռը հնարավորություն ունի կիրառելու հակատանկային միջոցներ, կիրառելու ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ, քանակով մինչև 80 միավոր, Հարավաֆրիկյան պետության կողմից արտադրված հրանոթով, որը կարող է կիրառել մինչև 800-850 արկեր»,-ասաց Ավետիք Մուրադյանը: Օդաչուներից մեկի մոտից վերցված փոքրիկ գրքույկ կա, որի մեջ օդաչուն գրառումներ է կատարել մարտի 31-ին: Գրքույկում գրված է, որ օդաչուն պետք է թռիչք կատարի Բաքվի օդանավակայանից, վերաթռիչք՝ Քյուրդանի ռազմական օդանավակայան: Հաջորդ օրվա թռիչքը նախատեսված է եղել Քյուրդանի ռազմական օդանավակայանից, վերաթռիչք՝ Ժդանսկի օդանավակայան: Կա քարտեզ, որտեղ օդաչուի կողմից նախօրոք՝ թռիչքից առնվազն երկու օր առաջ ստացել է խնդիր մարտական թռիչք իրականացնելու համար: «Մարտական քարտեզի վրա ցույց է տրված իրենց կողմից հավանական հակառակորդի առաջնագիծը, նշված է ԼՂՀ տարածքում 9 նշանակետեր: Ամենահեռահար նշանակետը Ֆիզուլի քաղաքի հարավարևելյան մասն է: Որպես առաջին խնդիր տրված է եղել առաջնագծից մինչև մեկ կմ խորությամբ, իսկ հետագայում մինչև 10 կմ խորությամբ կիրառել անօդային ավիացիա»,-ասաց Ավետիք Մուրադյանը` ավելացնելով, որ քարտեզը պատրաստված է կամ 31-ին, կամ ապրիլի 1-ին: Ներկայացվեց նաև, որ տվյալ կողմը իրականացրել է նախնական մարտական գործողությունների մշակում, նշանակետերի կոնկրետ ցուցում: Տվյալ խնդիր կատարելիս հակառակորդի օդաչուն իրականացրել է թռիչք 54 նշանակետի ուղղությամբ: Ավետիք Մուրադյանն ասաց, որ սև արկղի բացվածք կա, որի միջոցով հնարավոր է դարձել պարզել, որ օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում ինքն ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, չի կիրառել, կիրառել է միայն թնդանոթը, ձգանը պահել մոտ երկու րոպե, և այդպես սեղմած պահած վիճակում խոցվել է մեր տղաների կողմից: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե առկա բոլոր փաստաթղթերն ապացույցն են այն բանի, որ հակառակորդը լայնածավալ գործողություններ է պլանավորել, այլապես, ըստ նրա, օդուժի կիրառում չէր լինի: Ասուլիս ընթացքում նշվեց նաև, թե հակառակորդի երկրորդ ուղղաթիռի խոցման հստակ ապացույցներ չունեն, բայց կան ադրբեջանական կողմից ներկայացված փաստերը, թե քանի օդաչու է հուղարկավորվել, ինչից հետևություն է արվում, որ խոցվել է երկու ուղղաթիռ:  

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am