Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Մարտունի գետից դուրս է բերվել 7-ամյա աղջնակի դին

Այսօր, հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում երեխան ընկել է գետը, և գետը քշել, տարել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Մարտունու փրկարարները, քաղաքացիները դեպքի վայրից մոտ 2 կմ հեռու, Մարտունի գետում հայտնաբերել են երեխայի դին։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները, ավագ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները և քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած երեխան Գեղհովիտ գյուղի բնակիչ 7-ամյա Մելանյա Պ․-ն էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մելանյան եղել է անչափահաս քրոջ և պապիկի հետ, ու պապը հողագործական աշխատանքներ անելիս է եղել, երբ քույրերով մտել են գետը լողանալու, սակայն գետը Մելանյային քշել տարել է, քույրը փրկվել է։ Փաստի առթիվ քննիչ Ս․ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 4007 անգամ
Լրահոս
The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией Азербайджан и Казахстан завершили морскую прокладку волоконно-оптической линии связи по дну Каспия Ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները նորից ստում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am