Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ. Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր ռազմական ուժը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմը դեռ ավարտված չէ, և որ իրենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն իրենց «հայրենի հողերն ազատագրելուն», հաղորդում է interfax.az-ը:
«Առաջնագծային աշխատանքներ են տարվում, զինտեխնիկա է գնվում, բարձրացվում է մարտունակության մակարդակը: Մեր բանակի հզորությունը, մարտունակությունն ու պրոֆեսիոնալիզմը բարձրացվում է»,- հավելել է Ալիևը:
