Թող Ռուբինյանը մեզ վրա չծախի իր ֆոտոն․ ռուս վերլուծաբան

Ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «Հրապարակի» հարցին, թե ինչպես է գնահատում ԵԽԽՎ-ում Ռուսաստանի հարցով հայկական պատվիրակության քվեարկությունը եւ դրանից հետո ծավալված իրադարձությունները, պատասխանեց՝ «ոչ մի կերպ»։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները տարբեր կերպ էին քվեարկել․ ընդդիմության ներկայացուցիչները՝ կողմ, իսկ իշխանության ներկայացուցիչներից մեկը դեմ էր քվեարկել, մյուսը չէր քվեարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերին 2014-ից ի վեր չմասնակցած Ռուսաստանի պատվիրակության վերադարձին։ Հովհաննես Իգիթյանն անհայտ պատճառներով չէր մասնակցել քվեարկությանը, իսկ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել եւ միայն հաջորդ օրը Ֆեյսբուքում պարզաբանում տվել, թե տեղի է ունեցել թյուրիմացություն՝ «դեմ»-ը պատահաբար է եղել։ Ապա ներբեռնել էր ռուսաստանյան պատվիրակության ղեկավարի հետ արված լուսանկարն ու գրել, որ ամեն ինչ շատ լավ է, ոչ մի տարաձայնություն եւ հակասություն չկա պատվիրակությունների միջեւ։

«Եթե ինչ-որ մեկը Հայաստանում ուզում է այդ ֆոտոն, որը գցել էր Պյոտր Տոլստոյի հետ լուսանկարված անձը, ծախել մեզ վրա, ասեմ, որ դա չի հաջողվի։ Եվ իզուր է նա մտածել, թե կարող է իր այդ ֆոտոն վաճառել որպես ինչ-որ սիրալիր վերաբերմունքի նշան կամ գործոն»,- օլիմպիական խաղաղությամբ հատ-հատ արտաբերեց Մոդեստ Կոլերովը։ Հարցին, թե ինչու է Կոլերովը կարծում, որ քվեարկության լուսանկարը Ռուբինյանն ուզում է վաճառել, ասաց․ «Եթե չուզեին, չէին գովազդի»։

Այս քվեարկության համար, հիշեցնենք, Հայաստանի նոր քաղաքական իշխանություններն արդեն իսկ բավականաչափ քննադատվել են նախկին իշխող մեծամասնության կողմից, ովքեր այդ քվեարկությունը որակել են որպես խայտառակություն։

Կոլերովը նաեւ հայտարարեց, թե ոչ միայն մերոնց քվեարկությանը, այլեւ հենց ԵԽԽՎ վերադառնալու բուն փաստին «ոչ մի կերպի» վերաբերմունք կա Ռուսաստանում։ «Բանն այն է, որ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ջանքերը շատ-շատ մանր, փոքրիկ պատմություն է, որը հետաքրքրում է ընդամենը պատգամավորների մի խմբի, եւ այն որեւէ քաղաքական որակ չունի։ Ավելին՝ մասնագետների շրջանում սա ավելի շատ հեգնական վերաբերմունք է առաջացնում, որ նրանք պատրաստ էին կուլ տալ բոլոր նվաստացումները, բայց գնալ՝ չսպասելով վերջնական արդյունքին»։

Կոլերովը որպես հավելում նշեց, որ այդ քայլը ՌԴ-ում ծայրաստիճան ոչ պոպուլյար է։ Նրան հարցրինք՝ եթե ԵԽԽՎ վերադառնալը Ռուսաստանի համար այդքան «մանր» հարց է, ուրեմն ինչո՞ւ էր երեկ Ռուսաստանի Առաջին ալիքը տրիումֆի մեջ, եւ Օլգա Սկոբեեւան Ստրասբուրգից, նրա ամուսին Եվգենի Պոպովն էլ մոսկովյան ստուդիայից հաղթանակած հայտարարում, որ Ռուսաստանը հաղթեց, Ուկրաինան պարտվեց։ Ի պատասխան՝ Կոլերովը հարցրեց․ «Եթե Դուք համարում եք, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեա է, ուրեմն Ձեր փաստարկը տեղին է։ Գիտե՞ք Առաջին ալիքի լսարանը։ Այն 2,5 անգամ պակաս է «Յանդեքսի» լսարանից, մոտ 3 անգամ էլ պակաս՝ «Գուգլից»»։

դիտվել է 1526 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am