Ալիևի խորամանկ քայլը. Ինչո՞ւ որոշեց սիրաշահել սեփական ժողովրդին

Ադրբեջանում աշխատավարձերի անսպասելի բարձրացումը ընդդիմադիրների և փորձագետների շրջանում մտահոգություններ է առաջացրել:

Անցյալ շաբաթ Ադրբեջանի կառավարությունը այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու որոշում է կայացրել՝ նվազագույն կենսաթոշակի չափը հասցնելով մոտ 117 դոլարի, իսկ աշխատավարձինը՝ 147-ի:

Պաշտոնական տվյալներով՝ իշխանությունների այս որոշումը կտարածվի երկրի ավելի քան 2 միլիոն քաղաքացու վրա, այդ թվում՝ ավելի քան 750 հազար թոշակառուի:
Ինչպես հայտարարել են Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները, այդ միջոցները հնարավոր է դարձել տնտեսել նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած կառուցվածքային բարեփոխումների շնորհիվ:

Սակայն հարյուր հազարավոր ընտանիքների վերաբերող դրական այդ որոշման շուրջ Ադրբեջանում ավելի շատ մտավախություններ և հարցեր են հնչում: Տնտեսագետները միաբերան կտրուկ գնաճ և ազգային տարադրամի արժեզրկում են կանխատեսում, թեև ֆինանսների նախարարի տեղակալ Ազեր Բայրամովը հավաստիացրել է, թե իշխանությունները ի վիճակի են զսպել գնաճը: Ադրբեջանցի պաշտոնյան հորդորել է հանգիստ լինել առնվազն մինչև տարեվերջ:

Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին մինչդեռ համոզված է՝ արդեն սեպտեմբերին ականատես կլինեն մանաթի հերթական գաhավիժմանը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գյոզալ Բայրամլին էլ համոզված է՝ աշխատավարձերի բարձրացումը ընդամենը նախընտրական շոու է: Վերջերս բանտից ազատ արձակված ընդդիմադիր գործիչը ակնարկել է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

Տնտեսագետ Թերվիզ Հեյդարովը «Ենի Մուսավաթ» թերթի հետ զրույցում նշել է, թե աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացմանը զուգահեռ նաև պետք է վերանայվի նվազագույն սպառողական զամբյուղը. ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ դա պետք է տեղի ունենա յուրաքանչյուր 3 տարին մեկ, սակայն Հեյդարովի խոսքերով՝ վերջին 9 տարվա ընթացքում ադրբեջանցիների սպառողական զամբյուղը փոփոխություն չի կրել:

Սոցիալ-տնտեսական իրավիճակից զատ կարելի է դիտարկել նաև ընդդեմ Արախի հրահրվող պատերազմը: Չի կարելի բացառել, որ Ադրբեջանի նախագահն իր այդ քայլով փորձում է հասարակության մոտ դրական իմիջ ձևավորել, որպեսզի հնարավոր պատերազմի ժամանակ մեղմի դժգոհության ալիքը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 627 անգամ
Լրահոս
«Պապոյան Գևո՛րգ, ոնց որ սեքսուալ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am