Ո՞ր մարդը իրեն կարող էր հռչակել ՍԴ նախագահ՝հոգեկան հիվանդը.Գառնիկ Իսագուլյան

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:/Մաս 2-րդ/

-Չգիտեիք,թե ինչ էր եղել 1995-1996 թվականներին,որ ոգևորվեցիք:

-Մտածում ես կիրթ մարդ է,ուզում ես իրեն հավատալ,առաջին այցը ,որ եղել է Արցախ,այնտեղից իմ մեքենայով ենք եկել,ինքը իր մեքենան թողել է,նստել ենք,զրուցել, ես ոգևորված էի,բայց երբ մյուսի հետ սկսում են Սահմանադրական կարգը խախտել,ինքը Սահամանդրության 3 հոդվածներով պետության գլուխ է,ինքը չի հասկանում գլուխը որն է,ոտքերը որն են,կամ գլուխը շփոթել է ուրիշ գլխի հետ,նա Սահմանադրության երաշխավորն է,ինքը անաչառ է իր ասածը համարվում է ճշմարտացիություն:Հիմա այս մարդը տեսնում է,որ իր նշանակած,իր ներկայացարած սահամանադրական դատարանի ոչ բարով անդամը իրեն հռչակեց ՍԴ նախագահ:Նախագահ է,ոչ բարով,որևէ ասելիք չունի՞,վարչապետը կոչ էր արել շրջափակել դատարանները,ասելիք չունե՞ր:

-Ասում է՝դուք ձեր շառը:

-Ինքը հիմա ավելի վտանգավոր է ,քան Նիկոլ Փաշինյանը,Նիկոլ Փաշինյանը իր ցանկությունները,երազանքները,ելույթեր է ունեցել,դրանք է իրականացնում:Ի՞նչ է իրականացնում Արմեն Սարգսյանը.լուսահոգի Վազգեն Սարգսյանի ապտակը հայրական ապտակ չի եղել,արժե մի անգամ էլ ապտակել ու ասել՝նորից գնա քո Անգլիան,այդ մարդը իրեն դրել է ժարիտ անողի տեղ,ժարիտ է անում ,երեխաներին բաժանում է,կամ դրսում քնքուշ ելույթեր է ունենում,Հայաստանին ու Արցախին քնքուշ տղամարդիկ պետք չեն:Ես որոշել եմ՝ժողովուրդը պետք է իմանա,որ այս մարդը անբարոյական է, որ այս գործողությունը,որ անում են,անբարոյականությն է,մենք իրավունք չունենք,մեզ էշի տեղ դնել:Սեռական փոքրաամասնություն,տրանգենդեր,մեր հասարակությունը չի հասկանում,թե դա ինչ է,եկեք մեր հասարակությանը ասենք իրեն հասկանալի բառերով:


-Չեն ուզում լսել:

-Ոչ քնքուշ տղաներ են, նմանները վաղը մեր պետությունը պետք է ղեկավարեն,նմանները պատրազմ չեն գնա,իսկ պատերազմ գնացածներին պատժում, ենք,բանտարկում:

-Թող պատերազմ գնացածները չբերեին:

-Մանվել Գրիգորյան,այո մեղավոր է,այն հանցանքը,որ իրեն կպցնում են,ինքը դրանում մեղավոր չէ,ես այդ օրերին սահմանի ամբողջ երկայնքով գնացել եմ,գիտեմ,որ ասում էին՝այստեղ շատ է հավաքված ,աշխարհի ինչքան հայ կար ուղարկում էր:Ասում էին,որ ապրանքը մնալու է փչանա,ջոկատներին առաջարկել էին իրենց հետ տանել,որ Աստված մի արասցե գոնե մեկ ամսվա պաշար ունենան:Այն ինչ եղել է Մանվելի տանը կամ ամառանոցում,ասում են,որ մատյան է եղել,որ գրված է եղել ամեն ինչ:

-Ասում են,որ ուրիշ մեղադրանք էլ կա:

-Լավ ,համարենք ,թե նա մեղավոր է,բայց մարդը հիվանդ է,Արցախի հերոսին որևէ մեկը չի կարող ուրանալ,որ պատերազմի մեջ է եղել,հիմա բերեք չստորացնենք,չկնարենք սայլակի վրա հիվանդ մարդուն,ցույց տանք,թե համարյա կոմայի մեջ ոնց են տանում ,երբ այնտեղ սաֆարովները հերոսի կոչում են ստանում…կամ նախագահ ենք դատում: Երեկ հարցազրույցն էր,թող այդ միլիարդները ցույց տան,այսօրվա իշխանություները չգիտե՞ն,որ դա չկա ,չգիտե՞ն,որ ստել են 10 տարի և այդ սուտը փորձել են հրամցնել մեր հասարակությանը:Հիմա գործադիր ,օրնսդիր իշխանություն չունենք,նախագահ չկա,ավելի լավ է չլիներ,եթե կա ոչ մեկին պետք չէ,մնացել էմիայն դատական իշխանություն,դա էլ են ուզում դարձնել ոչ լեգիտիմ:Ես Հրայրին Թովմասյան կոչ եմ անում,խնդրում եմ ,գիտեմ իր բանավորությունը,ներողություն եմ խնդրում,բայց պետք է ասեմ,որ այդ կողմի ժողովուրդը նամուսով-թասիբով են,կոչ եմ անում՝որևէ դեպքում չտրվի սադրանքներին:Եթե անհրաժեշտ լինի,ես և իմ ընկերները նրա ֆիզիական պաշտպանությունը կիրականացնենք:

-Երկրում օրենք չկա՞,հասե՞լ ենք նրան,որ այդ ճանապարհով պետք է դատարանները պաշտպանել:

-Երկրում բիզնեսմեններին ոչնչացնում ես,դրսում գնում բիզնեսմեններին ես կանչում,որ գան քեզ համար այստեղ գործ դնեն:Լավ ,որ գնում են սելֆի են անում,հեռուտացույցը վերցնում ցույց են տալիս,որ իրենք զուգարանում նստած են,ննջարանում են…գնացել էիք Սանկտ Պետերբուրգ,հասարակ բան,նստած Չինաստանի ղեկավարն է,Ռուսաստանի ղեկավարն է ,վեր ենք կացել ամբիոնից գովերգում ենք հեղափոխություն:էլի Վանոյին հիշեցի,այդ կարգի կանաց մոտ նստես խոսես,թե ինչ վատ բան է:Մարդիկ փորձում են երկիրը կայունացնել, կայացնել,կանգնել գովում ես,Նավալնիին ես կոչ անում,թե Չինաստանում հունվեյբիններին: Լավ,գնացել էր ֆորում էր,140 երկրի պատվիարակություններ կային, 40 միլիարդ դոլարի պայամանգրեր են կնքնվել,պարոն Փաշինյանին հարց եմ ուղղում,մեկ նոր ծանոթություն ձեռք բերե՞լ է այդ ֆորումի ժամանակ,լավ 9-10 րոպեով հանդիպել է Պուտինի հետ,ի՞նչ են պայմանավորվել,ի՞նչ են որոշել:

-Առաջիկայում կերևա:Գազի գին,հոսանքի գին,բեռնափոխադրումներ,մթերում,ձերբակալությունենր,դատական գործեր…

-Սա անում ենք որպես շոու ժողովրդին կերակրելու համար,ուզում ենք իմանալ՝ ի՞նչ պայմանավորվածություններ են եղել,ի՞նչ հարցեր են քննարկել:

-Ժողովուրդն ասում է՝ոչինչ թող ես սոված մնամ,բայց ինքը պետք է մնա:

-Դե եթե ուզում է,թող սոված մնա,ես չեմ խանգարում,աբյց իմ հայրենիքը,իմ նվաճած հաղթանակը որևէ մեկը մղսելու իրավոււնք չունի:Փաշինյանը ժողովրդի վրա է ուզում գցել Ղարաբաղի խնդրի լուծումը,ժողովուրդը վաղուց իր խնդիրը լուծել է: Ես ուզում եմ Նիկոլը խորհրդակցի իր որդու՝Աշոտի հետ,Աշոտ Նիկոլի Փաշինյան,նա Արցախում է ծառայում,մի քանի օրով եկել էր,գնաց :Հանդիպեցի իր փոխհրամանատարին,հրաշալի մարդ,հարցրեցի,թե ոնց է ծառայում,ասաց՝ավելի լավ ծառայող,քան այսօր Աշոտ Փաշինյանն է,չունեմ:Այդ օրը,որ մենք զրուցել ենք ինքը մարտական հերթապահության էր:Եթե պետք է բոլորին հետ միասին ամեն ինչ անում է, թող Փաշինյանը խորհդարկցի ոչ թե որպես երկրի ղեկավար,վստահ եմ,որ Աշոտը իրեն կասի՝հայրիկ սա ուրիշ տեղ է,այստեղ վերաբերմունքը այլ է,բոլորս պետք է կարողանանք մեր պահվածքով անել այնպես,որ լինի միասնականություն:Փաշինյանը պետք է իրայդ սեռական փոքրամասնություններից,մնացած-մնացածից ազատվի:

-Նոր նշանակումներ են լինում:

-Քեզ դատի է տվել Նվեր Մնացականյանը,ինձ նույնպես,քեզ դատի է տվել նաև Սորոսի ներկայացուցիչը:

-Մարդուն սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եք անվանում,նույնը նաև ՍԴ դատավորին եք ասում:

-Որ մարդը իրեն կարող էր հռչակել ՍԴ նախագահ՝հոգեկան հիվանդը, իսկ այդ կարգի մարդիկ հոգեկան հիվանդ են,այդ տրանսգենդերները հոգեկան հիվանդ են,այս մարդը իրոք այդպես է:Մեր երեխաները դա գիտեն,մեր ժողովուրդը դա է հասկանում,իր համար դա բացասական կերպար է:Ավելի լավ է գող լինել,հանցագործ,քան իրենք են:

-Դատարանը որոշում կայացրեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին:

-Ներքին համոզում ունեմ,որ ամեն ինչ արեցին,որ ձերբակալվի: Կուզենայի հորդորել,որ մարդիկ տղամարդ լինեն:

-Ձեր հորդորը արդեն չեն լսի:

-Շատերը տեսնում և լսում են,շատերին բաց տեքստով ,արժանավայել,ոնց հասկանում են բացատրենք ,թե ինչ վիճակ է և ինչ է մեզ սպասվում,կհասկական:Իրենք ստիպեցին,որ Քոչարյան Ռոբերտը վերցնի դրոշակ, այդ դրոշակը դրվելու է հաղթական կետի վրա:Քոչարյանը կնստի,չի նստի,ուրիշ մի ճանապարհ ունեն,գալ օրինական դաշտ,չտանել ազգը տրոհման,ընդունել,որ Արցախը պետականություն է:Լևոն Տեր-Պետրոսյանը հասավ նրան,որ Արցախը հռչակվեր անկախ,հիմա հակառակ գործընթաց են սկսում,մինչև չընդունեն,որ Արցախը իրավահավասար պետություն է,որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը,ինչպես Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը,մինչև չփորձեն սեր ու համերաշխություն բերել,ոնց քարոզում էին,իրենք պետք է գնան,եթե չգննա սիրով ,կգնան ուրիշ կերպ:Կոչ եմ անում՝ կամ վերադաձեք այն դաշտ,որտեղ մենք կարող ենք աշխատել,որտեղ մենք այլևս իրար թշնամի,սև ու սպիտակ,հեղափոխական ու հակահեղափոխական չենք ասի,որտեղ մենք մեր մեր գործարարաներին չենք ոչնչացնի,որտեղ մենք մեր ազգի մեջ այստեղից անտեղից ման չենք գա…

-Պարոն Բագրատյանն ասաց՝ձերբակալված նախագահ մեր երկրի համար,նշանակում է պաշարված ամրոց ունենալ երկրի ներսում:

-Տեսեք,թե մեր տարածաշրջանում ինչեր են տեղի ունենում, Իրանի վրա կարող է հենց վաղը պատերազմ լինել,Վրաստանում ճանապարհները կարող են փակվել,Ադրբեջանից ու Թուրքիայից փակ են,ո՞րն է լինելու այն միակ երաշխիքը,որ մեր երկիրը կարող են պահել կործանումից:

-Երջանկանալ այն բանով,որ մեկը մի բան ունի,իրենից վերցնել:

-Լեշակերների գաղափար է,այսօր թավշա հեղափոխականները լեշակերներ են, իրենք իրարից փախցնելու ,ուրիշից փախցնելու համար են,սովոր չեն համերաշխ ապրելու:Հարուստը և աղքատը հարաբերական բան են,հարուստը իր մեկ փորից ավել հաց չի ուտում, այնպես անենք,որ այդ հարուտը շահագրգռված լինի,մյուներին հարստացնի,նրանք էլ հացը այնպես չեն ուտում,եթե դիամցինը սոված է:

-Եթե ժամանակին հասկանային,այս վիճակին չէինք հասնի:

-Եկեք մենք փակենք:

-Ամեն անգամ ասում եք՝փակենք ,նորից կսկսենք:

-Իմ մասով ինչ ուզում են,թող անեն,ես եմ ասում դա,իրենք իմ չափ ոչ Սերժ Սարգսյանի հետ են վիճաբանել ,ոչ էլ Քոչարյանի:Վատ եմ զգում,դրա համար էլ միշտ էլ ասել եմ,որ այս հեղափոխությունը իր արդյունքը տվեց: Մենք մարդկանց ճանաչեցինք,ես երբեք Արմեն Սարգսյանին չէի ճանաչի,կասեի խելոք.գրագետ,համարձակ,տղամարդ է:Հիմա ճիշտ հակառակն է,չէի իմանա Վահե Գրիգորյանը ով է,հիմա իմացա,ու շատերի մասին,որ ձեռքովդ հաց ես կերակրել,ինքը թքել է այդ հացի մեջ:

-Ինչի՞ կբերի դատարանի որոշումը:

-Մենք պետք է կարողանանք բոլոր դեպքերում լեգիտիմ դատարանների և ՍԴ-ի հետ պայքարել ,որ գոնե այն ազնիվ դատարանները,դատավորենրը,նրանք ովքեր համարձակություն ունեն որոշում կայացնելու և Նիկոլի ասածի նման չի,որ ով կարող է առանց իմ ցանկության որոշում կայացնել,ցույց տան,որ իրենք առանձին իշխանություն են Նիկոլի ցանկությունը որևէ կապ չունի: Հավատացեք,որ վաղը մյուս օրը բոլորը դատվելու են՝նախագահ,վարչապետ,ԱԺ Իմ քայլի պատգամավորներ …

-Ասացին,որ 90-ականների թալանողներն են դատվելու:

-Թող դատեն, բոլորին դատաեն,բայց իրենք էլ են դատվելու,իրական հոդվածներով են դատվելու և Ազգային անվտնագություն կուսակցությունը սկսում է պայքարը ապօրինի իշխանություններից ազատվելու գործընթացը, չի բացառվում,որ Արցախի հետ կապված ակցիաներ անենք ,տեսնում ենք,թե ինչ վատ մթնոլորտ է:

-Եվ կոչերով հանդես գանք՝ձեր ձեռքը հեռու տարեք Սրբազանից,Արցախից:

-Դադիվանքում,մնացած վայրերում, երբ մոմ էիր վառում,ինչու է Նիկոլ Փաշինյանի համար մոմ վառում:

-Վառում ենք ,որ խաղաղ լինի ամեն ինչ և ամենուր,բոլորս խաղաղություն ենք ուզում:

-Թող Նիկոլը իմանա,որ նույնիսկ նրանք,ովքեր իրեն քննադատում են,իր համար եկեղեցում մոմ են վառում:


Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1639 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am