Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են բեռնատար ЗИЛ-ն ու Volkswagen Golf-ը

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 67-ամյա Սուրեն Հարությունյաի վարած ГАЗ 53 մակնիշի 621 ԼՍ 18 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 29 ՍԼ 030 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen Golf-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Աբովյան բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել մետաղյա խողովակներով, կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի գլխավորությամբ:

Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության օպերլիազորի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Volkswagen-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ Աբովյանի հիվանդանոցի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև ЗИЛ-ի վարորդին, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել, սակայն հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 441 անգամ
Լրահոս
Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video) Ինչու՞ է Մեդվեդևը հենց Գագիկ Ծառուկյանի անունը երեկ տվել․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին համապատասխան տեղն է ուղարկել․ ի՞նչ ինֆորմացիա փոխանցեց Սուրեն Սուրենյանցը (video) Չեմ հարգի էն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պիտի ընտրի իր ապագան. ՍԴ անդամ (video) Հուլիսի 4․ հետ քայլի տեղ չունենք․․․ Սամվել Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան, ձեզ եմ դիմում․ քաղաքացի (video) Գյումրիում ուրիշ սցենար է եղել․ ինչու՞ այս ընտրություններում չաշխատեց դա․ Սուրեն Սուրենյանց (video) Ադրբեջանը կռվախնձոր է դառնալու. որտե՞ղ է Իսրայելը տեղափոխելու ողջ ռազմատեխնիկան. Հայկ Նահապետյան (video) Փաշինյանի հայտարարությունից հետո տեսա՞ք՝ ինչ արեց ԿԸՀ-ն․ Արամ Վարդևանյան (video) «Ինչո՞ւ և ինչո՞վ եք ձեզ այդպես կաշկանդել»․ ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանը՝ Վահագն Հովակիմյանին (video) Անբարո ցինիզմի գագաթնակետն է, որ Հայոց ցեղասպանությունը «ճանաչում է» ֆաշիստական պետություն Դուք լսեցի՞ք Սրբուհի Գալյանի աբսուրդային խոսքը՝ ՍԴ-ում․ Նաիրա Զոհրաբյան (video) Թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Ո՞ւր էին գնում Երևան–Երասխ ճանապարհին մեքենայի հրդեհից մահացած 4 ուղևորները. մանրամասներ Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ Իրանը հանդիպում է խնդրել․ Թրամփ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Տկլոր եկել են իշխանության ու էսօր իրանցից լավ թալանչի գոյություն չունի․ Հարցում (video) Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը «Ասում եմ միակ գործիքը. Նիկոլի դեմ ի՞նչ ունի ընդդիմությունը»․ Հայկ Նահապետյան (video) Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունները Սուրեն Պապիկյա՛ն, ես քեզ հիմա ո՞նց կոռեկտ բառեր ասեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am