ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Live News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ՝իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությանը և ասել,որ ՍԴ դատավոր ընտրված երիտասարդը մեծ կիքս թույլ տվեց՝հայտարարելով,որ ինքը ՍԴ նախագահն է:Հավանաբար,ինքը նկատի ուներ,որ նախկին Սահմանդարությամբ եղել են Սահմանադրական դատարանի անդամ և հիմա դատավոր հասկացությունները և ինքը միակ դատավորն է: Այստեղ իրավաբանական կազուս կա,քանի որ եթե ինքը ուշադիր նայեր նախորդ Սահմանադրությունը,Սահմնադրական դատարանի նախագահի մասով հատուկ հոդված կար՝213 հոդվածը,դա ինձ դուր չի գալիս:Առիթներ լինելու են շփվելու և ես արտահայտել եմ իմ դժգոհությունը՝դատարանը փակել կամ նման հայտարարություններ անելը բումերանգ է,մի օր էլ մեկը իրեն կհայտարարի վարչապետ, մեկը կհայտարարի նախագահ ,սրանք պետք է կասեցվեն,ասել է նախկին վարչապետը:
Հիշեցնենք, որ 1 անվավեր, 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ հունիսի 18–ին ԱԺ–ն ՍԴ դատավոր ընտրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանին։ Հունիսի 20–ին, ԱԺ–ում երդման արարողության ժամանակ, Գրիգորյանը հայտարարեց, որ ՍԴ է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով», քանի որ դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, որն արձակուրդում է։ Մյուսները, ըստ Գրիգորյանի, ՍԴ անդամներ են, իսկ Սահմանադրության համաձայն` ՍԴ նախագահ կարող է դառնալ ՍԴ դատավորների կողմից ընտրված ՍԴ դատավորը, այլ ոչ թե ՍԴ անդամը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը