«Դավադիր ուժերի» մասին կարող է ասել միայն մի մարդ, ով չի պատկերացնում, թե ինչ գնով են այդ տարածքները ձեռք բերվել.Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիք հեռուստաընկերությանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ անհանգստություններ ունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չի հասկանում՝ ինչպես կարելի է բանակցել առանց այդ բանակցությունների ռազմավարության, տեսլականի, թե ինչպես ես տեսնում այն։

«Ինքս բանակցություններին մասնակցում են 1992 թվականից։ Ինչպես կարելի է բանակցել՝ չհասկանալով, թե դու ինչ ես բանակցում, ավելի մտահոգիչ է այն, որ մենք միշտ ընդգծում ենք Ղարաբաղի անկախությունը, ասում ենք, որ այն անկախ է, և եթե նույնիսկ հիմա չի մասնակցում նախագահական մակարդակով բանակցություններին, ապա որևէ վերջնական որոշում չի կարող պարտադրվել Ղարաբաղին առաց ղարաբաղցիների մասնակցության և առանց նրանց ընդունման։

Երբեք 1-ին նախագահը չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին, ես, ՀՀ նախագահ լինելով, երբեք չեմ միջամտել, վստահ եմ՝ Սերժ Սարգսյանը նույնպես չի միջամտել։ Միջամտությունը կնշանակեր, որ մենք իջեցնում ենք ԼՂ կարգավիճակը, ցույց ենք տալիս կախվածությունը։

Երբ դու նշում ես, որ այն անկախ պետություն է, ինքդ չպետք է կասկածի տակ դնես այդ կարգավիճակը։ Այն ինչ անում է այս իշխանությունը ԼՂ նկատմամբ, ուղղակի կասկածի տակ է դնում ԼՂ ինքնությունը։ Ի՞նչ է նշանակում ՀՀ-ից պարտադրել ԼՂ-ում մարդկանց ազատել ինչ-որ պաշտոններից միայն ինչ-որ հայտարարության համար։ Ի լուր աշխարհի՝ ՀՀ-ն ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի ԼՂ վրա։ Վտանգը նրանում է, որ վաղը մի առաջարկ են տալու, ասեն՝ դու ունես այդ ազդեցությունը, գնա՛ և պարտադրի՛ր, որ դա ընդունեն։ 25-30 տարվա ընթացքում ձևավորված ֆորմատը կասկածի տակ ես դնում, մեծ պետությունների մոտ նոր մոտիվացիա ես առաջացնում ԼՂ հարցը լուծել՝ քեզ ճնշելով։

Արցախում «Դավադիր ուժերի» թեմային անդրադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց․«Սա կարող է ասել միայն մի մարդ, ով չի պատկերացնում, թե ինչ գնով են այդ տարածքները ձեռք բերվել, և մարդ, ով չի պատկերացնում՝ ինչ նշանակություն ունեն այդ տարածքները ԼՂ անվտանգության հարցում»։

Արցախի գործող և նախկին նախագահների միջնորդության թեմայի վերաբերյալհարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց․«Իրենք ասում են, որ այս դատավարությունը քաղաքական չէ, եթե քաղաքական չէ, ինչպե՞ս կարելի է այդ միջնորդությունը դիտարկել որպես միջամտություն ՀՀ ներքաղաքական հարցերին։ Ուղղակի աբսուրդ է․միջնորդությունը երբեք որևէ տեղ չի դիտարկվում որպես միջամտություն։ Ոչ թե պաշտոնի, այլ մարդու միջնորդություն է։ ԼՂ նախագահը անձ է, և իր անձնական միջնորդությունն է ներկայացրել, ներկայացել է անձամբ դատարանում, 500 000 դրամ վճարել է անձնական միջոցներից։ Փորձում են մանիպուլյատիվ ձևերով իրար կպցնել չկպնող բաները։

Պատերազմ հաղթանակած մարդկանց տեսակն իրենց հասկանալի չէ, փորձում են իրենց հեռու պահել, չեն սիրում, դա դասական դասալիքների բարդույթի արտահայտությունն է։ Դու այդ հերոսական էջերի կողքով անցար , չնկատեցիր, քեզ հետ առնչություն չունեցավ, իհարկե, մարդիկ բարդույթ ունեն, և փորձում են նվաստացնել յուրաքանչյու մարդու, ով զենքը ձեռքին՝ պայքարել է Արցախի անկախության համար։ Սա չափազանց վտանգավոր երևույթ է։ Արցախից բնազդող վտանգ են զգում, որովհետև հասկանում են, որ այդ տեսակի մարդիկ են իշխանության, իրենց հետ չեն համընկնում, և պետք է նրանցից ազատվել, բայց այդ տեսակից ազատվել նշանակում է քաքայել ԼՂ անվտանգությունը»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ մարդու ճակատին է գրված, որ դուխով է, ոչ թե գլխարկի։

«Այլ ուժերը փորձում են այդ տեսակից ազատվել։Սա և՛ արտասահմանյան ազդեցության, և՛ տեսակի հարց է։ Ոնց որ թե ալերգիա ունեն խիզախ, ոչ անտարբեր, իրենց կարծիքին ամուր կպած մարդկանցից»,-հավելեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա հարցադրում արեց՝ Ղարաբաղը բե՞ռ է, թե՞ հնարավորություն։ ««Սերգո ջան, լավ չես ապրելու» թեզը կա՞, թե՞ չկա։ Ես տեսնում եմ, որ այդպես են մտածում, մտածում են, որ բեռ է, իսկ երբ մտածում ես, որ ինչ-որ բան բեռ է, ոչ թե արժեք, ենթագիտակցաբար մտածում ես՝ ոնց այդ բեռից ազատվել։

ՀՀ-ն Ղարբաղի հետ լուրջ խաղացող է տարածաշրջանում։ Առանց Ղարաբաղի լուրջ դերակատար չես ունենալու, մոռանալու են, որ դու ընդհանրապես կաս։ Ղարաբաղն արժեք է, եթե դուխով ոչ թե գլխարկիդ, այլ ճակատիդ է գրված, դա արժեք է, որը պետք է տանես լուրջ նպատակների»,- շեշտեց ՀՀ երկրորդ նախագահը։

դիտվել է 1507 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am